Ստյերնյոյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստյերնյոյա
Տեսակկղզի
Երկիր Նորվեգիա
ՎարչատարածքԱլտա Ֆլորեստա, Hasvik և Լոպա
Երկարություն27 կմ
Լայնություն16 կմ
ԲԾՄ960 մետր
Մակերես248,1 կմ²
Ջրլիցի ափինՆորվեգական ծով
Քարտեզ
Քարտեզ

Ստյերնյոյա[1], կամ Ստյերնյո[1], Սյոնյոյա[2] (նորվ.՝ Stjernøya), կղզի Նորվեգիայի հյուսիսում՝ Սեյլան կղզու հարավ-արևմուտքում և Սյորյա կղզու հարավում։ Վարչատարածքային առումով այն գտնվում է Ֆինմարք կոմսությունում։

Կղզու անվանման հիմքում ընկած են stjerne («աստղ») և øy («կղզի») բառերը, քանի որ Ստյերնյոյայի ափագիծը նման է աստղի, հատկապես հյուսիսային հատվածը։ Կտրտված նեղ թերակղզիների միջև առաջացել են բազմաթիվ ֆյորդեր և այդ թերակղզիները նման են աստղի ճառագայթների, որից էլ առաջացել է անվանումը[3]։

Աշխարհագրություն և բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստյերնյոյա կղզու տարածքը կազմում է 248.1 կմ²[3]։ Կղզին տարածքի մեծությամբ Նորվեգիայի 23-րդ կղզին է համարվում։ Ստյերնյոյան աչքի է ընկնում լեռնային բնույթով. կան մի շարք գագաթներ, որոնց բարձրությունը հասնում է ավելի քան 900 մետրի։ Ամենաբարձր կետը համարվում է «Kjerringfjordfjellet» լեռը, որի բարձրությունը հասնում է 960 մետրի[3]։

Վարչատարածքային բաժանման պատճառով այսօր Ստյերնյոյա կղզին մտնում է երեք կոմունաների կազմի մեջ. դրանք են՝ Ալթա (կղզու արևելյան հատվածը), Հասվիկ (կղզու արևմտյան հատվածը) և Լոպպա (կղզու հարավարևմտյան ընդարձակ տարածքները)։

Ստյերնյոյա կղզու բնակչությունը ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների կազմում է շուրջ 93 մարդ[3], իսկ 2012 թվականի տվյալներով թիվը պակասել է, հասնելով 80-ի։ Ամենաշատը ապրում են սաամները, որոնց հիմնական զբաղմունքը ձկնորսությունն է։

Տնտեսական օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստյերնյոյա կղզու տարածքում կան նեֆելինի (նեֆելինային սիենիտի) զգալի պաշարներ։ Դրա վերամշակումը կղզու Լիլեբուկտ մասում սկսվել է անցած դարում դեռևս՝ 1961 թվականին նորվեգական North Cape Minerals AS[3] ընկերության կողմից (այսօր այդ ընկերությունն անվանում են Sibelco Nordic): 2000 թվականի տվյալների համաձայն նեֆելինի տարեկան հանույթը կազմում է ավելի քան 330 հազար տոննա։ Արդյունահանված սիենիտի զգալի մասը Նորվեգիան հիմնականում արտահանում է հում վիճակում, որպես ապակու արդյունաբերության համար հումք[4]։

Ամռանը Ստյերնյոյա կղզին սաամների կողմից օգտագործվում է որպես հյուսիսային եղջերուների արոտավայր։ Այս եղջերուներին մայրցամաքից այստեղ են բերում լաստանավերի միջոցով։

Տարաձայնություններ սաամների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստյերնյոյա կղզում արդեն երկար տարիներ լուրջ տարաձայննություններ է ընթանում այստեղ մշտական բնակվող այսպես կոչված «ծովային սաամների», ովքեր հիմնականում զբաղվում են ձկնորսությամբ և, մայրցամաքում ապրող սաամների միջև, որոնք ամեն տարի ամռան սեզոնին կղզին օգտագործում են որպես արոտատեղ հյուսիսային եղջերուների համար։ Ըստ Նորվեգիայի օրենսդրության եղջերվապահությունը հանդիսանում է սաամներին պահող զբաղմունքը։ Ուստի եղջերաբույծ սաամները ձգտում են կղզում դադարեցնել բոլոր տեսակի տնտեսական գործունեությունները և այն տրամադրեն բացառապես հյուսիսային եղջերուների բուծմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Словарь географических названий зарубежных стран. — 3-е изд., перераб. и доп. — М.: Недра, 1986. — С. 348, 352. — 459 с. — 70 000 экз. — УДК 528.935:003.035(038)
  2. Норвегия. Справочная карта. Կողմ. — Изд. четвёртое. — М.: Главное управление геодезии и картографии при Совете министров СССР, 1977. — 27 800 экз.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Store norske leksikon, 2011
  4. «Nefelinsyenitt» (նորվեգերեն). Store norske leksikon. 2009 թ․ փետրվարի 14. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստյերնյոյա» հոդվածին։