Ստորջրյա հնագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարտեզի տեղծումը ջրի տակ

Ստորջրյա հնագիտություն, ջրի տակ (ծովերում, լճերում, գետերում) գտնվող հին և միջնադարյան հուշարձանների հնագիտական հետազոտություն։ Այդպիսի հուշարձաններ են խորտակված նավերը, ինչպես նաև այն բնակավայրերը կամ դամբարանադաշտերը, որոնք ջրամույն են եղել առափնյա գծի փոփոխումից, երկրաշարժերից են։ Ստորջրյա հնագիտություն առաջացել է XX դարի սկգբին։ Ստորջրյա աշխատանքներն իրագործել են ջրասուզակները՝ հատուկ նավերի միջոցով, իսկ XX դարի կեսից առավել մեծ նշանակություն են ստանում ջրասուզակի թեթև հանդերձանքով մասնագետ հնագետների ստորջրյա աշխատանքները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 149 CC-BY-SA-icon-80x15.png