Jump to content

Ստրոֆանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստրոֆանտ (լատին․՝ Strophanthus), շնամեռուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Ծառանման լիաններ են, հազվադեպ՝ թփեր։ Տերևները հակադիր են, ամբողջական, ծաղիկները՝ կիսահովանոցում։ Սերմնարանը երկբույն է։ Պտղաթերթերը 2-ն են, հասուն վիճակում ունենում են մինչև 1 մ երկարություն։ Սերմերն ունեն մազմզոտ փումփուլ։ Հայտնի 50—60 տեսակներն աճում են արևադարձային Աֆրիկայում, Մադագասկարում, Հարավ և Հարավ-Արևելյան Ասիայում։ Ստրոֆանտի սերմերից ստացվում է ստրոֆանթին սրտային գլիկոզիդը, որը լուծույթի ձևով (ներերակային) օգտագործվում է բժշկության մեջ՝ սրտային անբավարարության դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 159
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրոֆանտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրոֆանտ» հոդվածին։