Ստյուարտ Սքոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստյուարտ Սքոթ
անգլ.՝ Stuart Scott
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1965(1965-07-19)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 4, 2015(2015-01-04)[1] (49 տարեկան)
Մահվան վայրAvon, Հարտֆորդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում, Richard J. Reynolds High School? և Mount Tabor High School?
Մասնագիտությունմարզական մեկնաբան և լրագրող
ԱնդամությունAlpha Phi Alpha
 Stuart Scott Վիքիպահեստում

Ստյուարտ Օռլանդո Սքոթ (անգլ.՝ Stuart Orlando Scott[3], հուլիսի 19, 1965(1965-07-19), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հունվարի 4, 2015(2015-01-04)[1], Avon, Հարտֆորդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[2]), ամերիկացի սպորտային մեկնաբան և ESPN հեռուստաընկերության, ինչպես նաև Բասկետբոլի ազգային ասոցիացիայի և Ֆուտբոլի ազգային լիգայի հեռարձակումների հաղորդավար։ Հայտնի է դարձել հիփ-հոփ ոճի իր մեկնաբանությունների և ֆիրմային արտահայտությունների շնորհիվ։

Սքոթը մեծացել է Հյուսիսային Կարոլինայում և կրթություն է ստացել տեղական Չափել Հիլլ համալսարանում։ Ուսուցումն ավարտելուց հետո աշխատել է տեղական մի քանի հեռուստաալիքներում, մինչև 1993 թվականին ESPN տեղափոխվելը։ Թեև աֆրոամերիկացի սպորտային մեկնաբանները հազվադեպ չէին, նրա հիփ-հոփի և սպորտային մեկնաբանությունների համատեղումը հեռուստատեսության համար եզակի երևույթ էր։ 2008 թվականին նա դարձել է ESPN-ի հիմնական հաղորդավարներից մեկը, ինչպես նաև աշխատել ABC ալիքում՝ որպես NBA-ի հեռարձակումների հաղորդավար։

2007 թվականին Սքոթը ենթարկվել է ապենդիցիտի հեռացման վիրահատության, որի ժամանակ նրա մոտ չարորակ ուռուցք է հայտնաբերվել։ Նա քիմիաթերապիայի կուրս է ստացել, սակայն ժամանակավոր թուլացումից հետո՝ 2011 թվականին, նրա մոտ կրկին քաղցկեղ են ախտորոշել։ 2014 թվականին ESPY Awards-ի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Ստյուարտը, քաղցկեղի դեմ պայքարի համար, ստացել է Ջիմի Վի մրցանակը։ 2015 թվականի հունվարին 49-ամյա Սքոթը մահացել է քաղցկեղից։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստյուարտ Սքոթը ծնվել է 1965 թվականի հուլիսի 19-ին Չիկագոյում (Իլինոյս, ԱՄՆ) Յուրի և Ժակլին Սքոթների ընտանիքում։ Նա ուներ նաև Սթիվեն անունով եղբայր և երկու քույր՝ Սյուզաննա և Սինտիա։ Երբ Ստյուարտը յոթ տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Ուինսթոն-Սալեմ (Հյուսիսային Կարոլինա նահանգ)[4][5]։ Այնտեղ նա հաճախել է Մանթ Թեյբորի ավագ դպրոց, իսկ վերջին երկու տարիներին սովորել է Ռիչարդ Ռեյնոլդսի ավագ դպրոցում։ Ուսուցման ընթացքում նա եղել է ամերիկյան ֆուտբոլի դպրոցական թիմի ավագը, զբաղվել է թեթև ատլետիկայով, եղել է ուսանողական խորհրդարանի փոխնախագահը և դպրոցական Key Club-ի խորհրդարանական պրիստավը[5][6]։

1983 թվականին Սքոթն ավարտել է դպրոցը[6] և ընդունվել Հյուսիսային Կարոլինայի Չապել Հիլլ համալսարան։ Համալսարանում Ստյուարտը եղել է Alpha Phi Alpha-ի եղբայրության անդամ։ Աշխատել է WXYC ռադիոկայանում, ինչպես նաև եղել է ամերիկյան ֆուտբոլային թիմի անդամ, որտեղ խաղացել է ընդունիչի և երկրորդ գծի պաշտպանի դիրքերում։ 1987 թվականին ավարտել է ուսումը համալսարանում՝ ստանալով բանավոր հաղորդակցություն մասնագիտությամբ արվեստի բակալավրի աստիճան[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանք տեղական հեռուստաալիքներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքոթը, համալսարանում ուսումնառության ավարտից հետո, 1987 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Ֆլորենսայի (Հարավային Կարոլինա) WPDE-TV ալիքում՝ որպես մարզական հաղորդումների թղթակից և հաղորդավար[7][8]։ Այնտեղ նա հայտնի է դարձել իր ֆիրմային «ավելի զիլ է, քան բարձի հակառակ կողմը» արտահայտության շնորհիվ։ 1988-1990 թվականներ ընթացքում աշխատել է Ռոլի քաղաքի (Հյուսիսային Կարոլինա) WRAL-TV 5 ալիքում՝ որպես թղթակից։ WRAL Sports-ի հաղորդավարներից մեկը՝ Ջեֆ Գրաբելին, հետագայում հիշել է, որ Սքոթի և սպորտի բաժնի միջև եղել է «բնական կապ»։ Գրավելին Ստյուարտի ոճը նկարագրել է՝ որպես ստեղծագործական, շփվող և նորությունների բաժնին մեծ քանակությամբ էներգիա հաղորդող։ Նույնիսկ WRAL-ից հեռանալուց հետո Սքոթն այցելել է իր նախկին գործընկերներին և վերաբերվել նրանց՝ որպես իր ընտանիքի անդամներին[9]։

1990 թվականից մինչև 1993 թվականը Սքոթն աշխատել Է NBC-ի (Օռլանդո,Ֆլորիդա) WISH ստորաբաժանումում՝ որպես մարզական թղթակից և սպորտային ծրագրերի հաղորդավար։ WESH-ում աշխատելու ընթացքում նա հանդիպել է ESPN-ի պրոդյուսեր Գուս Ռեմսիին, ով նույնպես նոր էր սկսել իր պրոֆեսիոնալ կարիերան։ Ռեմսիի խոսքով՝ ինքը Սքոթի հետ առաջին հանդիպումից հասկացել է, որ նա մեծ աստղ է դառնալու։ Նրան թույլ են տվել փորձել իր ուժերը ռոդեոյի լուսաբանման մեջ, և նա դա նույնպես լավ է արել, ինչպես և ապագայում լուսաբանել է NBA-ի եզրափակիչները ESPN-ի համար։ Ռոդեոն լուսաբանելու համար նա լավ գնահատականներ է ստացել Central Florida Press Club-ից[10]։

ESPN[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին ESPN-ի նոր տաղանդների որոնման փոխնախագահ Էլ Ջեֆրին փնտրում էր նոր հաղորդավար ESPN2 հեռուստաալիքի համար, որը կարող էր գրավել երիտասարդ հանդիսատեսին[11][12]։ Նրա ընտրությունը կանգ է առել Սքոթի վրա, և նա առաջարկել է Սքոթին այդ աշխատանքը։ Չնայած այն ժամանակ հեռուստատեսությունում բավականին շատ աֆրոամերիկացիներ կային, սակայն նա դարձել է այն քչերից մեկը, ով մինչ այդ պրոֆեսիոնալ սպորտով չի զբաղվել։ Սկզբնապես Ստյուարտը փոքրիկ փոդքասթ է վարել, որը հեռարձակվել է ժամում երկու անգամ՝ SportsNight հաղորդման ժամանակ։ Այն բանից հետո, երբ SportsNight-ի առաջատար Քիթ Օլբերմանը տեղափոխվել է SportsCenter, Սքոթը զբաղեցրել է նրա տեղը։ Նա նաև կանոնավոր կերպով մասնակցել է SportsCenter-ի ձայնագրություններին[13], որտեղ Ռիչ Էյզենի, Սթիվ Լիվիի, Քենի Մեյնի, Դեն Պատրիկի և այլ առաջատարների հետ աշխատել է նույն թիմի կազմում[14], ինչպես նաև այդ հաղորդման գովազդում[15]։

2002 թվականին Սքոթը դարձել է ESPN-ում NBA-ի խաղերի հեռարձակման առաջատարներից մեկը, իսկ 2008 թվականին՝ հիմնական հաղորդավարը։ Միևնույն ժամանակ, նա սկսել է աշխատել նույն պաշտոնում ABC հեռուստաալիքում՝ NBA-ի խաղերի լուսաբանման ժամանակ, ներառյալ եզրափակիչ սերիաները։ Բացի այդ, նա սկսել է աշխատել որպես առաջատար SportsCenter-ում և 1997-2014 թվականներին լուսաբանել է NBA-ի եզրափակիչ սերիաները։ 1997 և 1998 թվականների NBA-ի եզրափակիչների ժամանակ նա բացառիկ հարցազրույց է վերցրել Մայքլ Ջորդանից։ Երբ 2006 թվականին Monday Night Football-ի հեռարձակման իրավունքն անցել է ESPN-ին, Սքոթը սկսել է վարել խաղերի վայրից, ինչպես նաև Monday Night Countdown հաղորդումը և SportsCenter-ի թողարկումները՝ նվիրված երկուշաբթի օրվա խաղերին։ 1997 թվականին նա աշխատել է NFL Primetime ծրագրում, 2002-2005 թվականներին՝ Monday Night Countdown-ում և 1999-2001 թվականներին՝ Sunday NFL Countdown-ում։ 1995 թվականին նա նաև լուսաբանել է MBL-ի փլեյ-օֆի խաղերը և NCAA մրցաշարի Չորսի եզրափակչում[10]։

Սքոթը ESPN Magazine պարբերականում ղեկավարել է Holla սյունակը։ ESPN-ում նրա աշխատանքի ընթացքում 2008 թվականի նախընտրական արշավի ժամանակ հարցազրույց է վերցրել Թայգեր Վուդսից, Սամմի Սոսայից, նախագահ Բիլ Քլինթոնից և նախագահ Բարաք Օբամայից[10]։ Այս հարցազրույցի ընթացքում Ստյուարտն ու Բարաքը բասկետբոլ են խաղացել մեկը մյուսի դեմ[16]։ 2004 թվականին, ԱՄՆ-ի զինված ուժերի հարցմամբ, Սքոթը և SportsCenter-ի այլ հաղորդավարներ մի ամբողջ շաբաթ թողարկումները ձայնագրել են Քուվեյթում, որոնք ստացել էին SportsCenter: Salute the Troops անվանումը։ Նա վարել է ESPN-ի մի քանի խաղային և ռեալիթի շոուներ, ինչպիսիք են Stump the Schwab-ը, Teammates-ը և Dream Job-ը, Դեյվիդ Բլեյնի «Կենդանի թաղման», ինչպես նաև America’s Funniest Home Videos-ի առաջին և միակ դրվագը, որը կոչվում է AFV: The Sports Edition[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2007 թվականներին ամուսնացած է եղել Քիմբերլի Սքոթի հետ[17][18]։ Ամուսնության արդյունքում ծնվել են նրա երկու աղջիկները՝ Թեյլան և Սինդին։ Մահվանից առաջ հանդիպել է Քրիսթին Սպոդոբալասկիի հետ[19]։ Ջիմի Վի մրցանակի հանձնման արարողության իր խոսքի ժամանակ դիմել է իր դուստրերին․ «Թեյլա և Սինդի, ես ձեզ սիրում եմ ավելի շատ, քան երբևէ կկարողանամ արտահայտել։ Դուք իմ կյանքի զարկերակն եք։ Ես այսօր կանգնած եմ այստեղ՝ այս բեմին, ձեր շնորհիվ»[20]։

Աչքի վնասվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի ապրիլի 3-ին՝ ESPN-ի «Նյու Յորք Ջեթս» մարզական ճամբարում անցկացվող հատուկ թողարկման նկարահանումների ժամանակ, Սքոթը ստացել է վնասվածք, որի արդյունքում վնասվել է աչքի եղջերաթաղանթը[21]։ Չնայած նա վիրահատվել է, բայց սկսել է տառապել վերին կոպի պտոզով[22]։

Քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի կիրակի առավոտյան Սքոթը, Monday Night Football ձայնագրման նախագծում մասնակցություն ունենալու համար, Կոնեկտիկուտից մեկնել է Փիթսբուրգ։ Ուղևորության ժամանակ նրա որովայնը սկսել է ցավել և շուտով ցավն այնքան է ուժեղացել, որ խաղի փոխարեն նրան տարել են հիվանդանոց, որտեղ հեռացրել են ապենդիցիտը[23][24]։ Հետազոտելով այն՝ բժիշկները հայտնաբերել են, որ Ստյուարդը հիվանդ է քաղցկեղով։ Երկու օր անց Նյու Յորքում նրան վիրահատել են՝ հեռացնելով հաստ աղիքի մի մասը, որոշ ավշային հանգույցներ և այն ամենն, ինչ գտնվել է ապենդիցիտի կողքին։ Վիրահատությունից հետո նրան առաջարկել են քիմիաթերապիայի պրոֆիլակտիկ կուրս[25]։ Սքոթը համաձայնվել է սկսել կուրսը՝ միաժամանակ շարունակելով աշխատանքը ESPN-ում և ABC-ում[26]։ Այդ ժամանակահատվածում նա այսպես է բնութագրել իր կյանքը․ «Հիվանդության ամենահետաքրքիր պահերից մեկը, ես գիտեմ, հնչում է ինչպես օքսիմորոն, դա հանդիպումն է այն մարդկանց հետ, որոնք նույնպես պայքարում են դրա դեմ։ Դուք նրանց հետ կապված եք։ Դա նման է եղբայրության կամ կանացի հասարակության»։ Երբ Սքոթը վերադարձել է աշխատանքի, որոշ մարդիկ՝ իմանալով նրա ախտորոշման մասին, փորձել են իմանալ, թե ինչպես են նրա գործերը կամ արտահայտել իրենց անհանգստությունը, սակայն նա ցանկացել է խոսել միայն սպորտի մասին, ոչ թե հիվանդության[23]։

Քիմիաթերապիան տվել է իր արդյունքները և հիվանդությունը ժամանակավորապես նահանջել է, բայց 2011 թվականին նրա մոտ կրկին ախտորոշվել է քաղցկեղ։ Սակայն, ինչպես նախորդ անգամ, շուտով նրա մոտ սկսվել է հիվանդության ախտանիշների ժամանակավոր թուլացում[27], բայց 2013 թվականի հունվարի 14-ին հիվանդությունը կրկնվել է[28]։ Քիմիաթերապիայից հետո նրան խորհուրդ են տվել զբաղվել խառը մենամարտերով կամ P90X-ով[24][27]։ Մինչև 2014 թվականը նա տարել է 58 ինֆուզիա, ինչից հետո անցել է դեղահաբերի։ Բուժման ընթացքում նա տարել է մի քանի ճառագայթում և վիրահատություն[20]։ Սքոթը միշտ խնդրել է չասել իրեն, թե քաղցկեղի զարգացման որ փուլում է գտնվում ինքը[24]։

Ջիմի Վի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 16-ին ESPY Awards արարողությանը Սքոթն արժանացել է Ջիմի Վիի մրցանակի՝ քաղցկեղի դեմ իր շարունակվող պայքարի համար։ Իր խոսքի ընթացքում նա պատմել է, որ արարողությունից մեկ շաբաթ առաջ, լյարդի հետ կապված խնդիրների պատճառով, յոթ օրվա ընթացքում նա տարել է չորս վիրահատություն[4]։ Նա նաև ասել է․ «Երբ դու մեռնում ես, դա չի նշանակում, որ դու պարտվել ես քաղցկեղին։ Դու հաղթել ես քաղցկեղին նրանով, թե ինչպես և ինչու ես ապրել»[29]։ Արարողության ժամանակ ցուցադրվել է տեսանյութ, որում եղել են Սքոթի կադրերը Ջոնս Հոպկինսի հիվանդանոցից և քաղցկեղի հետ պայքարի այլ դրվագներ[30][31]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստյուարտ Սքոթը մահացել է քաղցկեղից 2015 թվականի հունվարի 4-ին Էվոնիի իր տանը (Կոնեկտիկուտ)[32]։

Նրա մահից հետո ESPN-ը հայտարարել է. «Ստյուարտ Սքոթը՝ նվիրված ընտանիքի անդամ և ESPN-ի հիմնական հաղորդավարներից մեկը, մահացել է քաղցկեղի դեմ անզիջում և ոգեշնչող պայքարից հետո։ Նա 49 տարեկան էր»[33]։ Նրա հիշատակը հարգելու համար հեռուստաընկերությունը թողարկել է փաստագրական ֆիլմ, որը Sports Illustrated ամսագիրն անվանել է հիշատակի գեղեցիկ տուրք այն մարդուն, ով մահացել է «49 տարեկան հասակում` չափազանց երիտասարդ տարիքում»[34]։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարություն է տարածել, որում ասվում է[35].

Ես կարոտելու եմ Ստյուարտ Սքոթին։ Քսան տարի առաջ նա ցույց տվեց նոր միջոց, թե ինչպես կարելի է քննարկել մեր սիրելի թիմերի խաղերը և խաղային օրվա լավագույն պահերը։ Այս քսան տարիների մեծ մասը պետական ծառայությունն ու քաղաքական քարոզարշավներն ինձ հեռու էին պահում իմ ընտանիքից, բայց որտեղ էլ լինեի, ես կարող էի միացնել հեռուստացույցը, և Ստյուն ու SportsCenter-ի իմ գործընկերներն այնտեղ էին։ Տարիներ շարունակ նա զվարճացրել է մեզ և վերջում ոգեշնչել է մեզ իր խիզախությամբ և սիրով։ Միշելը և ես իմ ցավակցություններն ու աղոթքներն ենք հայտնում նրա ընտանիքին, ընկերներին և գործընկերներին։

Շատ մարզիկներ հարգանքի տուրք են մատուցել Սքոթի հիշատակին։ Նրանց թվում էին ինչպես Բասկետբոլի ազգային ասոցիացիայի գործող, այնպես էլ նախկին խաղացողները` Ստեֆեն Քարին, Կարմելո Էնթոնին, Կոբի Բրայանտը, Սթիվ Նեշը, Ջեյսոն Քոլինզը, Շաքիլ Օ'Նիլը, Մեջիք Ջոնսոնը, Դուեյն Ուեյդը, Լեբրոն Ջեյմսը, Մայքլ Ջորդանը, Բրյուս Բոուենը, Դենիս Ռոդմանը, Ջեյմս Ուորթին[36][37], գոլֆիստներ` Թայգեր Վուդսը, Գարի Փլեյերը, Դևիդ Դյուվալը, Լի Ուեստվուդը, Բլեր Օ'Նիլը, Ջեյն Փարկը[38], ինչպես նաև Ռոբերտ Գրիֆին 3-րդը, Ռասել Ուիլսոնը, Ջոն Լեսթերը, Լենս Արմսթրոնգը, Բարրի Սանդերսը, Ջեյ Ջեյ Ուոթը, Դեյվիդ Օրտիսը և Շերիլ Սվուփսը[37]։ Հյուսիսային Կարոլինա Թար Հիլզ բասկետբոլի մարզիչ Ռոյ Ուիլյամսը նրան անվանել է «հերոս»[31], իսկ Բրյուս Էրիանսն ասել է. «Մենք այսօր պարտվեցինք խաղը, բայց այս առավոտ մենք կորցրեցինք շատ ավելին։ Ստյուարտ Սքոթը, կարծում եմ, լրատվամիջոցների լավագույն ներկայացուցիչներից մեկն է, ում հետ ես գործ ունեյի, այսօր մահացել է»[39]։

Սքոթի գործընկերներ` Հաննա Շտորմը և Ռիչ Էյզենն ուղիղ եթերում կիսվել են Ստյուարտի[40] մասին իրենց հիշողություններով, իսկ SportsCenter-ի հաղորդավարներ Սքոթ Վան Պելթը և Սթիվ Լիվին հրաժեշտ են տվել նրան և հեռացել ստուդիայում իրենց աթոռներից նրա պատվին[41]։ Առաջատար NFL Countdown-ի հաղորդավարներ Թոմ Ջեյսոնը, Քրիս Քարթերը, Քրիս Բերմանը, Մայք Դիտկան և Քեյշոն Ջոնսոնը նույնպես կիսվել են Սքոթի հետ իրենց հիշողություններով[42]։

Sports Emmy Award 2015 մրցանակաբաշխության ժամանակ «Ստուդիայի լավագույն հաղորդավար» անվանակարգում հաղթող Էրնի Ջոնսոն կրտսերն իր ելույթում հրաժարվել է պարգևից` հօգուտ Ստյուարտ Սքոթի և այն հանձնել երեխաներին[43]։ Պրայմ թայմ «Էմմի» մրցանակի հանձնման 67-րդ արարողության ժամանակ Սքոթի կադրերը ներառվել են «ի հիշատակ» հատվածում[44]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ֆ Նա լավ է խաղում He Got Game Հաղորդավար
2000 ֆ Փոքրիկ Disney's The Kid Ռիչ Այզեն
2002 ֆ Թմբուկի մանրահարվածներ Drumline Fox Sports-ի մեկնաբանը
2003 ֆ Սերը ոչինչ չարժե Love Don't Cost A Thing խաղում է ինքն իրեն
2004 ֆ Պարոն 3000 Mr. 3000 խաղում է ինքն իրեն
2005 ֆ Խելահեղ մրցավազք Herbie: Fully Loaded ESPN-ի հաղորդավարը
2007 ֆ Խաղի պլանը The Game Plan խաղում է ինքն իրեն
2007 ֆ Կախարդվածը Enchanted ESPN լրագրող
2010 ֆ Պարզապես Ռայթ Just Wrigh խաղում է ինքն իրեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Sandomir R. The New York Times // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2015. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  2. 2,0 2,1 2,2 http://espn.go.com/espn/story/_/id/12118296/stuart-scott-espn-anchor-dies-age-49
  3. University of North Carolina. «Stuart Orlando Scott '87». alumni.unc.edu. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Stuart Scott Accepts Jimmy V Award». ESPN.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  5. 5,0 5,1 Sandomir, Richard. «Stuart Scott, ESPN's Voice of Exuberance, Dies at 49». nytimes.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  6. 6,0 6,1 «Reynolds High School Classmates Remember Stuart Scott». wfmynews2.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  7. «ESPN anchor and former WPDE employee Stuart Scott dies at 49». carolinalive.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  8. Wire Reports. «ESPN's Stuart Scott, who started his career in Florence, dies at 49». scnow.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  9. «ESPN anchor Stuart Scott dies after long battle with cancer». wralsportsfan.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Stuart Scott Biography». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
  11. «Yahoo Sports NFL». sports.yahoo.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  12. Schwab, Frank (2015 թ․ հունվարի 4). «ESPN's Stuart Scott dies at age 49 after long battle against cancer». Yahoo Sports. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  13. «ESPN anchor Stuart Scott dies after long battle with cancer». wralsportsfan.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  14. Augustine, Bernie (2015 թ․ հունվարի 4). «Stuart Scott dead at 49: Rich Eisen, Hannah Storm and Robin Roberts offer emotional farewells to friend». nydailynews.com. New York. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  15. Sanchez, Mark (2015 թ․ հունվարի 4). «The 10 best Stuart Scott 'SportsCenter' commercials». nypost.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  16. Knoblauch, Austin (2015 թ․ հունվարի 4). «ESPN's Stuart Scott dies after lengthy battle with cancer». latimes.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  17. December 9, 2014. «Kimberly Scott, Stuart Scott's Ex-Wife: 5 Facts You Need to Know». Heavy. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  18. «Kimberly Scott v. Stuart Scott». FindLaw. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  19. Kelley, Michael (2015 թ․ հունվարի 4). «ESPN Anchor Stuart Scott Has Died At Age 49». Business Insider. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  20. 20,0 20,1 AP (2015 թ․ հունվարի 4). «Longtime ESPN anchor Stuart Scott dead at 49». New York Post. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  21. «Scott hopes to be back in studio soon». USA Today. 2002 թ․ մայիսի 28. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  22. Jussim, Matthew (2013 թ․ հունվարի 15). «Stuart Scott Announces On Twitter That Cancer Has Returned, ESPN Broadcaster Hosts SportsCenter After News Is Released». Sports World Report. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  23. 23,0 23,1 Bensinger, Graham (2008 թ․ սեպտեմբերի 15). «ESPN's Stuart Scott Speaks Out About Being Diagnosed with Cancer». huffingtonpost.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  24. 24,0 24,1 24,2 Sandomir, Richard (2014 թ․ մարտի 11). «A Story of Perseverance: ESPN Anchor's Private Battle With Cancer Becomes a Public One». The New York Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  25. «Scott will host NBA shows while undergoing chemotherapy». ESPN. 2007 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  26. «Scott will host NBA shows while undergoing chemotherapy». espn.go.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  27. 27,0 27,1 Scott, Stuart. «Stuart Scott Says, 'F U, Cancer!'». menshealth.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  28. Busbee, Jay (2013 թ․ հունվարի 14). «ESPN's Stuart Scott announces on Twitter that his cancer has returned». Yahoo! Sports.
  29. Foss, Mike. «Hannah Storm breaks Stuart Scott's passing to the world in incredible eulogy». usatoday.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  30. Cohn, David. «Cohn: A story about cancer, Stuart Scott's ESPY speech and the power of sports». stanforddaily.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  31. 31,0 31,1 Jackson, Scoop. «The authentic genius of Stuart Scott». Espn.go.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  32. «Stuart Scott dies at age of 49». espn.go.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  33. «ESPN SportsCenter Anchor and Dedicated Family Man Stuart Scott has Passed Away». espn.go.com. ESPN. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  34. Dietsch, Richard (2015 թ․ հունվարի 4). «Inside ESPN's Tribute to Late SportsCenter Star Stuart Scott». Sports Illustrated. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  35. Boren, Cindy (2015 թ․ հունվարի 4). «President Obama: 'I will miss Stuart Scott'». washingtonpost.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  36. «NBA world remembers Stuart Scott». espn.go.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  37. 37,0 37,1 espn.com. «Twitter reaction to Scott's death». espn.go.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  38. «Golf world remembers Stuart Scott». espn.go.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  39. Weinfuss, Josh. «Bruce Arians honors ESPN's Stuart Scott». espn.go.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  40. Burke, Timothy. «Rich Eisen, Hannah Storm, & Others React Live To Stuart Scott's Death». deadspin.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  41. «'SportsCenter' Pays Homage To Stuart Scott». espn.go.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  42. «'NFL Countdown' Remembers Scott». espn.go.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  43. Tyler Brook (2015 թ․ մայիսի 5). «Ernie Johnson Gives His Sports Emmy to Daughters of the Late Stuart Scott». Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  44. Ryan Gajewski (9/20/2015). «Emmys 2015 "In Memoriam": Who Got Snubbed». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստյուարտ Սքոթ» հոդվածին։