Ստրասբուրգ քաղաքի կենդանաբանական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստրասբուրգ քաղաքի կենդանաբանական թանգարան
Strasbourg MuséeZoologique 03.JPG
Տեսակմունիցիպալ թանգարան
ԵրկիրՖրանսիա
ՏեղագրությունՍտրասբուրգ
ՎայրՍտրասբուրգ
Մասն էMusées de la Ville de Strasbourg?
Ժանրբնագիտություն, կենդանաբանություն
Հասցե29 boulevard de la Victoire
Այցելուներ

23 081 (2014), 35 607 (2015),

40 498 (2016)[1]
Կայքmusees-strasbourg.org/index.php?page=musee-zoo

Ստրասբուրգ քաղաքի կենդանաբանական թանգարանը գտնվում է Ֆրանսիայի Էլզաս մարզի Ստրասբուրգ քաղաքում։ Այն ներառում է շուրջ 2,380,000 կենդանաբանական հավաքածու։ Թանգարանը ղեկավարում է Ստրասբուրգի համալսարանը․ այն նաև գտնվում է համալսարանի շրջակայքում՝ ուսանողական պատմական կամպուսում՝ Ստրասբուրգի համալսարանական պալատի կողքին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1804 թվականին Ստրասբուրգ քաղաքը գնեց Ժան Հերմանի (1738-1800) բնագիտական ամբողջ հավաքածուն և այն տեղադրեց թանգարանում։ Երբ 1872 թ․–ին Ստրասբուրգի համալսարանը կրկին բացեց իր դռները, այն վստահվեց թանգարանը ղեկավարության կարևոր գործում։ Այդ օրվանից ի վեր, համալսարանը շարունակում է հարստացնել հավաքածուն ու նպաստել թանգարանի գիտական առաջխաղացմանը։

Թանգարանում Ժան Հերմանի բնագիտական աշխատասենյակը՝ կաբինետը վերակառուցելու գործընթացն ավարտվեց 1988 թ․–ի դեկտեմբեր ամսին։

2010 թ․–ին թանգարանում բացվեց ոսկրաբանության գիտական հավաքածուն․ սա առաջին նման հավաքածուն էր Ֆրանսիայի հյուսիս–արևելյան տարածքում[2]

Հավաքածուները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում կարող եք գտնել թռչունների, կաթնասունների, անողնաշարավորների և միջատների մի մեծ հավաքածու։ Թանգարանը հատկապես կարևորում է Էլզաս նահանգի կենդանական աշխարհը՝ ֆաունան։ Իսկ վերոհիշյալ Ժան Հերմանի վերակառուցված աշխատասենյակում առկա են բազմաթիվ փաստաթղթեր ու իր ժամանակաշրջանից եկող կենդանիների նմուշներ։

Թվերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1 350 000 անողնաշարավորներ․
  • 1 000 000 միջատներ․
  • 18 000 թռչուններ․
  • 10 000 կաթնասուններ․
  • 2450 ձկներ․
  • 1300 սողուններ և երկկենցաղներ։

Մուտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարան կարող եք հասնել նստելով Ստրասբուրգի C, E կամ F համարների երկաթուղին։ Պետք է իջնել Université կանգառում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այցելուների քանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2016 թթ․ հաճախումների թվերը[1]
2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016
50 057 42 146 35 278 43 142 31 618 36 548 38 848 42 577 48 016 37 755 32 369 33 921 32 706 23 081 35 607 40 498

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Fréquentation sur la plate-forme de données ouvertes du ministère de la Culture et de la Communication
  2. « Ouverture d’une ostéothèque au musée zoologique de Strasbourg » [1]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]