Ստորին Եգիպտոս
Մասն է | Եգիպտոս, Upper and Lower Egypt ![]() | |
---|---|---|
Երկիր | Եգիպտոս ![]() | |
Կոորդինատներ | 30°36′0″N 31°6′0″E ![]() | |
Կազմված է | Կահիրե ![]() | |
Հակառակը | Վերին Եգիպտոս ![]() |

Ստորին Եգիպտոս[1] (լատին․՝ Aegyptus Inferior), Ta-mehu [2][3](եգիպտ. tꜣ-mḥw), Ցախեթ, Դելտա, պատմական շրջան Հյուսիսային Աֆրիկայում՝ Եգիպտոսի տարածքում։ Ստորին Եգիպտոսը աշխարհագրորեն զբաղեցնում էր Նեղոսի դելտայի հսկայական տարածքը։

Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորին Եգիպտոսը աշխարհագրորեն զբաղեցնում էր Նեղոսի դելտայի հսկայական տարածքը[4]։ Ստորին Եգիպտոսի մայրաքաղաքը Բուտո քաղաքն էր[5]։ Ստորին Եգիպտոսի հովանավոր աստվածուհին աստվածուհի Վաջիթն էր։ Ստորին Եգիպտոսի կլիման (հատկապես ափին մոտ) ավելի մեղմ է, քան Վերին Եգիպտոսում՝ հիմնականում Միջերկրական ծովին մոտ լինելու պատճառով։ Տարեկան միջին ջերմաստիճանը Ստորին Եգիպտոսում 25-26 °C է, Վերին Եգիպտոսում՝ 30-34 °C։ Ստորին Եգիպտոսը բաղկացած էր ճահիճներից[6]։ Ստորին Եգիպտոսը ի սկզբանե բաժանված էր 16 նոմերի։ Մոտավորապես մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսերին այդ բաժանումը փոխվեց և Ստորին Եգիպտոսը նոմեերի թիվը հասավ 20-ի[5]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին եգիպտական Ta-mehu արտահայտությունը նշանակում է «Պապիրուսի երկիր»:Այս շրջանը հայտնի է նաև Ստորին, Դելտա անուններով։ Ասորիները այս շրջանը անվանում անվանում էին Մուցուր, Միսիր (աքքադերեն Մուշուր, Միշիր): Այս տարածքները նվաճած արաբներն այս շրջանն անվանել են (և անվանում են) Ալ Բոհայր (արաբերեն՝ Miṣr Baḥr թարգմանությամբ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորին Եգիպտոսը ձևավորվել է մոտ մ.թ.ա. 4-րդ հազարամյակում։ Այն բաղկացած է եղել բազմաթիվ փոքր թագավորություններից[7] և ունեցել է անկախություն մինչև Հին Եգիպտոսի միավորումը Վերին Եգիպտոսի, որը տեղի է ունեցել կառավարիչ Մենեսի՝ 1-ին դինաստիայի հիմնադիրի օրոք։ Մենեսը գրավեց Ստորին Եգիպտոսը և երկիրը և այն միավորեց մեկ միասնական իշխանության ներքո[4]։ Միևնույն ժամանակ, չնայած Վերին Եգիպտոսի և Ստորին Եգիպտոսի միավորմանը Ստորին և Վերին Եգիպտոսը երկար ժամանակ շարունակում էին գործնականում անկախ պետություններ մնալ, ինչը ցույց է տալիս փարավոնի տիտղոսը՝ «Վերին և Ներքին Եգիպտոսի արքա», միևնույն ժամանակ տարբեր էր նաև տարբեր էր Վերին և Ստորին Եգիպտոսում պետական ապարատի բաժանումը, ինչը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Վերին և Ստորին Եգիպտոսները առանջին միավորներ էին իրականում։ Խորհրդային գիտնական Վսևոլոդ Ավդիևի տեսության համաձայն՝ Եգիպտոսը վերջապես միավորվեց Նարմերի օրոք,այս պատմական իրադարձությունը Ավդիևը բացատրում է, այն հանգամանքով, որ Նարմերի պատկերը երկու անգամ պատկերված է Եգիպտոսում հայտնաբերված սալաքարերի վրա[8]։ Այս սալաքարերի մի դարձերեսին Նարմերը կրում է Վերին Եգիպտոսի թագը, իսկ երկրորդին՝ Ստորին Եգիպտոսի թագը[8]։ Ք․ա 664 թվականին եթովպացիները՝ իրենց թագավոր Տանուատամունի գլխավորությամբ,իրենց հսկողությունը սահմանեցին Ստորին Եգիպտոսի նկատմամբ։ Այնուհետև ասորեստանցիների հետ պատերազմում կրած պարտության պատճառով եթովպիացինները կարճ ժամանակով կորցրին վերահսկողությունը Ստորին Եգիպտոսի նկատմամբ, բայց շուտով նրանք կրկին ժամանակավորապես գրավեցին Ստորին Եգիպտոսը։ Ի վերջո, Ստորին Եգիպտոսը կրկին միավորվեց Վերին Եգիպտոսի հետ Պսամետիքոս I-ի օրոք[9]։ մ.թ.ա. XI-VI դդ-ում Լիբիայի տրակալները կարողացան իրենց տիրապետությունը հաստատել Եգիպտոսում։ Լիբիական տիրապետության ժամանակ մ.թ.ա. XI-VI դդ.) Լիբիայի տարբեր տիրակալները Ստորին Եգիպտոսը տրոհել են բազմաթիվ փոքր պետական միավորների[10]։
Կապեր Վերին Եգիպտոսի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ք․ա 4-րդ հազարամյակի կեսին արտադրական հարբերությունների զարգացումը իր հետ առաջացրեց քաղաքական իրադարւոջթյուններ Նեղոսի ողջ երկայնքով մեկ։ Բնական ռեսուրսների համար պայքարում ցեղերը դաշինքներ էին կազմում իրենց ամենամոտ հարևանների դեմ. ցեղային դաշինքների միջև կռիվներում հաղթողները մեծացնում էին իրենց իշխանության տարածքները։ Ք․ա 44-րդ հազարամյակի կեսերին Նեղոսը և հարակից հողերը՝սկսած Նեղոսից մինչև Միջերկրական ծով, բաժանվեցին երկու պետական միավորների՝ Վերին և Ստորին Եգիպտոսի։ Նրանցից յուրաքանչյուրը շահագրգռված էր իր իշխանությունը տարածել մյուսի տարածքի վրա։ Այս փոխադարձ հետաքրքրությունը Վերին և Ստորին Եգիպտոսի միջև պայմանավորված էր նրանով,որ Վերին և Ստորին Եգիպտոսի տնտեսությունները փոխկապակցված էին միմյանց հետ։ Վերին Եգիպտոսը, որի հարավային հատվածը իրենից ներկայացնում էր Նեղոսի երկու ափերից կախված, նեղ հովիտ և՛ գյուղատնտեսության, և՛ անասնապահության համար տարածքների պակաս ուներ։ Իր հերթին Ստորին Եգիպտոսին անհրաժեշտ էին մետաղներ, փայտ և մի շարք այլ ռեսուրսներ, որոնց ճանապարհն անցնում էր միայն Նեղոսի երկայնքով՝ Վերին Եգիպտոսի հողերով։ Երկու մասերի միավորումը մեկ պետության մեջ հնարավորություն տվեց ստեղծել միասնական ազգային տնտեսական համալիր, որի առանձին մասերը ստացան իրենց տարածաշրջանային արտադրական մասնագիտացումը, միավորված Եգիպտոսի հյուսիսըկենտրոնացած էր խաղողագործությամբ,այգեգործությամբ և թռչնաբուծությամբ, իսկ հարավը մասնագիտացված էր անասնաբուծությամբ և իրականացնում էր արհեստագործական գործիքների մատակարարում երկրի տարածքում։ Աֆրիկայի խորքերից Մետաղներն ու փայտը Եգիպտոս էր հասնում Վերի Եգիպտոսի տարածքով։ Հացահատիկները աճեցվում էին թե՜ Վերին Եգիպտոսում, թե՜ Ստորին Եգիպտոսում, սակայն կար էական տարբերություն Վերին Եգիպտոսի և Ստորին Եգիպտոսի հացակատիկների տեսակների միջև։ Վերին և Ստորին Եգիպտոսի միջև ընթացող պատերազմներում, որոնք նախորդել են Եգիպտոսի միավորմանը մեկ պետության մեջ ցույց են տվել հարավի առավելությունը Ստորին եգիպտեսի նկատմամբ, այդ առավելությունը պայմանավորված է եղել Ստորին Եգիպտոսի թույլ տնտեսական մակարդակով համեմատած հարավի հետ։ Եգիպտոսի հնագույն թագավորությունների միջև ապրանքների ամբողջ տեղաշարժն իրականացվել է ոչ թե դրամով այլրտադրանքի մի մասի վերաբաշխման կարգով։ Տնտեսությորնը ծանր դրության մեջ ընկավ այն ժամանակահաշրջանում, երբ Եգիպտոսը հայտնվել էր տարբեր երկրների տիրապետությունների տակ։ Բանն այն էր որ Եգիպտոսում ապրանքային շրջանառության ժամանակ յուրաքանչյուր նոմար արտաքին ուժերի սպառնալիքի ճնշման տակ կարող էր խլել տեղափոխվող ապրանքի մի մասը։ Նման դեպքում երկրորդական պլան էր մղվում այդ ապրանքների տերերի իրավունքը այդ ապրանքների նկատմամբ։ Առգրավման նման օրինակ եղել է Վերին եգիպտոսում, երբ հյուսիսից հարավ նեղոսի երկայնքով ապրանքներ է տեղափոխվել Վերին Եգիպտոսի նոմերը մոտ երկու տասնյակ ապրանք են առգրավել։ Ուստի առևտրային ճանապարհներին նման դեպքերից խուսափելու համար կարևոր էր Եգիպտոսի երկու մասերի միավորումը մեկ պետության մեջ։ Չնայած Եգիպտոսի երկու մասերի տնտեսական փոխկապվածությանը թագավորության թուլացման ժամանակաշրջանում և հատկապես թագավորության անկման ժամանակաշրջանում նկատվեց երկու Եգիպտոսների միջև ապրանքաշրջանառության կտրուկ նվազում։ Այս հանգամանքը օրինաչափ էր նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ արդեն սկսվեց ապրանքաշրջանառությունը կատարվել դրամով։ Այսպես օչրինակ Ուշ թագավորության ժամանակաշչջանում՝ Սաիս դինաստիայի օրոք Հերակլեոպոլիսի և Թեբեի գանձարաններում կար արծաթի դրամներ և առևտուրը կատարվում էր այդ դրամներով։ Չնայած այդ դրամների առկայությանը հարավի և հյուսիսի միջև ապրանքային հոսքերը աննշան էին։ Արծաթի դրամների հետ զուգահեռ եգիպտացինները ապրանքները փոխարինում էին հացահատիկով[9]։ Այսինքն՝ տալիս էին հացահատիկ փոխարենը ձեռք բերեւմ ապրանքները։ Եգիպտոսի միավորումը Սաիս փարավոնների իշխանության ներքո (մ.թ.ա. 7-րդ դարի կեսեր) տեղի ունեցավ մի իրավիճակում, որը որակապես տարբերվում էր երկրի նախկին վերամիավորումներից։ Այդ ժամանակ Եգիպտոսի և նրա հարակից երկրների արտադրողական ուժերը հասել էին նոր մակարդակի, միավորմանը նպաստեց նաև մի ծարք արտաքին քաղաքական գործոններ: Եթովպիան հարավից և Ասորեստանը հյուսիսից հանդես էին գալիս որպես Եգիպտոսի որոշ մասերում գերագույն իշխանության հավակնորդներ։ Տաճարների կուտակած արծաթը սկսեց օգտագործել վարձկաններ գնելու համար՝ սեմիտներ, հույներ, կարիացիներ։ Հին Եգիպտոսի պատմության ուշ շրջանն անցել է դժվարին պատերազմներով, իսկ օտարների և եգիպտացիների հակամարտությունը ավարտվել է այն ժամանակ,երբ Եգիպտոսը Պարսկական կայսրության, այնուհետև Ալեքսանդր Մակեդոնացու կողմից գրավվեց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 252.
- ↑ Виноградов, А. Г. Хронология древнего Египта: Chronology of Ancient Egypt. — WP IP «General electronic books» (CI-USA), 2014. — С. 3. — 339 с.
- ↑ Бадж У. Египет: классический путеводитель / Пер. с англ. С. Федорова. — М.: Центрполиграф, 2010. — С. 32. — 287 с. — (Загадки Древнего Египта). — ISBN 978-5-9524-4801-8
- ↑ 4,0 4,1 Згурская, 2014
- ↑ 5,0 5,1 Гладкий, 1998
- ↑ Авдиев, 1953, Глава VI. Возникновение древнейшего египетского государства
- ↑ Нижний Египет // Религиозный словарь.
- ↑ 8,0 8,1 Авдиев, 1953, Возникновение древнейшего классового общества
- ↑ 9,0 9,1 Энциклопедия, 1956, Эфиопский и Саисский Египет (Позднее царство)
- ↑ Энциклопедия, 1956, Египет в XI—VI вв. до н.э.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստորին Եգիպտոս» հոդվածին։ |
|