Ստյուարտ Արմսթրոնգ
Ստյուարտ Արմսթրոնգ անգլ.՝ Stuart Armstrong | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 30, 1992[1][2] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Ինվերնես, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 183 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ստյուարտ Արմսթրոնգ (անգլ.՝ Stuart Armstrong; մարտի 30, 1992[1][2], Ինվերնես, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, անգլիական «Սաութհեմփթոն» ակումբի և Շոտլանդիայի ազգային հավաքականի կենտրոնական կիսապաշտպան։ Եվրոպայի երկու առաջնությունների մասնակից (2020 և 2024):
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստյուարտը ծնվել է 1992 թվականի մարտի 30-ին շոտլանդական Ինվերնես քաղաքում։ Կրթությունը ստացել է Աբերդինի «Հազլհեդ» ակադեմիայում (անգլ.՝ Hazlehead Academy)[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլային առաջին քայլերն Արմսթրոնգը կատարել է այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Դայս Բոյզ Քլաբ» - ը և «Ինվերնես Կալեդոնյան Տիսլ» - ը։ 2009 թվականին Ստյուարտ են ժամանել «Դանդի Յունայթեդ» ակումբի սկաուտները՝ առաջարկելով մարզական ուսուցումը շարունակել «արաբների» ակադեմիայում։ Երիտասարդ ֆուտբոլիստը համաձայնել է նման հեռանկարին և, մեկ տարի խաղալով «նարջագույն-սևերի» պատանեկան թիմերում, 2010 թվականի օգոստոսի 1-ին «մանդարինների» հետ կնքել է մասնագիտական պայմանագիր[3]։
Արմսթրոնգի նորամուտը «Յունայթեդի» առաջին կազմում տեղի ունեցավ նույն թվականի նոյեմբերի 13-ին, երբ նա փոխարինեց Սքոթ Ռոբերտսոնին Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի «Կիլմարնոկի» դեմ խաղի 30-րդ րոպեին[4]։ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին երիտասարդ կիսապաշտպանն առաջին անգամ գոլով աչքի ընկավ «արաբների» կազմում՝ գրավելով «Սենթ Միրեն» ակումբի դարպասը[5]։
Մրցաշրջանում վեց խաղադաշտ դուրս գալուց հետո Արմսթրոնգը երկարաձգել է պայմանագիրը «Դանդի Յունայթեդի» հետ 2012 թվականի սեպտեմբերին[6]։ Փետրվարին Արմսթրոնգը Clydesdale Bank-ի վարկածով ճանաչվել էր Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[7]։ Արմսթրոնգը նաև առաջադրվել է Տարվա երիտասարդ խաղացողի՝ ըստ Շոտլանդիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիայի ֆուտբոլիստների[8], սակայն նրա փոխարեն մրցանակը ստացել է «Հիբերնիանի» խաղացող լի Գրիֆիթսը[9]։ Այնուամենայնիվ, Արմսթրոնգը ստացավ Շոտլանդիայի Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի Տարվա երիտասարդ խաղացող մրցանակը[10]։
Արմսթրոնգը և «Դանդի Յունայթեդը» նոր պայմանագրի շուրջ բանակցություններ սկսեցին 2013 թվականի դեկտեմբերի[11] ն, և դեկտեմբերի 12-ին հայտարարվեց Արմսթրոնգի պայմանագիրը ակումբի հետ մեկ տարով երկարաձգելու մասին[12]։
2014 թվականի ապրիլին Ստյուարտ Արմսթրոնգը առաջադրվել է «Տարվա երիտասարդ խաղացող» մրցանակին Շոտլանդական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիայի ֆուտբոլիստների վարկածով[13]։ Նա նաև ընտրվել է տարվա թիմում՝ ըստ Շոտլանդիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիայի ֆուտբոլիստների[14]։
«Դանդի Յունայթեդի» կազմում նրա վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 31-ին՝ Շոտլանդիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչում՝ «Աբերդինի» դեմ խաղում[15]։
Մինչ «Սելտիկ» տեղափոխվելը Արմսթրոնգը ակումբի կազմում մասնակցել է 150 հանդիպման, որից 109 — ը՝ մեկնարկային կազմում, և բոլոր մրցաշարերում խփել է 22 գոլ[16]։
«Սելտիկ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի փետրվարի 2-ին Արմսթրոնգը «Դանդի Յունայթեդի» խաղացող Գարի Մակայ-Սթիվենի հետ տեղափոխվել է «Սելտիկ»[17]։
Ստյուարտ Արմսթրոնգը գոլ է խփել «Սելտիկի» կազմում իր դեբյուտային խաղում 2015 թվականի փետրվարի 11-ին «Պարտիկ Թիսթլի» դեմ խաղում[18]։
Ստյուարտ Արմսթրոնգը իր նորամուտը նշեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում «Ինտեր Միլան» ակումբի դեմ խաղում, 2015 թվականի փետրվարի 19-ին[19]։
Հաջորդ մրցաշրջանում Արմսթրոնգը առաջին անգամ մեկնարկային կազմում էր «Ստյարնանի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին տուրի խաղում[20]։
2018 թվականի հունիսին «Սելտիկը» համաձայնության է եկել Անգլիայի Պրեմիեր լիգայի «Սաութհեմփթոն» ակումբի հետ Արմսթրոնգի տրանսֆերի շուրջ 7 մլն ֆունտի դիմաց[21]։
«Սաութհեմփթոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունիսին Ստյուարտ Արմսթրոնգը 4 տարվա պայմանագիր է կնքել «Սաութհեմփթոնի» հետ[22]։
2018 թվականի օգոստոսի 12-ին Արմսթրոնգը նորամուտը նշեց Պրեմիեր լիգայում «Բերնլիի» դեմ խաղում[23]։ 2018 թվականի նոյեմբերի 24 Արմսթրոնգը խփեց իր առաջին երկու գոլերը «Սաութհեմփթոնի» կազմում «Ֆուլհեմի» դեմ խաղում[24]։
2021 թվականի հունվարի 1-ին հայտարարվեց, որ Արմսթրոնգը նոր պայմանագիր է կնքել «Սաութհեմփթոնի» հետ երեքուկես տարի ժամկետով, որը կգործի մինչև 2024 թվականի ամառը[25]։
Շոտլանդիայի Հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականից Ստյուարտը պաշտպանում Է Շոտլանդիայի տարբեր հավաքականների գույները[26]։ Զորակոչվել է երիտասարդական ազգային հավաքականի դրոշի ներքո, եղել է նրա ավագը։
2021 թվականի մայիսի 19-ին ընդգրկվել է Շոտլանդիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ մասնակցելու 2020 թվականի Եվրոպայի առաջնության խաղերին, ինչպես նաև Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի հավաքականների դեմ ընկերական խաղերին (համապատասխանաբար 2021 թվականի հունիսի 2-ին և 6-ին)[27]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Լիգայի Գավաթ | Եվրոգավաթ | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դանդի Յունայթեդ | 2010/11 | 11 | 0 | — | — | — | — | — | — | 11 | 0 |
2011/12 | 23 | 1 | 3 | 0 | 2 | 0 | — | — | 28 | 1 | |
2012/13 | 31 | 3 | 3 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 37 | 3 | |
2013/14 | 36 | 8 | 5 | 3 | 2 | 0 | — | — | 43 | 11 | |
Դանդի Յունայթեդ | 2014/15 | 20 | 6 | 1 | 0 | 3 | 0 | — | — | 24 | 6 |
Սելտիկ | 15 | 1 | — | — | — | — | 2 | 1 | 17 | 2 | |
Սելտիկ | 2015/16 | 25 | 4 | 1 | 0 | 2 | 0 | 11 | 0 | 39 | 4 |
2016/17 | 31 | 15 | 3 | 0 | 4 | 2 | 9 | 0 | 47 | 17 | |
2017/18 | 27 | 3 | 1 | 0 | 3 | 1 | 10 | 1 | 41 | 5 | |
Սաութհեմփթոն | 2018/19 | 29 | 3 | 1 | 1 | 2 | 0 | — | — | 32 | 4 |
2019/20 | 30 | 5 | 3 | 0 | 1 | 0 | — | — | 34 | 5 | |
2020/21 | 33 | 4 | 5 | 1 | 0 | 0 | — | — | 38 | 5 | |
2021/22 | 25 | 2 | 4 | 1 | 1 | 0 | — | — | 30 | 3 | |
2022/23 | 32 | 2 | 0 | 0 | 3 | 0 | — | — | 35 | 2 | |
2023/24 | 42 | 5 | 2 | 1 | 1 | 0 | — | — | 45 | 6 | |
Ընդամենը «Դանդի Յունայթեդ» - ի համար | 127 | 18 | 13 | 3 | 9 | 0 | 1 | 0 | 150 | 21 | |
Ընդամենը «Սելտիկ» - ի համար | 98 | 23 | 6 | 2 | 8 | 1 | 32 | 2 | 144 | 28 | |
Ընդամենը «Սաութհեմփթոն» - ի համար | 191 | 21 | 15 | 4 | 8 | 0 | — | — | 214 | 25 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 416 | 62 | 34 | 9 | 25 | 1 | 33 | 2 | 508 | 74 |
(սրբագրված է 2024 թվականի հուլիսի 15-ի դրությամբ)
Հանդիպումներ ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր՝ խաղացած հանդիպումներ՝ 11 / խփված գոլեր՝ 1; հաղթանակներ՝ 7, ոչ-ոքի՝ 1, պարտություններ՝ 3:
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սելտիկ»
- Շոտլանդիայի Չեմպիոն (4)՝ 2014/15, 2015/16, 2016/17, 2017/18
- Շոտլանդական լիգայի գավաթակիր (2)՝ 2016/17, 2017/18
- Շոտլանդիայի Գավաթակիր (2)՝ 2016/17, 2017/18
Անձնական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի տարվա թիմ (3)՝ 2013/14, 2014/15, 2016/17
- Շոտլանդական Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի վարկածով տարվա երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2013
- Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի ամսվա երիտասարդ խաղացող՝ 2013 թվականի փետրվար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 3,0 3,1 «1st Team — Stuart Armstrong». Dundee United FC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.(անգլ.)
- ↑ «Dundee Utd 1 — 1 Kilmarnock». BBC Sport. 2010 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.(անգլ.)
- ↑ «St. Mirren 2 — 2 Dundee United». Soccerway. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.(անգլ.)
- ↑ «Dundee Utd extend duo's contracts». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Gregor Kyle (2013 թ․ մարտի 7). «Stuart Armstrong and Derek Adams collect February SPL awards». Daily Record (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Griffiths on player of year list». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Craig Swan (2013 թ․ մայիսի 6). «Motherwell striker Michael Higdon lands PFA Scotland Player of the Year award». Daily Record (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Gary Ralston (2013 թ․ մայիսի 18). «Young Player of the Year Stuart Armstrong looks push on at Tannadice». Daily Record (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Dundee United aim to tie up key trio». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Scottish football: Stuart Armstrong signs one-year contract extension with Dundee United». Sky Sports (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Celtic dominate player of year list». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Terrors and Celtic trios in PFA team». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Celtic sign Stuart Armstrong & Gary Mackay-Steven - The Scotsman». web.archive.org. 2015 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Stuart Armstrong | Player Statistics | Dundee United (Arab Archive)». www.arabarchive.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Celtic complete deals for United duo». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Craig Swan (2015 թ․ փետրվարի 12). «Partick Thistle 0 Celtic 3: Mackay-Steven and Armstrong off to a flier for Hoops». Daily Record (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Craig Swan (2015 թ․ փետրվարի 21). «Stuart Armstrong: Inter fightback was incredible but title is still top priority». Daily Record (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Celtic 2-0 Stjarnan». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Armstrong closer to Southampton move». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Celtic FC. «Official Celtic Football Club Website». Celtic FC. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Southampton 0-0 Burnley: Alex McCarthy and Joe Hart shine in stalemate». Sky Sports (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Mitrovic double earns Ranieri first win». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «New deal for Armstrong». Southampton FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Stuart Armstrong — U21 Squad» (անգլերեն). Scottish FA. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ «Gilmour, Turnbull and Patterson included in EURO 2020 squad» (անգլերեն). ScottishFA.co.uk. 2021 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль футболиста Արխիվացված 2023-03-28 Wayback Machine на официальном сайте «Саутгемптона»(անգլ.)
- Профиль футболиста на официальном сайте Премьер-лиги(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստյուարտ Արմսթրոնգ» հոդվածին։ |
|
- Մարտի 30 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Դանդի Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Շոտլանդացի ֆուտբոլիստներ
- Շոտլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սաութհեմփթոնի ֆուտբոլիստներ
- Սելտիկի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ