Ստրեպտոկինազ
![]() | |
Նույնացուցիչներ | |
CAS համար | 9002-01-1 |
DrugBank | 00086 |
ECHA InfoCard | 100.029.667 ![]() |
Ստրեպտոկինազ, ֆերմենտ, որը կիրառվում է որպես թրոմբոլիտիկ դեղ[1]։ Այն կիրառվում է սրտամկանի ինֆարկտի, թոքային էմբոիայի, զարկերակային թրոմբոէմբոլիայի առաջացման պատճառ հանդիսացող թրոմբները լուծելու նպատակով[2]։ Սրտամկանի ինֆարկտի դեպքում այն կիրառվում է դրա ST սեգմենտի էլևացիայով տարբերակի ժամանակ ներերակային ներարկման ձևով։
Կողմնակի էֆեկտներին են պատկանում սրտխառնոցը, արյունահոսությունը, ցածր ճնշումը, ալերգիկ ռեակցիաները[2]։ Խորհուրդ չի տրվում կյանքում մեկ անգամից ավել կիրառել[2]։ Հղիության ժամանակ ստրեպտոկինազի վնասող հատկություն չի հայտնաբերվել, սակայն այս խմբում այն բավականաչափ ուսումնասիրված չէ[3]։ Ստրեպտոկինազը պատկանում է հակաթրոմբային դեղերի ընտանիքին և ակտիվացնում է ֆիբրինոլիտիկ համակարգը[4]։
Ստրեպտոկինազը ստացվել է 1933 թվականին բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկից[1]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առանձնացված էսենցիալ դեղերի խմբին է պատկանում[5]։ Այժմ այն չի կիրառվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում[6]։
Բժշկական կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթե ST էլևացիայով ինֆարկտի ժամանակ հիվանդի հետ առաջին կոնտակտից 90-120 րոպեների ընթացքում միջմաշկային պսակային միջամտության հնարավորություն չկա, ապա խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ կիրառել ստրեպտոկինազ։ Օրգանիզմը կարող է իմուն պատասխան ձևավորել ընդդեմ ստրեպտոկինազի, քանի որ այն բակտերիալ ծագում ունի։ Խորհուրդ է տրվում կիրառումից 4 օրվա ընթացքում այն այլևս չկիրառել, քանի որ կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա և առհասարակ անարդյունավետ դառնալ։ Հետագա թրոմբային խնդիրները ցանկալի է լուծել հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատորներով։ Ստրեպտոկինազով և հյուսվածքային պլազմինոգենի ակկտիվատորով գերդոզավորումը բուժվում է ամինոկապրոնաթթվի միջոցով։
Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացարձակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նախորդող ցանկացած ներգանգային արյունազեղում
- Գլխուղեղի անոթների հայտնի կառուցվածքային խնդիր, օրինակ` արտերիովենոզ մալֆորմացիա
- Գլխուղեղի ուռուցքային հիվանդություն (առաջնային կամ մետաստատիկ)
- Իշեմիկ կաթված ամենաքիչը 4.5 ժամ առաջ և ամենաշատը 3 ամիս առաջ
- ենթադրյալ աորտալ դիսսեկցիա
- ակտիվ արյունահոսություն, չհաշված` դաշտանը
- անցած 3 ամիսների ընթացքում գլխի, դեմքի տրավմա
- գանգի կամ ողնաշարի վրա արված վիրահատություն անցած 2 ամիսների ընթացքում
- ծանր, չկառավարվող զարկերակային գերճնշում
- ստրեպտոկինազի կիրառում անցած 6 ամիսների ընթացքում
Հարաբերական[խմբագրել | խմբագրել կոդը]
- անամնեզում քրոնիկ չկառավարվող զարկերակային գերճնշում
- ներկայանալու ժամանակ երրորդ աստիճանի զարկերակային գերճնշում (սիստոլիկ ճնշում >180 mm Hg or դիաստոլիկ ճնշում >110 mm Hg)
- իշեմիկ կաթված 3 և ավել ամիս առաջ
- Դեմենցիա
- ներգանգային ախտաբանություն, որը չի մտնում բացարձակ հակացուցումների միջև
- 10 րոպեից ավել տևած սիրտ-թոքային վերակենդանացում
- 3 շաբաթ և պակաս ժամանակում տարած մեծ ծավալի վիրահատություն
- 2-4 շաբաթ առաջ տարած ներքին արյունահոսություն
- չճնշվող անոթային պունկտատներ
- հղիություն
- ակտիվ պեպտիկ խոց
- հակակոագուլյանտային թերապիա[7]։
Ազդեցության մեխանիզմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրեպտոկինազը պատկանում է Ֆիբրինոլիտիկների խմբին, և դրա միացումը մարդու պլազմինոգենին բերում է պլազմինի սինթեզին։ Ստրեպտոկինազն ունի 3 դոմեն, որոնք համապատասխանաբար կոչվում են α (մնացորդ 1–150), β (մնացորդ 151–287), and γ (մնացորդ 288–414). Յուրաքանչյոր դոմեն կապվում է պլազմինոգենին, սակայն դրանցից ոչ մեկը չի կարող միայնակ ակտիվացներ պլազմինոգենին[8]։

Պլազմինը արտադրվում է արյան մեջ, և դրա գործառույթը ֆիբրինը լուծելն է։ Ֆիբրինը թրոմբի գլխավոր բաղադրիչն է։ Պլազմինի հավելյալ սինթեզը ստրեպտոկինազի պատճառով բերում է անցանկալի թրոմբների լուծմանը։ Պլազմինոգենի ակտիվացումը կատարվում է Arg561—Val562 կապի քանդման շնորհիվ[9]։ Val562-ը Asp740-ի հետ կազմում է աղային կամրջակ, որը բերում է կոնֆորմացիան փոփոխության։ Արտադրվում է ակտիվ պրոտեազ պլազին։ Երբ ստրեպտոկինազն առկա է, այն միանում է պլազմինոգենին ու վերածում դրան պլազմինի։ Ստրեպտոկինազի 1–59 մնացորդը կարգավորում է դրա` պլազմինոգենի ակտիվ հատվածի առաջացումը խթանող հատկությունը ոչ պրոտեոլիտիկ և ֆիբրին անկախ եղանակով։ Այս կոմպլեքսը մասնակիորեն վերածվում է ակտիվ կոմպլեքսի, սակայն Arg561–Val562 կապը մնում է ինտակտ. Մեկ այն մնացորդ պետք է փոխարինի Val562-ի ազատ ամինոխմբին և ապահովի հակաանիոն Asp740-ի համար[10]։ Հակաանիոնի դերում ենթադրվում են երկու թեկնածու`ստրեպտոկինազի Ile1-ը և պլազմինոգենի Lys698-ը։ Ile1-ի պոկումը ստրեպտոկինազից նշանակալիորեն արգելակում է դրա` պլազմինոգենին ակտիվացնելու ունակությունը։ Սա ամրապնդում է հիպոթեզն այն մասին, որ Ile1-ի և Asp740-ի միջև աղային կամրջակն անհրաժեշտ է ստրեպտոկինազին պլազմինոգենը ոչպրոտեոլիտիկ ճանախարհով ակտիվացնելու համար[11] Ի տարբերություն Ile1 փոխարինման, Lys698 մուտացիաները իջեցնում են ստրեպտոկինազային կոմպլեքսի դիսոցացիոն կոնստանտը 15-50 անգամ։ Հետազոտությունները ենթադրում են, որ Lys698-ը ներառված է ստրեպտոկինազ-պլազմինոգեն կոմպլեքսի առաջնային ձևավորման մեջ[12]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստրեպտոկինազը հայտնաբերվել է 1933 թվականին Ուիլիամ Սմիթ Թիլեթի և նրա աշակերտ Սոլ Շերիի կողմից երկար տարիների աշխատանքի արդյունքում։ Ի սկզբանե այն կիրառվում էր պլևրալ ֆիբրինոզ էքսուդատը, հեմոթորաքսը, տուբերկուլյոզը և մենինգիտը բուժելու նպատակով. Նրա դերի հայտնաբերումը սրտամկանի բուժման հարցում երջանիկ պատահականություն էր[13]։ Ավելի ուշ այն ստացավ ստրեպտոկինազ անվանումը։
Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստրեպտոկինազը օգնում է կանխել հետվիրահատական կպումների առաջացումը։ Դա հատկապես օգտակար է որովայնային վիրաբուժության ժամանակ։ Կենդանիներից վրա կատարված հետազոտություններից մեկում այն 90%-ով նվազեցնում էր կպումների առաջացումը[14]։ Սակայն մարդկանց շրջանում կատարված կլինիկական փորձարկումներում արդյունավետությունը չի ապացուցվել։
Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստրեպտոկինազը Չիլիում վաճառվում է Ստրեպտազ անվանման ներքո, CSL Behring Գերմանիա լիցենզիայով, Վիետնամում` Մուտոզ, Լատինոամերիկյան երկրներում` Հեբերկինազ, Հնդկաստանում` STPազ և Միոկինազ անվանումներով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «A history of streptokinase use in acute myocardial infarction»։ Texas Heart Institute Journal 34 (3): 318–27։ 2007։ PMC 1995058։ PMID 17948083
- ↑ 2,0 2,1 2,2 WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջեր 291–292։ ISBN 9789241547659։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ «Streptokinase Use During Pregnancy | Drugs.com»։ www.drugs.com։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 21, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 14, 2016
- ↑ «Streptokinase 1,500,000 iu - Summary of Product Characteristics (SPC) - (eMC)»։ www.medicines.org.uk։ հուլիսի 1, 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 20, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 14, 2016
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ «streptokinase (Intravenous route, Intracoronary route)»։ Truven Health Analytics։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 8, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 28, 2015
- ↑ «2013 ACCF/AHA guideline for the management of ST-elevation myocardial infarction: a report of the American College of Cardiology Foundation/American Heart Association Task Force on Practice Guidelines»։ Circulation 127 (4): e362–425։ 2013։ PMID 23247304։ doi:10.1161/CIR.0b013e3182742cf6
- ↑ «Structure-function analysis of the streptokinase amino terminus (residues 1-59)»։ The Journal of Biological Chemistry 278 (27): 24421–7։ July 2003։ PMID 12704199։ doi:10.1074/jbc.M301825200
- ↑ «Plasminogen activation by streptokinase via a unique mechanism»։ The Journal of Biological Chemistry 273 (5): 3110–6։ January 1998։ PMID 9446629։ doi:10.1074/jbc.273.5.3110
- ↑ «Domain interactions between streptokinase and human plasminogen»։ Biochemistry 40 (48): 14686–95։ December 2001։ PMID 11724583։ doi:10.1021/bi011309d
- ↑ «Deletion of Ile1 changes the mechanism of streptokinase: evidence for the molecular sexuality hypothesis»։ Biochemistry 38 (16): 5232–40։ April 1999։ PMID 10213631։ doi:10.1021/bi981915h
- ↑ «Crystal structure of the catalytic domain of human plasmin complexed with streptokinase»։ Science 281 (5383): 1662–5։ September 1998։ PMID 9733510։ doi:10.1126/science.281.5383.1662
- ↑ «A history of streptokinase use in acute myocardial infarction»։ Texas Heart Institute Journal 34 (3): 318–27։ 2007։ PMC 1995058։ PMID 17948083
- ↑ «Reduction of surgery-induced peritoneal adhesions by continuous release of streptokinase from a drug delivery system»։ European Surgical Research. Europaische Chirurgische Forschung. Recherches Chirurgicales Europeennes 35 (1): 46–9։ 2003։ PMID 12566787։ doi:10.1159/000067035