Իգոր Ստրավինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ստրավինսկի Իգորից)
Իգոր Ստրավինսկի
Igor Stravinsky LOC 32392u.jpg
Բնօրինակ անուն ռուս.՝ Игорь Фёдорович Стравинский
Ծնվել է հունիսի 17, 1882({{padleft:1882|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:17|2|0}})[1]
Լոմոնոսով, Ռուսական կայսրություն[2][3]
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է ապրիլի 6, 1971({{padleft:1971|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][4][5][6][7][8] (88 տարեկանում)
Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3]
Ժանրեր օպերա, սիմֆոնիա, 20-րդ դարի դասական երաժշտություն և կամերային երաժշտություն
Մասնագիտություն կոմպոզիտոր, պարուսույց, դիրիժոր, ջազ երաժիշտ և դաշնակահար
Գործիքներ դաշնամուր
Շրջանավարտ Սանկտ Պետերբուրգի համալսարան
Անդամակցություն Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա
Ամուսին Vera de Bosset
Ստորագրություն
Ստորագրություն

Իգոր Ֆեոդորովիչ Ստրավինսկի (հունիսի 17, 1882({{padleft:1882|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:17|2|0}})[1], Լոմոնոսով, Ռուսական կայսրություն[2][3] - ապրիլի 6, 1971({{padleft:1971|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][4][5][6][7][8], Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3]), ռուս հայտնի դաշնակահար, դիրիժոր և կոմպոզիտոր, որը շատերի կողմից համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ կոմպոզիտորներից մեկը։[9][10][11]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Ստրավինսկին ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Հայրը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի առաջատար երգիչներից էր։ Ստրավինսկին վաղ տարիքից նվագել է դաշնամուր։ 1900-1905 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, 1904-1906 թվականներին միաժամանակ երաժշտության դասեր է առել հայտնի կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովից, որի ղեկավարությամբ գրել է սոնատ և սկերցո դաշնամուրի համար, «Ֆավնը և հովվուհին» սյուիտը՝ ձայնի և նվագախմբի համար, «Մի բեմոլ մաժոր» սիմֆոնիան:

Կոմպոզիտորի գեղարվեստական հայացքների ձևավորմանը նպաստել են «Միր իսկուսստվա» խմբավորումը և նրա ղեկավարներից բալետմայստեր Սերգեյ Դյագիլևը։ Ստրավինսկին «Հրեղեն հավք», «Պետրուշկա» և «Սրբազան գարուն» բալետներով մասնակցել է Փարիզում Դյագիլևի կազմակերպած «Ռուսական թատերաշրջաններին» և արժանացել համաշխարհային ճանաչման։ 1910 թվականից կոմպոզիտորն առավելապես ապրել է արտասահմանում, 1914 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա: Գրել է «Սոխակը» (ըստ Հանս Անդերսենի հեքիաթի) և «Զինվորի պատմությունը» օպերաները, շփվել ֆրանսիական նորարար կոմպոզիտորների «Վեցյակ» խմբի հետ։ 1915 թվականից Ստրավինսկին հանդես է եկել որպես դիրիժոր, իսկ 1924 թվականից՝ դաշնակահար (կատարել է հիմնականում իր ստեղծագործությունները)։ 1919 թվականին Դյագիլևի պատվերով գրել է «Պուլչինելլա» բալետը, որը բեմադրվել է 1 տարի անց։ 1920–1940 թվականներին կոմպոզիտորը բնակվել է Ֆրանսիայում, որտեղ բեմադրվել են նրա «Մավր» ու «Հարսանիք» օպերաները և «Էդիպ արքա» նեոկլասիցիստական օպերա-օրատորիան։

Ստրավինսկու ստեղծագործությանը բնորոշ է արագ զարգացումը, «ոճերի» մշտական փոփոխությունը, որի համար նրան համեմատել են իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասսոյի հետ, 2 արվեստագետներն էլ զգալիորեն կանխորոշել են 20-րդ դարի եվրոպական արվեստի զարգացման ուղիները՝ մեկը՝ գեղանկարչության, մյուսը՝ երաժշտության մեջ։ Կոմպոզիտորն իր երկերում օգտվել է ժողովրդական բանահյուսության լավագույն նմուշներից։ 1920 թվականից նրա ստեղծագործության մեջ սկսվել է նեոկլասիցիստական շրջանը, որը տևել է շուրջ 30 տարի։ Այդ շրջանում կոմպոզիտորը դիմել է տարբեր ժանրերի՝ Սիմֆոնիա «Դեբյուսիի հիշատակին», կամերային անսամբլներ, ստեղծագործություններ ձայնի և դաշնամուրի համար և այլն։ Նշանակալի է «Հայր մեր»-ը առանց նվագակցության, «Ապոլլոն Մուսագետ», «Փերիի համբույրը» (Պյոտր Չայկովսկու թեմաներով) բալետները, «Սաղմոսների սիմֆոնիան» և այլն։ 1930 թվականի լավագույն գործերից է՝ «Պերսեփոնե» օպերան։

1936 թվականին Ստրավինսկին հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում։ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնում բեմադրվել է նրա «Թղթախաղ» բալետը, կատարվել է «Դամբարտոն-Օքս» կոնցերտը։ 1937 թվականին կոմպոզիտորին հրավիրել են դասավանդելու Հարվարդի համալսարանում։ 1939 թվականից մշտապես բնակվել է ԱՄՆ-ում։ Գրել է «Օրփեոս» բալետը, Էբոնի-կոնցերտը՝ կլառնետի և ջազային նվագախմբի համար (նվիրել է ամերիկացի ճանաչված կլառնետահար Բեննի Գուդմենին), «Զվարճամոլի արկածները» օպերան։ Վերջինս առանձնանում է վառ մեղեդայնությամբ և հզոր դինամիկայով։ Ստրավինսկին հեղինակ է նաև բազմաթիվ գործիքավորումների և մշակումների։ Ստրավինսկու երաժշտությանը հատուկ են խիստ և զուսպ ոճը, հակիրճ շարադրանքը, կերպարների վեհությունը։

Կոմպոզիտորը հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում, 1962 թվականին՝ նաև ԽՍՀՄ-ում, Մոսկվայում և Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) ղեկավարել է իր հեղինակային համերգները։ 1963 թվականին Երևանում բեմադրվել է Ստրավինսկու «Էդիպ արքա» օպերան: Ստրավինսկին գրել է «Իմ երաժշտական կյանքի ժամանակագրությունը» (1963 թվականին) և «Երկխոսություն» (1971 թվականին) գրքերը։ Ստրավինսկու անունով կոչվել են հրապարակ Փարիզում՝ համանուն շատրվանով («Ստրավինսկու շատրվան», 1983 թվականին, ճարտարապետ՝ Ժան Տենգլի) և խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Stravinsky, Igor // The Enciclopædia Britannicа — 12 — London, New York City: 1922. — Vol. XXXII Pacific Ocean Islands to Zuloaga. — P. 582.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118642545 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 SNAC
  6. 6,0 6,1 6,2 Internet Broadway Database — 2000.
  7. 7,0 7,1 7,2 Enciclopédia Itaú Cultural
  8. 8,0 8,1 8,2 Nationalencyklopedin — 1999.
  9. Page 2006; Théodore and Denise Stravinsky 2004, vii.
  10. Anonymous 1940.
  11. Կոհեն 2004, 30.