Ստորտինգեյթ (մետրոյի կայարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ստորտինգեյթ» կայարան
Գիծ 1
Գիծ 2
Գիծ 3
Օսլոյի մետրոպոլիտեն


Բացման թվական 1977թ.-ի հունվարի 9
Նախկին անվանումներ Կենտրոն

Ստորտինգեյթ, Օսլոյի մետրոպոլիտենի ստորգետնյա կայարան։ Գտնվում է Օսլոյի ամենակենտրոնում, Նորվեգիայի խորհրդարանի հարևանությամբ՝ ընդգրկված մետրոյի ընդհանուր թունելում։ Այստեղից հնարավոր է մեկնել քաղաքի մետրոյի բոլոր կայարաններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1875 թվականից, երբ Օսլոյում բացվեց տրամվայի գիծը, կանգառներից մեկը կառուցվեց դատարանի շենքի հարևանությամբ։ 1969 թվականի մայիսի 22-ին քաղաքային իշխանությունները որոշում կայացրեցին տրամվայի կանգառի տեղում կառուցել մետրոյի կայարան։ 1972 թվականին սկսվեց կայարանի շինարարությունը։ 1977 թվականի հունվարի 9-ին այն բացվեց «Կենտրոն»՝ ապահովելով քաղաքի մետրոպոլիտենի արևելյան հատվածի հետ կապը։ Բացումից հետո հայտնաբերվեց, որ ռելսերը տեղադրվել են նեղ։ Բացի այդ նաև ջրահեռացման համակարգում խնդիրներ հայտնաբերվեցին։ 1983 թվականին կայարանը փակվեց վերակառուցման համար։

1984 թվականին գործարկվեց։ Սակայն բետոնի անորակ լինելու պատճառով կրկին փակվեց և միայն 1986 թվականին վերաբացվեց։

1987 թվականի մարտի 7-ին վերաբացումից հետո կայարանը ստացավ Ստորտինգեյթ (խորհրդարանի դարպասներ) անվանումը։ Այն արդեն կապված էր ոչ միայն մետրոպոլիտենի արևելյան հատվածի, այլև՝ արևմտյան։

Կայարանը ունի 4 սպասասրահ, որոնցից 2-ը օգտագործվում են արևելքից ժամանող գնացքները ընդունելու և ճանապարհելու, իսկ մյուս 2-ը՝ արևմուտքից։