Ստորգետնյա հիդրոէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեկտրակայան

Ստորգետնյա հիդրոէլեկտրակայան, հատուկ տիպի հիդրոէլեկարակայան, որի ճնշման և ուժային հանգույցները գտնվում են գետնի տակ։ Այս հանգամանքը հնարավորություն է տալիս դերիվացիոն հէկի շինարարությունն իրականացնել բարդ տեղագրական պայմաններում։ Վերգետնյա հէկերի նկատմամբ ստորգետնյա հիդրոէլեկտրակայանների առավելություններն են սխեմայի և կառույցների պարզությունը, ջրատարների համեմատաբար փոքր երկարությունը, հետևաբար և հիդրավլիկական կորուստների նվազումը, մղիչ ջրտարների, կայանային շենքի և այլ կառույցների շինարարական կոնստրուկցիաների տարրերի թեթևացումը, փլուզումներից և ջրհեղեղներից կայանային շենքերի պաշտպանվածությունը, հէկի շահագործման և նորոգման ծախսերի կրճատումը։ Ստորգետնյա կայանային շենքով առաջին հէկը կառուցվել է Գերմանիայում (1904-1907

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 147