Ստրելնա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստրելնա (այլ կիրառումներ)
Ավան | |||||
---|---|---|---|---|---|
Ստրելնա | |||||
Стрельна | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | Սանկտ Պետերբուրգ | ||||
Շրջան | Պետրոդվորեցի շրջան (Սանկտ Պետերբուրգ) | ||||
Առաջին հիշատակում | 1500 | ||||
Այլ անվանումներ | Стрелна | ||||
Կլիմայի տեսակ | բևեռային ծովային | ||||
Պաշտոնական լեզու | Ռուսերեն | ||||
Բնակչություն | 12452[1] մարդ (2010) | ||||
Ազգային կազմ | Ռուսներ | ||||
Կրոնական կազմ | ![]() | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | +7-812 | ||||
Փոստային ինդեքս | 198515 | ||||
Փոստային դասիչ | 198515 | ||||
Պաշտոնական կայք | mo-strelna.ru | ||||
| |||||
Ստրելնա (ռուս.՝ Стрельна), ավան Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգ քաղաքի արվարձանային բնակավայր՝ Պետրոդվորեցի շրջանում։ Գտնվում է Ֆիննական ծոցի հարավային ափին, Ստրելկա և Կիկենկա գետերի ափին։ 2002 թվականի մարդահամարի արդյունքներով բնակչությունը կազմել է 12 452 մարդ։
Ստրելնայի միջով անցնում է Պետերգոֆի խճուղին, որ միացնում է Սանկտ Պետերբուրգի արևմտյան հատվածը Պետերգոֆ քաղաքի հետ։ Նրա միջով անցնում է երկաթուղին, որը դուրս է գալիս Բալթիկայի կայարանից դեպի արևմտյան հատվածներ՝ կապ հաստատելով Լոմոնոսով և Պետերգոֆ քաղաքների միջև։ Քաղաքին կապված է տրամվայի, ինչպես նաև՝ մի շարք ավտոբուսների ու միկրոավտոբուսների երթուղով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրելնայի մասին առաջին հիշատակումները 1500 թվականի են, որտեղ այն նշվում է որպես ծովափնայ գյուղ[2]։ Ստոլբովի հաշտությունից հետո այն անցնում է Շվեդիային, և 1630-ական թվականներին այստեղ կառուցվում է շվեդական բարոն Յոհան Շյուտտեի ագարակը։ Այնտեղ կա ջրաղաց, լճակ, փոքր եկեղեցի։ Որպես բնակավայր այն նշվծ էր նաև Ավգուստ Բերհենգեյմի Ինգերմանլանդիա քարտեզում՝ 1676 թվականին[3]։
18-րդ դարի սկզբին Պետրոս Մեծը այստեղ մտադրվել էր կառուցել ռուսական Վերսալը։ 1711—1717 թվականներին նա այստեղ պալատ է կառուցում, որից ոչ հեռու՝ մի քանի տարի անց՝ 1720 թվականին, կառուցվում է Կոնստանտինի պալատը։ 1722 թվականին կայսրը այն նվիրում է իր դստերը՝ Ելիզավետա Պետրովնային, որը 1741 թվականին դառնում է Ռուսաստանի կայսրուհի։ Սակայն ամառային նստավայրը շուտով տեղափոխվում է Պետերգոֆ։
18-րդ դարի վերջին Ռուսաստանի Պավել I կայսրը Ստրելնա քաղաքը նվիրում է իր որդիներից Կոնստանտինին։ Պալատը կոչվում է հենց նրա անունով։ Այն 1750-ական թվականներին այն վերակառուցվում է Բարտոլոմեո Ռոստրելլիի ճարտարապետությամբ, իսկ հրդեհից հետո (1803) վերականգնվում է Անդրեյ Վորոնխինի և Ռուսկա Լուիջիի գլխավորությամբ։ Վերջին կառուցապատումը՝ Քրիստիան Մեյերի, Անդրեյ Բրյուլովի և Անդրեյ Շտակենշնեյդերի ղեկավարությամբ, տեղի է ունենում 1847—1851 թվականներին։ 19-րդ դարի վերջում Ստրելնայում կառուցվում են ամառանոցներ։ 1830-40-ական թվականներին 19 հեկտար տարածքով բացվում է Օռլովի այգին՝ համանուն լճակով և պալատով։
1941—44 թվականներին, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին այն գրավվել էր գերմանացիների կողմից, այստեղ կառուցվել էր պլացդարմ՝ Լենինգրադը ռմբակոծելու համար։ Ամբողջությամբ քանդվում է Օռլովի պալատը։ Ստրելնան և հարևան Պետերգոֆը ազատագրվում են Կարմիր բանակի զորամիավորումների կողմից, 1944 թվականի հունվարի 19-ին։ ԽՍՀՄ տարիներին Կոնստանտինի պալատը վերածվել էր դպրոց-ճամբարի, իսկ վերականգնումից հետո (1950-ականներ) այստեղ գտնվում էր Արկտիկայի ուսումնարանը։ 1990-ական թվականներին այն դատարկվում է։ Այսօր՝ 2003 թվականից սկսած, այն վերականգնված է որպես պետական համալիր՝ «Համագումարների պալատ»։ 2006 թվականին այստեղ տեղի է ունեցել Մեծ ութնյակի, 2013 թվականին՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովը։


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստրելնայում գտնվում է գերմանական BSH Bosch und Siemens Hausgeräte GmbH լվացքի մեքենաների և սառնարանների պատրաստման գործարան (2013 թվականից)։ Այն կարևոր էր ոչ միայն Ստրելնայի, այլև ամբողջ Պետրոդվորեցի շրջանի համար[4]։ Նրա փողոցներից մեկը վերանվանվում է Բոշ-Սիմենսի փողոց[5]։ Բացի այդ, 2006 թվականին այստեղ սկսվում է Նոյդորֆի տնտեսական շրջանի կառուցումը։ Ստրելնայի, հարևան Պետերգոֆի և Սանկտ Պետերբուրգի հարակից շրջանների համար կարևոր նշանակություն ունի Լենտա հիպերմարկետը, որը գտնվում է Ստրլենա-Պետերբուրգ սահմանին։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալատներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբոսայգիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Госкомстат РФ. Итоги ВПН 2010. Том 1. Численность и размещение населения Archived 2013-03-15 at the Wayback Machine.: 11. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, городских и сельских поселений Archived 2020-07-28 at the Wayback Machine.
- ↑ «Переписная оброчная книга Водской пятины 1500 года» стр. 648
- ↑ «Карта Ингерманландии: Ивангорода, Яма, Копорья, Нотеборга. Составлена в 1827 году по шведским архивам 1676 года.»։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-09-ին։ Վերցված է 2014-06-28
- ↑ «Пресс-служба губернатора. 6 марта 2007 г.»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-07-ին։ Վերցված է 2014-06-28
- ↑ «Протокол заседания Топонимической комиссии № 18 от 23.04. 2007»։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-09-ին։ Վերցված է 2014-06-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստրելնան ՌԴ քարտեզի վրա
- Պետերբուրգի ուղեկցորդ. Ստրելնա Archived 2007-12-20 at the Wayback Machine.
- Ստրելնայի տեսարժան վայրեր Archived 2013-01-06 at the Wayback Machine.
|