Ստրիխնին
| Ենթակատեգորիա | • terpenoid indole alkaloid • monoterpenoid indole alkaloid • strychnidine alkaloid | |
|---|---|---|
| Կիրառությունը | Ռատիցիդներ, adulterant | |
| Associated hazard | strychnine poisoning | |
| Գույն | սպիտակ | |
| Նյութ | Strychnos nux-vomica, Strychnos ignatii, անչար | |
| Հետևանք | strychnine poisoning | |
| Քիմիական բանաձև | C₂₁H₂₂N₂O₂ | |
| SMILES կանոնավոր բանաձև | C1CN2CC3=CCOC4CC(=O)N5C6C4C3CC2C61C7=CC=CC=C75 | |
| Իզոմերային բանաձև | C1CN2CC3=CCO[C@H]4CC(=O)N5[C@H]6[C@H]4[C@H]3C[C@H]2[C@@]61C7=CC=CC=C75 | |
| Խտություն | 1,36±0,01 գ/սմ³ | |
| Հալման ջերմաստիճան | 514±1 °F | |
| Solubility | 0,02±0,01 gram per 100 gram of solvent | |
| Թթվի չեզոքացման հաստատուն | 8,26 | |
| NIOSH Pocket Guide ID | 0570 | |
| Time-weighted average exposure limit | 0,15±0,01 milligram per cubic metre | |
| IDLH | 3±1 milligram per cubic metre | |
| Փոխազդեցություն | taste receptor type 2 | |
| Զանգված | 334,168 զանգվածի ատոմական միավոր | |
| Բնութագրվում է | դառնություն, flammable solid | |
| Սուբյեկտի նշանակություն | convulsant, Թույն, Glycinergic, neurotoxin | |
| Կազմված է | ազոտ, ածխածին | |


Ստրիխնին, ալկալոիդ, պարունակվում է փսխընկուզենու (Strychnos nux-vomica) և այդ ցեղի այլ բույսերի սերմերում, որոնք տարածված են հիմնականում արևադարձային Ասիայում և Աֆրիկայում։ Ստրիխնինը խիստ դառնահամ, ասեղնաձև բյուրեղային նյութ է։ Քիմիական կառուցվածքով ստրիխնինը բարդ բազմացիկլային միացություն է՝ , լուծվում է սպիրտում և քլորոֆորմում։
Ստրիխնինը ուժեղ թույն է, օգտագործվում է վնասատու կենդանիներին ոչնչացնելու նպատակով։ Բուժիչ դոզաներով (բժշկության մեջ կիրառվում են ազոտաթթվական աղը՝ նիտրատը, ինչպես նաև փսխընկույզի սերմերից ստացվող գալենյան պատրաստուկները): Ստրիխնինը խթանում է ողնուղեղի ռեֆլեքսային ֆունկցիաները, բարձրացնում երկարավուն ուղեղի (շնչառական, անոթաշարժիչ, թափառող նյարդի) և գլխուղեղի բարձրադիր այլ կենտրոնների դրդելիությունը։ Թունավոր դոզաներով ստրիխնինը առաջացնում է պրկումային (տետանիկ) ջղաձգումներ։
Ստրիխնինի ազդեցության մեխանիզմը պայմանավորված է ողնուղեղի միջնեյրոնային սինապսներում նյարդային գրգիռների հաղորդման հեշտացմամբ, նյարդային կենտրոններում ռեֆլեքսային ռեակցիաների ժամանակի փոքրացմամբ, ողնուղեղում գրգիռների տարածման ուժեղացմամբ։ Ստրիխնինի նոսր լուծույթները ներքին ընդունման դեպքում խթանում են մարսողական գեղձերի հյութազատիչ ֆունկցիան և լավացնում ախորժակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 156)։ |