Jump to content

Ստրկությունը Մավրիտանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստրկությունը Մավրիտանիայում
աշխարհագրական տարածաշրջանի հայեցակետ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաստրկություն Խմբագրել Wikidata
Մասն էՍտրկությունը Աֆրիկայում Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էստրկություն Խմբագրել Wikidata
ԵրկիրՄավրիտանիա Խմբագրել Wikidata

Ստրկությունը հյուսիսարևմտյան աֆրիկյան երկրի՝ Մավրիտանիայի քաղաքական կառուցվածքում անվանվել է «խոր արմատավորված» և գնահատվել է «սերտորեն կապված» երկրի էթնիկ կազմի հետ, թեև նշվում է նաև, որ «համատարած ստրկությունն ավանդական է եղել էթնիկ խմբերի շրջանում և հիմնականում ոչ անասնապահական հարավում, առանց ռասայական ծագման կամ ենթատեստի, քանի որ ինչպես տերերը, այնպես էլ ստրուկները սևամորթ էին»[1], չնայած՝ 1905 թվականից աֆրիկյան այլ երկրներում ստրկատիրության վերացման և նման պրակտիկայի պաշտոնական արգելքի մասին ընդունված օրենքի[2]։

Ֆրանսիական գաղութային վարչակազմը 1905 թվականին հայտարարել է Մավրիտանիայում ստրկության դադարեցման մասին, բայց քիչ բան է արել այդ արգելքը կիրառելու ուղղությամբ[3]։ Մավրիտանիայի 1959 թվականի սահմանադրության մեջ անուղղակիորեն ամրագրվել է ստրկության վերացումը, իսկ 1961 թվականին վավերացվել է հարկադիր աշխատանքի մասին կոնվենցիան, որն այդպիսով ամրագրել է ստրկության պաշտոնական վերացումը[4]։ 1981 թվականին Մավրիտանիան դարձել է աշխարհի վերջին երկիրը, որը պաշտոնապես վերացրել է ստրկությունը նախագահի հրամանագրով[5]։ Այնուամենայնիվ, ստրկության դեմ արգելքներ կիրառելու համար քրեական օրենք չի նախագծվել և ընդունվել[5][6][7]։ 2007 թվականին, միջազգային ճնշման ներքո, կառավարությունն ընդունել է օրենք, ըստ որի ստրկատերերերը քրեական պատասխանատվության կենթարկվեն[5]։

Չնայած ստրկության պաշտոնական վերացմանը, 2018 թվականին ստրկության համաշխարհային ինդեքսը ստրուկների թիվը գնահատել է 90 000[8], որը բնակչության 2,1%-ն է[9], ինչը 155,600-ով քիչ է 2014 թվականի ինդեքսում ներկայացված ստրուկների թվից, որում Մավրիտանիան ստրուկների թվով զբաղեցրել է 31-րդ տեղը ընդհանուր գոյություն ունեցող 167 երկրներից և առաջին տեղը` տարածվածությամբ, ինչը կազմում է բնակչության 4%-ը։ Ժամանակակից ստրկության բոլոր ձևերին արձագանքելու հարցում Մավրիտանիայի կառավարությունը զբաղեցնում է 167-րդ երկրներից 121-րդ տեղը[10]։ 2017 թվականին BBC-ն հայտարարել է, որ ընդհանուր առմամբ 600 000 մարդ ապրում է ստրկության մեջ[11]։

2009 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի առաքելությունը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանի գլխավորությամբ, գնահատել է ստրկության գործելակերպը Մավրիտանիայում[12]։ 2010 թվականի օգոստոսին Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդին (UNHRC) ներկայացված զեկույցում առաքելությունը եզրակացրել է, որ «չնայած Մավրիտանիայում ստրկության գոյության մասին օրենքներին, ծրագրերին և կարծիքների տարբերությանը՝ դե-ֆակտո ստրկությունը շարունակում է գոյություն ունենալ Մավրիտանիայում»[13]:

Թեև տարածաշրջանի այլ երկրներում մարդիկ գտնվում են «ստրկատիրական պայմաններում», բայց` ըստ աֆրիկյան պատմության պրոֆեսոր Բրյուս Հոլլի, Մավրիտանիայում իրավիճակն «անհամեմատ ծանր է»[14], և հիմնականում բաղկացած է սև մավրիտանացիներից, որոնք ունեն արաբ տերեր[15]:

Մավրիտանիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ստրկությունն «ամբողջովին վերացված է և բոլոր մարդիկ ազատ են»: Ըստ աբոլիցիոնիստ Աբդել Նասեր Ուլդ Էթմանի, շատ մավրիտանացիներ կարծում են, որ ստրկության մասին խոսակցություններն «Արևմուտքի մանիպուլյացիա է, իսլամի նկատմամբ թշնամանքի ակտ կամ համաշխարհային հրեական դավադրության ազդեցություն»[16]։ Իրավապաշտպան որոշ խմբեր պնդում են, որ հավանաբար կառավարությունն ավելի շատ բանտարկել ստրկության դեմ պայքարող ակտիվիստների, քան ստրկատերերի[17]։ Միայն մեկ մարդ՝ Օումոուլմոըմնինե Մինթ Բեկար Վոլն (Oumoulmoumnine Mint Bakar Vall) է քրեական հետապնդման ենթարկվել ստրուկներ ունենալու համար: 2011 թվականի հունվարին նա դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման[18]։

Ակադեմիկոսներ Ահմեդ Մեյլուդը և Մուհամեդ Էլ Մոխթար Սիդի Հայբան քննադատել են Մավրիտանիայում ստրկության մեղադրանքները, որոնք պնդում են հակաստրկատիրական կազմակերպությունները և գրողները՝ որպես ուռճացված, անբավարար վիճակագրական աղբյուրներով և փաստացի սխալներով[19]։

Փորձ և նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրկական կարգավիճակը փոխանցվել է սերունդների միջոցով[20]։ Սևամորթ աֆրիկացիների հետնորդները, որոնք գերի են ընկել պատմական ստրուկների արշավանքների ժամանակ, այժմ ապրում են Մավրիտանիայում որպես «սև մավրեր» կամ Հարաթին: նրանցից ոմանք դեռևս ծառայում են՝ որպես բաց մաշկով «սպիտակ մավրերի» կամ բեյդանի («սպիտակ»)[21]։ Նրանք բերբերներ են կամ խառը բերբեր- արաբներ, ստրկատերերի ժառանգները, որոնք հայտնի են որպես ալ-բեյդան[20]։ Չնայած ստրկությունը գոյություն ունի նաև Սահարայի բնակչության շրջանում, սակայն որոշ սևամորթ մավրիտանացիներ ունեն մաշկի միևնույն գույնն ունեցող ստրուկներ, և որոշ վերլուծություններ նույնիսկ նշում են, որ ստրկությունը ներկայումս ավելի տարածված է բնակչության այդ հատվածում, քան երկրի հարավում[22]։ Համաձայն Ստրկության գլոբալ ինդեքսի՝ մեծահասակների և երեխաների ստրկությունը Մավրիտանիայում «հիմնականում ընդունում է ստրկության ձևը», ինչը նշանակում է, որ ստրուկները և նրանց ժառանգները «իրենց տերերի ամբողջական սեփականությունն են»[23]։ Ստրուկներին «կարելի է գնել և վաճառել, վարձով տալ և նվիրել»[23]։ Մավրիտանիայում ստրկությունը «տարածված է ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային վայրերում», սակայն ըստ տեղեկությունների՝ կանայք ստրկությունից «անհամաչափ են տուժում»: Ստրկուհիները «սովորաբար աշխատում են կենցաղային ոլորտում», խնամում են երեխաներին և կատարում տնային գործերը, բայց «կարող են նաև անասունների խնամել և աշխատել ագարակներում», նաև «սեռական ոտնձգությունների են ենթարկվում իրենց տերերի կողմից»[23]։ Քանի որ ստրուկի կարգավիճակը ժառանգաբար փոխանցվում է սերունդներին, ստրուկները սովորաբար ծառայում են նույն ընտանիքներին, որոնց ծառայել են նրանց մայրերն ու տատիկները: Նրանք սովորաբար քնում և ուտում են նույն թաղամասում, ինչ իրենց տեր ընտանիքների կենդանիները[24]։ Ստրուկներին «շղթաներով չեն զսպում», այլ «տնտեսական» և «հոգեբանական» գործոններով։ Նրանք զրկված են կրթություն ստանալու, աշխարհիկ ոլորտներում լինելու հնարավորություններից, որոնք կարող են ապահովել աշխատանքային հմտություններ, և սրանց փոխարեն, նրանց սովորեցնում են, որ «ստրկատիրությունը կասկածի տակ դնելը հավասարազոր է Իսլամը կասկածի տակ դնելուն»[24]։ Մավրիտանիայում կա նաև «գորշ տարածք»[25] կամ «շարունակություն» ստրկության և ազատության միջև[24], որը նաև կոչվում է «ստրկության մնացորդներ», որտեղ բաժնետերերն ու աշխատողները շահագործվում են բեյդանի ( արաբական տերմին է, որն օգտագործվում է Մավրիտանիայում՝ նկատի ունենալով ավելի բաց մաշկ ունեցող կամ «սպիտակ մավրերին», ի տարբերություն Հարատին տերմինի, որը վերաբերում է ավելի մուգ մաշկի երանգ ունեցողներին կամ կոչվում է «սև խավ») հողատերերի և ղեկավարների կողմից[24]։ Ըստ Մավրիտանական մարդու իրավունքների դիտորդ (Mauritanian Human Rights Watch) Ահմեդ Վալ Օուլդ Դայնի՝ «Ստրուկները հակված են շատ մտերիմ հարաբերություններ զարգացնել իրենց տերերի հետ, և այն ստրուկները, ովքեր ազատվում էին, քանի որ աղքատ էին և ոչինչ չէին ժառանգել իրենց ծնողներից, նախընտրել էին մնալ իրենց նախկին տերերի հովանու ներքո, քանի որ նրանց ապահովում էինկյանքի առաջին անհրաժեշտության պարագաներով»[21]։

Դեռ այսօր տերերն իրենց ստրուկների աշխատանքը փոխ են տալիս այլ անհատների, ստրուկները ենթարկվում են սեռական շահագործման, իսկ երեխաներին ստիպում են աշխատել և հազվադեպ են կրթություն ստանում: Ստրկությունը հատկապես ազդում է կանանց և երեխաների վրա, որոնք ամենախոցելին են խոցելի խավերի մեջ: Ծննդաբերական տարիքի կանանց ավելի դժվար է ազատագրվել, քանի որ նրանք ստրկական աշխատանք «արտադրող» են և ընկալվում են որպես չափազանց արժեքավոր[26]:
- ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը՝ «Ստրկությունը Մավրիտանիայում» թեմայով, 2009 թվական

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2010 թվականի Մարդու իրավունքների զեկույցի[27]` Մավրիտանիայում չարաշահումները ներառում են.

... կալանավորների և բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունք, անվտանգության խախտման անպատժելիություն, երկարատև նախնական կալանք, բանտային ծանր պայմաններ, կամայական ձերբակալություններ, մամուլի և հավաքների ազատության սահմանափակում, կոռուպցիա, կանանց նկատմամբ խտրականություն, կանանց սեռական օրգանների խեղում(այլասերում) (FGM), մանկական տարիքի ամուսնություններ, հարավային էթնիկ խմբերի քաղաքական մարգինալացում, ռասայական և էթնիկական խտրականություն, ստրկություն և ստրկության հետ կապված պրակտիկա, և վերջապես՝ մանկական հասակի երեխաների աշխատանք։

2010 թվականի զեկույցը շարունակվում է, որպես. «Կառավարության ջանքերը բավարար չէին հակաստրկական օրենքը կիրառելու համար: Հակաստրկական օրենքի համաձայն բչ մի գործ հաջողությամբ չի հարուցվել՝ չնայած այն հանգամանքին, որ գոյություն ունի «դե ֆակտո» ստրկություն Մավրիտանիայում»:

Մանկական ստրկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մավրիտանիայում մանկական հասակի երեխաների աշխատանքը նույնպես տարածված է մնում: Մավրիտանիայի կառավարությունը 2017 թվականի նոյեմբերին արշավանք է իրականացրել Նուակշոտում և փրկել 42 մանկահասակ ստրուկների, որոնք պահվում էին Ղուրանի հրահանգիչների մոտ[28]։ Ըստ Միացյալ Նահանգների Աշխատանքի նախարարության՝ երեխաների ստրկության մասին օրենքների խախտումը հազվադեպ է պատժվում: Անչափահասների համար հատուկ բրիգադը հետաքննել է երեխաների շահագործման 406 դեպք։ Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք Մավրիտանիայի իրավական համակարգը հետագայում հետաքննել, կամ պատժել է որևէ մեկին, ով ներգրավված է այդպիսի աշխատանքներում[28] ։ Մանկական ստրկությունը շարունակում է որպես հիմնախնդիր մնալ Մավրիտանիայում, քանի որ կարգավիճակը փոխանցվում է մոր կողմից երեխային:

Ֆրանսիական գաղութատիրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 թվականին ֆրանսիացիները գաղութացրել են Մավրիտանիան՝ Աֆրիկայի համար պայքարի ժամանակ։ Մավրիտանիան և Ֆրանսիային պատկանող այլ տարածքներ հայտնի էին որպես «sociétés esclavagistes » կամ «ստրկատիրական հասարակություններ», քանի որ ստրկությունը ավանդույթ էր, որի հետ շփվում էին նաև ֆրանսիացիները[29]։ Ֆրանսիացիները վերափոխեցին ստրկությունը սոցիալապես, քանի որ «ֆրանսիացի ադմինիստրատորները և ֆրանսիացի միսիոներները իրենց համար դեր ստեղծեցին. ... դա, մեծ մասամբ, համատեղելի էր տեղական մշակութային սովորույթների հետ»[29]։ Այնուամենայնիվ, տնտեսական ազդեցությունը սահմանափակ էր, քանի որ գնային աճ չայնքան էլ տեղի չէր ունեցել, որպեսզի նպաստի ստրուկների ավելի մեծ քանակի մատակարարմանը:

Գոյություն ունեին աֆրիկյան հասարակությունների վրա գաղութատիրության ազդեցության մի քանի մեկնաբանություններ: Մահմուդ Մադանին կարծում էր, որ գաղութատիրությունը թույլ է տալիս ստրկատերերի իշխանությանը մնալ անվերահսկելի՝ նրանց աջակցող իշխանության պատճառով: Այնուամենայնիվ, այլ գիտնականներ կարծում էին, որ աֆրիկյան հաստատությունները չեն փոխվել, քանի որ եվրոպացիները պարզապես սպառողներ են:

Ֆրանսիացիները վերահսկում էին իրենց տարածքները՝ օգտագործելով այդ տարածքներից աֆրիկացի աշխատակիցներին։ Մավրիտանիայի աշխատակիցներն աշխատում էին ցածր պաշտոններում, և «գաղութային հիերարխիան գործում էր այն ենթադրության հիման վրա, որ իր աֆրիկացի աշխատակիցները կգործեն որպես թափանցիկ, չմտածող «խողովակներ», որոնք սպիտակ գաղութային իշխանություններին կապելու են սև աֆրիկյան գաղութային սուբյեկտների հետ»: Աֆրիկացի աշխատակիցները չեն դիտվում որպես սպառնալիք, չնայած այն հանգամանքին, որ նրանք կարող էին իրականացնել տեղեկատվության հոսքը մավրիտանացիների և ֆրանսիացիների միջև, սակայն լեզվական խոչընդոտը խանգարում էր դրան։

Ֆրանսիայի վերացման քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացիները աբոլիցիոնիստական քաղաքականություն իրականացրեցին այն բանից հետո, երբ իրենց տարածքները չհամապատասխանեցին բոլոր ստրուկներին ազատող օրենքին: Մավրիտանիայի ադմինիստրատորները ֆրանսիացիներին ասացին, որ ստրկությունը Մավրիտանիայում սովորություն է, և նրանք չեն կարող պարզապես վերացնել այն՝ առանց սոցիալական անհանգստության, ուստի նրանք կիրառեցին որոշակի քաղաքականություն, բայց դեռ թույլ տվեցին ստրկությունը: Մավրիտանիայում ստրուկներին վերադարձրին իրենց տերերին և վերաբերվեցին որպես փախած երեխաների[30]։ Նաև աֆրիկացի տղամարդիկ, ովքեր հավաքագրվել էին ֆրանսիական բանակ[31], թույլատրվում էին ստրկուհիներ ունենալ, բայց նրանք պետք է ազատ լինեին նախքան ամուսնանալը և պետք է մնային գաղութում։ Բանակայինները կարող էին պահանջել իրենց երեխաներին՝ ապացուցելով, որ նրանք ծնվել են օրինական ճանապարհով. եթե ոչ, ապա նրանքն դասվելու էին ստրուկներին[30]։

Ֆրանսիացիները հիմնեցին «ազատության գյուղերը» (villages de liberté ), որպեսզի ստրուկները տարածք ունենան Մավրիտանիայում ազատ լինելու համար: Նրանք կարող էին պատսպարվել այնտեղ և հարկվել ֆրանսիացիների կողմից։ Այնուամենայնիվ, երեք ամսվա ընթացքում ստրուկը կարող էր վերադարձվել իր տերերին, քանի որ գյուղերը քիչ ռեսուրսներ ունեին[32]:

1930-ականներին Ֆրանսիան պաշտոնապես զեկուցեց Ստրկության հարցերով փորձագետների խորհրդատվական կոմիտեին, որ ստրկությունը վերացվել է Աֆրիկայի բոլոր ֆրանսիական տարածքներում, ներառյալ Մավրիտանիայում[33]։

Թեև ֆրանսիացիները հաջողությամբ ազատագրեցին իրենց մյուս տարածքները, քանի որ իսլամն այնքան միահյուսված էր ստրկության հետ, որ ֆրանսիացիները կարծում էին, որ դա կհակասի Մավրիտանիայում ավանդույթի վերացումը պարտադրելուն: Ֆրանսիացիները նաև կարծում էին, որ «ստրուկներն իրենք՝ պարզապես պատրաստ չեն» զրկվել իրենց սոցիալական ապահովությունից. դա անելը կնշանակի «սոցիալական անկարգություններ սերմանել»: Հետևաբար, Մավրիտանիայում դեռևս թույլատրված էր տնային ստրկությունը և գաղութային ստրկությունը:

Իսլամը Մավրիտանիայում ամենալայն տարածված կրոնն է, որտեղ գերիշխող է սուննի իսլամի մալիքիական դպրոցը: Մալիքի իսլամը նախագաղութային Արևմտյան Աֆրիկայում համառորեն պայքարում էր անդրատլանտյան ստրուկների առևտրի դեմ, սակայն 19-րդ և 20-րդ դարերում շատ մալիքիներ արդարացնում էին Մավրիտանիայի ներսում ստրկության շարունակականությունը՝ դրա որոշ կամ բոլոր ձևերով[34]։ Այսօր, մավրիտանացիների գերակշռող մեծամասնությունը կարծում է, որ նախկին ստրուկները (անկախ նրանց հանձնման կարգավիճակից) չեն կարող լինել լիարժեք և հավասար քաղաքացիներ կամ դառնալ իմամ[35]։

Գաղութատիրական Մավրիտանիայում ստրկությանը վերջ տալու փորձերը հիմնականում ձախողվեցին, քանի որ աբոլիցիոնիզմը ձևավորվել էր օրիենտալիզմի[36] կամ այն գաղափարախոսության կողմից, որ աֆրիկացիները «էկզոտիկ, մտավոր հետամնաց, էմոցիոնալ զգայական, կառավարական դեսպոտիկ, մշակութային պասիվ և քաղաքականապես թափանցելի» գաղափարախոսությունն էին[37]։

Կրոնի որոշ ասպեկտներ կարող էին ազդեցություն ունենալ ստրկության վրա հիմնված կառույցների պահպանման վրա: Հարճությունը, օրինակ, ընդունված էր իսլամում և բավականին տարածված էր: Սպասվում էր, որ հարճերին մարդկայնորեն կվերաբերվեն[38]։ Ազատության տպավորությունները ձևավորվում էին սոցիալական կարգի մասին պատկերացումներով և այն հավատով, որ Աստված կների ստրուկների մեղքերը, եթե նրանք հնազանդ պահեն իրենց տերերի նկատմամբ[38]։

1980 թվականից հետո Մավրիտանիայի ուլաման (կղերական գիտական համայնք) եզրակացրեց, որ ջիհադի միջոցով ոչ մի ստրուկ ձեռք չի բերվել, հետևաբար չկա շարիաթի վրա հիմնված լեգիտիմություն՝ ստրկությունը շարունակելու համար[39]։

Կառավարության դիրքորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարի-Խոսե Դոմեստիչի-Մեթը ( CNCDH ) և Բիրամ Դահ Աբեյդը, ով 2009 թվականին դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման՝ չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար

Մավրիտանիայի կառավարությունը (որում գերակշռում է Բեյդանեսը)[40] ժխտում է, որ երկրում գոյություն ունի ստրկություն։ Ըստ Աֆրիկյան միության քաղաքական խորհրդական և «SOS ստրուկներ» խմբի համահիմնադիր Աբդել Նասեր Ուլդ Էթմանի՝ Մավրիտանիայի կառավարությունը պաշտոնապես ասում է. «Իսլամի նկատմամբ կա համաշխարհային հրեական դավադրության ազդեցությունը»[40]։

Պատասխանելով մարդու իրավունքների ոտնահարման մեղադրանքներին՝ 2012 թվականին, Մավրիտանիայի գյուղական զարգացման նախարար Բրահիմ Օուլդ Մ՛Բարեկ Օուլդ Մեդ Էլ Մոկտարը հայտարարեց.

Պետք է ասեմ ձեզ, որ Մավրիտանիայում ազատությունը ամբողջական է. մտքի ազատություն, հավասարություն՝ Մավրիտանիայի բոլոր տղամարդկանց և կանանց ... բոլոր դեպքերում, հատկապես այս կառավարության դեպքում, մնացածն անցյալում է: Հավանաբար կան նախկին հարաբերություններ՝ ստրկական հարաբերություններ և ընտանեկան հարաբերություններ հին ժամանակներից և ավագ սերունդներից, գուցե, կամ ժառանգներ, ովքեր ցանկանում են շարունակել հարաբերությունների մեջ լինել իրենց հին տերերի ժառանգների հետ՝ ընտանեկան պատճառներով, կամ հարազատության պատճառով, և գուցե նաև տնտեսական շահերի համար։ Բայց ստրկությունը մի բան է, որը լիովին ավարտված է: Մավրիտանիայում բոլոր մարդիկ ազատ են, և այս երևույթն այլևս գոյություն չունի։ Եվ ես հավատում եմ, որ կարող եմ ձեզ ասել, որ ոչ ոք չի շահում այս առևտրից[41]։

2013 թվականի մարտին նախագահը ստեղծեց «ստրկության դեմ պայքարի» գործակալություն, որը հայտնի է որպես «Ստրկության մնացորդների դեմ պայքարի, ինտեգրման և աղքատության դեմ պայքարի ազգային գործակալություն»[42][43]։ Տնօրենը՝ Համդի Ուլդ Մահջուբը, բեյդանցի, The New Yorker-ի հեղինակ Ալեքսիս Օկեովոյին ասել է. «Ստրկությունը՝ որպես հաստատություն, որպես հասարակության կողմից ընդունված մի բան, գոյություն չունի» Մավրիտանիայում, և որ իր գործակալությունը աշխատում է մի ծրագրի վրա՝ օգնելու ֆերմերներին, ինչպես նաև կլինիկաներ կառուցելու և ջրի հասանելիությունը բարելավելու համար[44]։

Ըստ Մավրիտանիայի կառավարության՝ այն քայլեր է ձեռնարկել՝ վերջ տալու ստրկության բոլոր ձևերին: 2015 թվականին կառավարությունը ընդլայնեց ստրկության սահմանումը` ներառելով երեխաների աշխատանքը, թեև նրանք դժվարությամբ են իրականացնում հակաստրկական օրենքները: Կառավարությունը թերֆինանսավորված էր և աշխատելու վատ տեխնիկա ուներ ստրկության դեմ պայքարելու գործում[45]։

Ստրկության հիմնավորումների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
    • Ստրուկներից շատերը մեկուսացված են անգրագիտության, աղքատության և աշխարհագրության պատճառով և չգիտեն, որ հնարավոր է ապրել ստրկությունից դուրս[46]։
    • Երկրի հսկայական անապատում ցանկացած օրենք ունի կիրառման դժվարություն[47]։
    • Աղքատություն, որը սահմանափակում է ստրուկների՝ ազատվելու դեպքում իրենց ապրելու հնարավորությունները[47]։
    • Կախվածություն տերերից, ովքեր սնունդ և հագուստ են տրամադրում ստրուկներին[48]։
    • «Փախչելու» և ընտանիքներ թողնելու դժվարություն՝ երկրի մեծ մասերում, որոնք անապատ են[48]։
    • Համոզվածություն, որ ստրկությունը այս հասարակության բնական կարգի մի մասն է[47]։
    • Հավատ իսլամի այն մեկնաբանությանը, որում ստրուկներին «ասում են, որ իրենց դրախտը կապված է իրենց տիրոջ հետ, և եթե նրանք անեն այն, ինչ տերն իրենց ասում է, նրանք կգնան դրախտ»[48]։
    • Մավրիտանական օրենքներ, որոնք ապացուցման բեռը դնում են ստրուկի վրա, պահանջում են, որ տուժողը բողոք ներկայացնի նախքան հետաքննությունը սկսելը, և որ իրավապաշտպան կազմակերպությունները չեն կարող գործ հարուցել զոհի անունից՝ չնայած այն հանգամանքին, որ ստրուկների մեծ մասն անգրագետ է[49]։

2016 թվականի նոյեմբերին Մավրիտանիայի վերաքննիչ դատարանը չեղյալ հայտարարեց ստրկության դեմ պայքարող երեք ակտիվիստների բանտարկության դատավճիռները և կրճատեց ևս 7-ի պատիժը՝ մինչ երեքը կալանքի տակ էին, ազատ արձակելով հունիսին տեղի ունեցած անկարգությունների մեջ նրանց ենթադրյալ դերակատարության համար ձերբակալումից, ինչպես հաղորդում է «Համաշխարհային համաներումը» («Amnesty International»-ը)[50]: Մեկ այլ դատարան ի սկզբանե 15 տարվա ազատազրկման էր դատապարտել 13 իրավապաշտպաններին և «Վերացման շարժման վերածնունդ» (IRA) շարժման անդամներին:

Հակաստրկատիրական կազմակերպությունների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աբոլիցիոնիստական շարժման վերածնման նախաձեռնությունը (IRA-Մավրիտանիա) ղեկավարում է նախկին ստրուկ Բիրամ Դահ Աբեյդը:
  • Ալ՛Հոր (Al'Hor الحر) , թարգմանվում է որպես «ազատ»)
  • Ին՛իտաք (In'itaq إنعتاق թարգմանվում է որպես «ազատագրում»)
  • «SOS ստրուկներ»-ը (SOS Esclaves-ը) օգնում է ստրուկներին փախչել իրենց տերերից և խնդրում է կառավարությանն ու հոգևորականներին լուծել ստրկության խնդիրը, սակայն չի կարող ագրեսիվ դիմակայել այնպիսի իշխանություններին։  

Բիրամ Դահ Աբեյդը նախկին ստրուկ էր, ով շարունակեց ուսանել ճարտարագիտություն և ճարտարապետություն Մալիում և Մոսկվայում։ 2014 թվականի դրությամբ նա վերջին վաթսուն տարեկան ստրուկն էր, և այդ պատճառով, ըստ Մեսաուդի, կարող էր ներկայացնել ստրուկների ավագ սերունդը: 2011 թվականին Մեսաուդը և Բիրամ Դահ Աբեյդը հացադուլ են անցկացրել Նուակշոտի ոստիկանական բաժանմունքում, մինչև որ ոստիկանությունը ստրկատերին բանտ չի նստեցրել:

Միջազգային ճնշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մավրիտանիայի կողմից ստրկությունը զսպելու ձախողման արդյունքում 2018 թվականի հունվարին Աֆրիկյան միությունը պաշտոնապես նկատողություն արեց Մավրիտանիայի կառավարությանը։ Վճիռը հիմնված էր երկու եղբայրների՝ Սաիդ Սալեմի և Յարգ Օուլդ Սալեմի հետ կապված գործի վրա, որոնք ծնվելուց ի վեր ստրուկներ էին: Աֆրիկյան միությունը հրամայեց Մավրիտանիային փոխհատուցել երկու եղբայրներին՝ ստիպելով ակտիվիստներին պնդել, որ որոշումը հիմք կդնի երկրի ներսում ստրկության դեմ օրենքների կիրառմանը[51]։ 2015 թվականին Մավրիտանիայի կառավարությունը ընդլայնեց ստրկության սահմանումը` ներառելով երեխաների աշխատանքը[52]։ Ծայրահեղ աղքատությունը և իսլամական նորմերը շատ ստրուկների հետ էին պահում փախուստի փորձից: Ռասայական և էթնիկ բաժանումը դեր է խաղում Մավրիտանիայի կառավարությունում և հասարակության մեջ, քանի որ Մավրիտանիայի ստրուկների մեծ մասը սև մավրիտանացիներ են, մինչդեռ իշխող դասի անդամները սովորաբար արաբներ են[53]։

Միջազգային հանրությունը գնալով ճնշում է գործադրում Մավրիտանիայի վրա՝ կիրառելու իր հակաստրկատիրական օրենքները: Աֆրիկյան միության վերջին որոշման հետ մեկտեղ, Միացյալ Նահանգները դիտարկում է Մավրիտանիայի հետ իր առևտրային հարաբերությունների վատթարացման հարցը՝ իր հակաստրկատիրական օրենքների կիրառման վատ արդյունքների պատճառով[54]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Slavery in Mauritania: Differentiating between facts and fiction». Middleeasteye.net. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  2. Ghanem, Omar (2007 թ․ օգոստոսի 21). «Slavery in Mauritania Emancipating the Free». Onislam.net. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  3. John D. Sutter (2012 թ․ մարտ). «Slavery's Last Stronghold» (անգլերեն). CNN. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  4. «Slavery in Mauritania: Differentiating between facts and fiction». Middleeasteye.net. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  5. 1 2 3 Okeowo, Alexis (2014 թ․ սեպտեմբերի 8). «Freedom Fighter: A slaving society and an abolitionist's crusade». The New Yorker. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «Mauritanian MPs pass slavery law». BBC News. 2007 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
  7. Corrigan, Terence (2007 թ․ սեպտեմբերի 6). «Mauritania: Country Made Slavery Illegal Last Month». The East African Standard. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 21-ին.
  8. «Activists warn over slavery as Mauritania joins U.N. human rights council». reuters.com. 2020 թ․ փետրվարի 27. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  9. «Global Slavery Index country data – Mauritania». Global Slavery Index. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  10. Global Slavery Index 2014 http://www.globalslaveryindex.org/. Walk Free Foundation, p. 3 Retrieved 5 November 2014.
  11. «The Abolition season». BBC.co.uk. BBC World Service. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  12. ANI and Journal Tahalil reported on 2 November 2009
  13. «Report of the Special Rapporteur on contemporary forms of slavery, including its causes and consequences, Gulnara Shahinian Addendum Mission to Mauritania» (PDF). Human Rights Council, United Nations General Assembly. 2010 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  14. Okeowo, Alexis (2014 թ․ սեպտեմբերի 8). «Freedom Fighter: A slaving society and an abolitionist's crusade». The New Yorker. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  15. «The unspeakable truth about slavery in Mauritania». The Guardian. 2018 թ․ հունիսի 8. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  16. Okeowo, Alexis (2014 թ․ սեպտեմբերի 8). «Freedom Fighter: A slaving society and an abolitionist's crusade». The New Yorker. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  17. «Mauritania jails two slave owners». BBC News. 2018 թ․ մարտի 30. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  18. «Mauritania woman gets six months in jail for slavery». bbc.co.uk. 2011 թ․ հունվարի 17. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  19. «Slavery in Mauritania: Differentiating between facts and fiction». Middleeasteye.net. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  20. 1 2 «US Trafficking in Persons Report 2013, Mauritania Country Narrative» (PDF). State.gov. US Department of State. էջ 258. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  21. 1 2 Ghanem, Omar (2007 թ․ օգոստոսի 21). «Slavery in Mauritania Emancipating the Free». Onislam.net. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  22. «Slavery in Mauritania: Differentiating between facts and fiction». Middleeasteye.net. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  23. 1 2 3 «Global Slavery Index 2013. Mauritania». Globalslaveryindex.org. Walk Free Foundation. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  24. 1 2 3 4 Okeowo, Alexis (2014 թ․ սեպտեմբերի 8). «Freedom Fighter: A slaving society and an abolitionist's crusade». The New Yorker. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  25. Mark, Monica (2012 թ․ օգոստոսի 14). «Slavery still shackles Mauritania, 31 years after its abolition». The Guardian. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  26. "Slavery in Mauritania: an overview and action plan" Արխիվացված 5 Նոյեմբեր 2013 Wayback Machine, United States Embassy in Nouakchott, 3 November 2009.
  27. 2010 Human Rights Report: Mauritania. State.gov (8 April 2011). Retrieved 20 March 2012.
  28. 1 2 «Findings on the Worst Forms of Child Labor – Mauritania | U.S. Department of Labor». Dol.gov.
  29. 1 2 McDougall, Ann (2007). Buying Freedom: The Ethics and Economics of Slave Redemption. Princeton University Press. էջ 161. JSTOR j.ctv39x8qk.
  30. 1 2 McDougall, Ann (2007). Buying Freedom: The Ethics and Economics of Slave Redemption. Princeton University Press. էջ 161. JSTOR j.ctv39x8qk.
  31. Mourre, Martin (2018 թ․ օգոստոս). «African colonial soldiers, memories and imagining migration in Senegal in the twenty-first century». Africa. 88 (3): 518–538. doi:10.1017/S0001972018000207. ISSN 0001-9720.
  32. McDougall, Ann (2007). Buying Freedom: The Ethics and Economics of Slave Redemption. Princeton University Press. էջ 161. JSTOR j.ctv39x8qk.
  33. Miers, S. (2003). Slavery in the Twentieth Century: The Evolution of a Global Problem. Storbritannien: AltaMira Press. 226
  34. Hall, Bruce S. (2011). «A history of race in Muslim West Africa, 1600–1960». Cambridge African Studies.
  35. Ould Ahmed Salem, Zekeria (2011 թ․ դեկտեմբերի 9). «Former slaves becoming Imams. Citizenship, Islam and Ethnicity in contemporary Mauritania» (PDF). CODESRIA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  36. McDougall, E. Ann (2005). «Les ayants droit de l'esclavage. Entre discours et réalité» [Living the Legacy of Slavery: Between Discourse and Reality]. Cahiers d'Études Africaines (ֆրանսերեն). 45 (179/180): 963. doi:10.4000/etudesafricaines.15068. ISSN 0008-0055. JSTOR 4393527.
  37. Mazrui, Ali A. (2005). «The Re-Invention of Africa: Edward Said, V. Y. Mudimbe, and beyond». Research in African Literatures. 36 (3): 69. doi:10.2979/RAL.2005.36.3.68. ISSN 0034-5210. JSTOR 3821364. S2CID 162245529.
  38. 1 2 McDougall, Ann (2007). Buying Freedom: The Ethics and Economics of Slave Redemption. Princeton University Press. էջ 161. JSTOR j.ctv39x8qk.
  39. McDougall, E. Ann (2005). «Les ayants droit de l'esclavage. Entre discours et réalité» [Living the Legacy of Slavery: Between Discourse and Reality]. Cahiers d'Études Africaines (ֆրանսերեն). 45 (179/180): 963. doi:10.4000/etudesafricaines.15068. ISSN 0008-0055. JSTOR 4393527.
  40. 1 2 Okeowo, Alexis (2014 թ․ սեպտեմբերի 8). «Freedom Fighter: A slaving society and an abolitionist's crusade». The New Yorker. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  41. «Mauritanian minister responds to accusations that slavery is rampant». CNN. 2012 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  42. «Global Slavery Index 2013. Mauritania». Globalslaveryindex.org. Walk Free Foundation. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  43. "Creating a National Agency for the Fight against the Legacy of Slavery" Արխիվացված 2014-10-24 Wayback Machine (21 March 2013), National Commission for Human Rights in Mauritania
  44. Okeowo, Alexis (2014 թ․ սեպտեմբերի 8). «Freedom Fighter: A slaving society and an abolitionist's crusade». The New Yorker. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  45. Mauritania 2016 Human Rights Report. United States: Department of State.
  46. Okeowo, Alexis (2014 թ․ սեպտեմբերի 8). «Freedom Fighter: A slaving society and an abolitionist's crusade». The New Yorker. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  47. 1 2 3 Slavery's last stronghold. CNN.com (16 March 2012). Retrieved 20 March 2012.
  48. 1 2 3 «Slavery In Mauritania». Anti-slavery.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  49. «Global Slavery Index 2013. Mauritania». Globalslaveryindex.org. Walk Free Foundation. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  50. «Mauritania court frees 10 anti-slavery activists – Amnesty». Reuters. 2016 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  51. Kelly, Annie; Hodal, Kate (2018 թ․ հունվարի 29). «Mauritania failing to tackle pervasive slavery, says African Union». The Guardian.
  52. «Mauritania 2016 Human Rights Report» (PDF). Department of State. 2017 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 7-ին.
  53. Nossiter, Adam (2013 թ․ նոյեմբերի 11). «Mauritania Confronts Long Legacy of Slavery». The New York Times.
  54. Rezaian, Jason (2018 թ․ փետրվարի 7). «Slavery is still alive in Mauritania. Can a new court ruling help change that?». The Washington Post.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրկությունը Մավրիտանիայում» հոդվածին։