Ստրուպի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կանաչ Կարմիր Կապույտ

Մանուշակագույն Կապույտ Մանուշակագույն


Կապույտ Մանուշակագույն Կարմիր

Կանաչ Մանուշակագույն Կանաչ


Ստրուպի էֆեկտ անվանում են այն փաստը, որ բառերի առաջին շարքի գույներն անվանելը ավելի հեշտ է և արագ, քան երկրորդը։

Հոգեբանության մեջ Ստրուպի էֆեկտ անվանում են (անգլ.՝ Stroop effect) ռեակցիայի հետաձգումը բառեր կարդալիս, երբ բառերի գույնը չի համընկնում գրված բառերի հետ (օրինակ «կարմիր» բառը գրված է կապույտ գույնով)։

Էֆեկտն անվանվել է Ջոն Ռիդլի Ստրուպի պատվին, որն առաջին անգամ այս թեստն անգլերեն է հրապարակել 1935 թվականին[1]։ Մինչ այդ այս էֆեկտը հրապարակվել էր Գերմանիայում 1929 թվականին։ Այս հետազոտությունը դարձել է փորձարարական հոգեբանության պատմության մեջ ամենաշատ մեջբերված հետազոտություններից մեկը։

Նախնական փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հետազոտություններում Ստրուպն օգտագործել է նույն թեստի մի քանի տարբերակ, որոնց համար օգտագործվել է երեք տարբեր տեսակի խթան՝

  1. գույների անվանումներ, որոնք տպագրված են սև գույնով,
  2. գույների անվանումներ, որոնք տպագրված են ոչ այն գույնով, որը բառի իմաստն է,
  3. Ընտրված գույների քառակուսիներ։

Առաջին փորձի ժամանակ օգտագործվել են 1-ին և 2-րդ տարբերակները։ Փորձի մասնակիցներից պահանջվում էր կարդալ գրված բառերը՝ անկախ գրելու համար օգտագործվող գույներից (օրինակ, նրանք պետք է կարդան մանուշակագույնը՝ անկախ օգտագործված գույնից)։ Երկրորդ փորձի ժամանակ կիրառվեցին 2-րդ և 3-րդ խթանները և մասնակիցներին խնդրեցին անվանել թանաքի գույները՝ անտեսելով երկրորդ տարբերակի գրավոր բառերը և երրորդ տարբերակում՝ քառակուսիների գույների անվանումները։ Երրորդ փորձի ժամանակ Ստրուպն ուսումնասիրեց, թե ինչպես է պրակտիկան ազդում մասնակիցների կողմից առաջադրանքերի կատարման վրա։ Ստրուպը նկատեց, որ երկրորդ առաջադրանքը կատարելու համար մասնակիցներից ավելի երկար ժամանակ պահանջվեց, քան երկրորդ փորձի ժամանակ, երբ նրանցից պահանջվում էր անվանել  քառակուսիների գույները։ Այս ուշացումը չի դրսևորվել առաջին փորձի ժամանակ։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում Ստրուպի թեստերը կիրառվում էին ուղեղում փոփոխությունները սահմանելու համար (տարիքային և ոչ միայն)։ Օրինակ, դեպրեսիա ունեցող պացիենտներն ավելի դանդաղ էին անվանում անկումային բառերի գույները («պատերազմ», «քաղցկեղ», «սպանություն»)։ Այսօր Ստրուպի թեստը լայնորեն հայտնի է որպես իմացական կարծրության և ճանաչողական վերահսկման ճկունության ախտորոշման մեթոդ և դրա վրա հիմնված առաջադրանքները հաճախ ներառվում են ինքնազարգացման և ուղեղի մարզման ծրագրերում։

Ըստ լուրերի՝ 1950-ականներին ԱՄՆ-ում Ստրուպի ռուսերեն լեզվով թեստը կիրառվել է խորհրդային հետախույզներին բացահայտելու համար։ Ռուսերեն իմացող մարդն ուշացումով էր գույներն անվանում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Studies of interference in serial verbal reactions»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-30-ին։ Վերցված է 2012-05-12 
  2. Sex Sleep Eat Drink Dream: A Day in the Life of Your Body — Jennifer Ackerman — Google Книги