Ստոյանկա Մուտաֆովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստոյանկա Մուտաֆովա
բուլղար․՝ Стоянка Мутафова
Stoyanka-2015-skakalci (cropped).jpg
Ծնվել էփետրվարի 2, 1922(1922-02-02)[1][2] (97 տարեկան)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիայի թագավորություն[3][4][5]
ԿրթությունՍոֆիայի համալսարան և Q12270532?
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Ազգությունբուլղարացի
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Neycho Popov?
Երեխա(ներ)Maria Grubeshlieva?
Պարգևներ և մրցանակներ«Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշան, պատվավոր կոչում «Վաստակավոր», Բուլղարիայի ժողովրդական արտիստ, «Ստարա պլանինա» շքանշան, Q972335?, Ասկեեր մրցանակ և Ոսկե դար

Ստոյանկա Մուտաֆովա (ծնված Ստոյանա Մարիա Կոստանտինովա Մուտաֆովա; փետրվարի 2, 1922(1922-02-02)[1][2], Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն[3][4][5]), բուլղարացի հայտնի դերասանուհի: Իր կարիերայի ընթացքում խաղացել է ավելի քան 53 բեմադրություններում և նկարահանվել՝ շուրջ 25 ֆիլմերում:

Տիկին տարերային աղետ և Բուլղարական թագավորական կոմեդիա[6] ներկայացումների համար նա հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերկար պրոֆեսիոնալ կարիերա ունեցող դերասանուհի[7]: 2016 թվականին 94 տարեկան հասակում նա հյուրախաղերով հանդես է եկել Միացյալ Նահանգներում, Կանադայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում[8][9][10][11][12]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1922 թվականի փետրվարի 2-ին Սոֆիայում: Նրա հայրը Կոստանտին Մուտաֆովը եղել է Իվան Վազովի անվան ազգային թատրոնի դրամատուրգ[13]: 1941 թվականին ավարտել է Սոֆիայի առաջին իգական գիմնազիան: Ավարտել է Սոֆիայի համալսարանի դասական լեզվաբանության բաժինը: 1946- 1947 թվականներին սովորել է դերասանական վարպետություն Իվան Վազովի անվան ազգային թատրոնում, իսկ 1947- 1949 թվականներին Պրահայի արվեստների ակադեմիայի թատերական բաժնում: 1949- 1956 թվականներին հանդես է եկել հայրենի թատրոնի բեմում: Եղել է «Ալեկո Կոստանտինով» թատրոնի հիմնադիրներից մեկը, որտեղ հանդես է եկել 1957- 1991 թվականներին: 1991 թվականից հանդես է գալիս Բուրգասի «Ադրիանա Բուդեվսկա» թատրոնում[14]:

2005 թվականին խաղացել է Գեորգի Կալոյանչևի հետ՝ «Աստղագնացները» պիեսում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոյանկա Մուտաֆովան ամուսնացել է երեք անգամ: Չեխ ռեժսիոր Ռոբերտ Ռոզների հետ ամուսնացել է 1946 թվականին: Երկրորդ անգամ ամուսնացել է լրագրող և թարգմանիչ Լեոնիդ Գրուբեշլիևի հետ, որից ունեցել է աղջկան՝ Մարիա Գրուբեշլիևային: Նրա երրորդ ամուսինը եղել է դերասան Նեյչո Պոպովը[15]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]