Ստվերաներկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստվերաներկ խողովակի մեջ
Դիմահարդարված թարթիչներով աղջկա աչքը

Ստվերաներկ, դեկորատիվ կոսմետիկա` նախատեսված թարթիչների բնական գույնը ընդգծելու և փոխելու համար։ Ստվերաներկը արտադրվում է մի քանի ձևով՝ հեղուկ, յուղալի և չոր։ Նաև արտադրվում է տարբեր երանգներով և գույներով։

Ստվերաներկը նախատեսված է թարթիչների ձևը և երկարությունը ընդգծելու, ծավալը մեծացնելու համար։ Ամենահայտնի ստվերաներկի թողարկված ձևը խողովակներով փայտիկն է, որի վերջում տեղադրված է ապլիկատոր-խոզանակ։ Խոզանակը կարող է լինել ուղիղ կամ կոր՝ կախված ստվերաներկի նպատակից։ Նպատակներն են խտացնել կամ երկարացնել թարթիչները։

Սովորաբար ստվերաներկի բաղադրիչներն են ջուրը, մոմը, օծանելիքի և կոնսերվանտների մասնիկները։ Որոշ ստվերաներկեր պարունակում են մածուցիկ կամ նեյլոնե մանրաթելեր՝ թարթիչները երկարացնելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ստվերաներկը թարթիչների համար հնարել է ֆրանսիացի վաճառական Յուդջին Ռիմմելը 19-րդ դարի կեսերին։ «Rimmel» բառը մի քանի լեզուներով թարգմանվում է «ստվերաներկ», բացառությամբ պորտուգալերենի, թուրքերենի, ռումիներենի և այլն։ Ստվերաներկի անգլերեն անվանումը՝ mascara-ն, առաջացել է իտալերեն՝ maschera բառից, որը նշանակում է «պաշտպանիչ դիմակ»։

Ժամանակակից ստվերաներկն ստեղծվել է 1913 թվականին քիմիկոս Թերրի Լ․ Ուիլյամսոմի կողմից իր քրոջ Մեյբլի համար։ Սկզբում ստվերաներկը ածուխի փոշու խառնուրդ էր նավթային ժելեի հետ։

Ստվերաներկը հաջողությամբ փորձարկվել է Մեյբլի վրա, որից հետո նոր ապրանքը Ուիլյամն սկսել է վաճառել փոստով։ Նա իր ընկերությունն անվանել է «Maybelline»՝ համատեղելով իր քրոջ անունը (Mabel) և նավթային ժելե բառը (Vaseline), որը, ի վերջո, դարձել է կոսմետիկայի առաջատար ընկերությունը։

Այն ժամանակներում ստվերաներկը չոր կազմություն ուներ և բաղկացած էր ներկանյութերից և կարնուբայի մոմից։ Այն թաթախել են խոնավ խոզանակով, այնուհետև քսել են թարթիչներին։

Թերրի Ուիլյամսին, Ուդջին Ռիմմելի պես, չի հաջողվում ստվերաներկը դարձնել հայտնի։ Սակայն օգնության է հասել կինեմատոգրաֆիան։ Ստվերաներկը դուր է եկել դերասանուհիներին․ այն աչքերը դարձնում էր պայծառ ու արտահայտիչ, անփույթ չէր նայվում, ինչպես հաստ կոպ։ Այսպիսով, Maybelline-ը սկսել է անընդհատ օգտագործվել հոլիվուդյան դիմահարդարների կողմից։ Իսկ այն բանից հետո, երբ միանգամից երկու ֆիլմի հերոսներ Տեդա Բարան և Պոլա Նեգրին Maybelline-ի օգնությամբ դարձան գեղեցկուհիներ, ստվերաներկը անհրաժեշտ է դարձել գրեթե աշխարհի բոլոր կանանց։

Ուիլյամի հայտնիության հետ մեկ տեղ հայտնվել են մրցակիցներ։ Ստվերաներկը սկսել է արտադրել նաև Мах Factor ընկերությունը։ Նրանց բաղադրատոմսն արդեն ավելի կատարյալ էր, բացի ներկանյութերից և նավթային ժելեից այն պարունակում էր փայլ, որը թարթիչներն ավելի փայլուն էին դարձնում և թարթիչներին փոխանցում էր լրացուցիչ կարնուբայի մոմ։

1920-1930 թվականներին ստվերաներկը ավելի մեծ թվով կանայք էին օգտագործում։ Օրինակ էին ծառայում հոլիվուդյան աստղերը՝ Գրետա Գարբոն, Մառլեն Դիտրիխը և Բեթ Դեյվիսը։ Նրանք իրենց համար ստեղծել էին անսովոր երկար թարթիչներ` խիտ ստվեր գցելով այտերին, սոսնձելով արհեստական մազերը կոպերին և դրանք ստվերաներկի մի քանի հաստ շերտերով ծածկելով։

Ժամանակակից ստվերաներկի փաթեթավորումը Ելենա Ռուբինշտեյնի շնորհիվ ի հայտ է եկել 1957 թվականին։ Ստվերաներկի նոր փաթեթավորումն ավելի գրավիչ ու հարմարավետ էր, քան առաջվա չոր ստվերաներկը, հենց դրա համար էլ խողովակների մեջ ստվերաներկը ավելի արագ հայտնիություն ձեռք բերեց շուկայում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ստվերաներկերը թարթիչների համար կարելի է բաժանել երկու խմբի՝ ջրակայուն ստվերաներկեր (հաճախ նշվում է որպես անջրաթափանց) և ոչ ջրակայուն ստվերաներկեր[1]։

  • Ջրակայուն ստվերաներկ

Այն հիմնված է անկայուն լուծիչների վրա, կենդանական մոմի տարբեր տեսակներ (օրինակ՝ մեղրամոմ), բուսական ծագման տարբեր տեսակի մոմեր (կարնուբայի մոմ, բրնձի թեփի մոմ և այլն), հանքային մոմ (օրինակ՝ պարաֆին), ներկանյութեր (երկաթի օքսիդ, ուլտրամարին և այլն) և պոլիմեր։ Այսպիսի ստվերաներկը չի պարունակում ջրի զգայուն բաղադրիչներ, ուստի այն ունի լավ դիմադրողականություն արցունքների, քրտինքի կամ անձրևի հանդեպ։ Ջրակայուն ստվերաներկը հեռացնում են դիմահարդարումը մաքրող հատուկ պիտույքով, որովհետև նրան հնարավոր չէ մաքրել ջրով։

Ջրակայուն ստվերաներկը նման է յուղի վրա հիմնված ներկանյութերի կամ լուծիչների[2]։

  • Ոչ ջրակայուն ստվերաներկ

Այն պարունակում է ջուր, մակերեսորեն ակտիվ նյութ, կենդանական, բուսական, հանքային ծագում ունեցող մոմի տարբեր տեսակներ, ներկանյութեր, խիտ պոլիմերներ (արաբական խեժ, փոփոխված թաղանթանյութ) և կոնսերվանտներ։ Այս ստվերաներկերը դիմացկուն են արցունքների հանդեպ, բայց նրանք հեշտությամբ մաքրվում են օճառի և ջրի օգնությամբ։

Ոչ ջրակայուն ստվերաներկը նման է ջրի վրա հիմնված ներկանյութի[3][4]։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստվերաներկը օգտագործվում է վերևի և/կամ ստորին թարթիչների վրա, աչքի ներքին մասից մինչև աչքի արտաքին անկյունը։ Խոզանակով փայտը ընկղմվում է խողովակի մեջ ստվերաներկով, այնուհետև հանվում է՝ բռնելով ստվերաներկը խողովակի պատերից։ Ապա ստվերաներկը խոզանակի օգնությամբ քսում են թարթիչներին։

Հիգիենայի կանոնների համաձայն` ստվերաներկը, ինչպես ատամի խոզանակը, չպետք է լինի ընդհանուր։ Նաև խորհուրդ չի տրվում ստվերաներկն օգտագործել 3-4 ամսից ավել` փաթեթավորումը բացելուց հետո։

Որպեսզի թարթիչները չփչանան, հայտնի ռուս դիմահարդար Անդրեյ Դրիկինը խորհուրդ է տալիս չօգտագործել պահանջվող քանակից շատ ստվերաներկ։ Ստվերաներկը խոզանակով վերցնելուց հետո ավելցուկները հեռացնել չոր անձեռոցիկով։ Ստվերաներկը թարթիչներին քսելուց հետո չմոռանալ ստվերաներկի ամեն շերտին հնարավորություն տալ չորանալ։ Օգտագործել հատուկ սանր թարթիչների համար և առանձնացնել դրանք մեկ առ մեկ քսելուց հետո։ Պետք է սանրել միայն դեռ չչորացած առաջին շերտը։

2007 թվականի հուլիսին սկանդալ է բռնկվել L’Oréal ընկերության շուրջ։ Պարզվել է, որ այս ընկերության ստվերաներկի գովազդի ժամանակ դերասանուհի Պենելոպե Կրուսի թարթիչները կեղծ էին։ Ընկերությանը, իհարկե, տուգանել են հաճախորդներին ապակողմնորոշելու և հանրային ճանաչում պահանջելու համար, որ իրենց ստվերաներկը չի օգնի թարթիչները այնքան շքեղ դարձնել, որքան գովազդում է։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mascara։ Online Etymology Dictionary (Harper, Douglas)։ 2010 
  2. Oxford English Dictionary։ «Probably < Spanish máscara or Italian maschera, Italian regional mascara, all in sense ‘mask’; or perhaps alternatively < Catalan mascara ‘soot, black smear’, or Portuguese mascarra ‘stain, smut’.» 
  3. The Macquarie Dictionary։ South Yarra: The Macquarie Library Pty Ltd.։ 2005 
  4. cite book|title=New Oxford American Dictionary|title-link=New Oxford American Dictionary|edition=2|quote=late 19th cent.: from Italian, literally ‘mask’, from Arabic masḵara ‘buffoon’.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]