Ստվերասեր բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստվերասեր բույսեր

Ստվերասեր բույսեր, թույլ լուսավորության պայմաններում աճելու ունակ բույսեր։

Կոչվում են նաև ստվերադիմացկուն, քանի որ աճում և պտղաբերում են նաև լավ լուսավորության պայմաններում։ Ստվերասեր բույսերի տերևները նուրբ են, բարակ էպիդերմիսով, թույլ մեխանիկական հյուսվածքով, ներքին և արտաքին մակերեսների փոքր հարաբերությամբ։ Ստվերում քլորոֆիլի սինթեզման և կուտակման ունակությունը համեմատաբար բարձր է, տերևներում գերակշռում են կանաչ և դեղին պիգմենտների օքսիդացած ձևերը (քլորոֆիլ «բ», քսանտոֆիլ)։ Տրանսպիրացումը թույլ է, ֆոտոսինթեզի համար բարենպաստ լույսի ինտենսիվությունը՝ ցածր։ Ստվերասեր բույսերից են հաճարենին, լորենին, եղևինը, կենին, այծոտնը, խարբուկը, աստղածաղիկը, կուսածաղիկը, անտառային և քարաժայռային պտերների մեծ մասը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 151