Ստյապոնաս Դարյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստյապոնաս Դարյուս
S.Darius.jpg
Ծնվել էհունվարի 9, 1896(1896-01-09)
ԾննդավայրQ59247032?, Q11825730?, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 17, 1933(1933-07-17) (37 տարեկանում)
Մահվան վայրՄիսլիբուժ, Gmina Myślibórz, Myślibórz County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան
ՔաղաքացիությունԼիտվա
ԱՄՆ
ԿրթությունWar School of Kaunas?
Մասնագիտությունֆուտբոլիստ, օդաչու և զինծառայող
Պարգևներ և
մրցանակներ
Մանուշակագույն սիրտ Q4287177? և Հաղթանակի մեդալ
Steponas Darius Վիքիպահեստում

Ստյապոնաս Դարյուս (լիտ.՝ Steponas Darius, հունվարի 9, 1896(1896-01-09), Q59247032?, Q11825730?, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 1933(1933-07-17), Միսլիբուժ, Gmina Myślibórz, Myślibórz County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան), լիտվացի զինվորական օդաչու, մարզիկ, Օլիմպիական խաղերի մասնակից, Լիտվայի անկախության պատերազմի մասնակից, ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի օդաչու, լիտվական սփյուռքի ներկայացուցիչ ԱՄՆ-ում, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից: 1933 թվականին Ստյապոնաս Դարյուսն ու լիտվացի օդաչու Ստասիս Գիրենասը փորձել են ռեկորդային թռիչքների շարք սահմանել՝ թռչելով Նյու Յորքից Կաունաս, սակայն ինքնաթիռի աղետի պատճառով զոհվել են։ Այդ թռիչքը համարվել է 20-րդ դարի Լիտվայի պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1896 թվականի հունվարի 9-ին, Կովնոյի մարզի Ռուբիշկես ավանում, Յոնաս Ռոմուալդասի և Աուգուստինայի ընտանիքում։ Մկրտվել է կաթոլիկ հավատքով։ 1905 թվականին մահացել է հայրը, մեկ տարի անց մայրն ամուսնացել է ընտանիքի խնամակալ Կազիս Դյագուտիսայի հետ։

1907 թվականին Ստյապոնասը մոր և խորթ հոր հետ արտագաղթել է ԱՄՆ, որտեղ արդեն հաստատվել էր ավագ եղբայրը։

Զինվորական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ստյապոնաս Դարյուսը կամավոր ծառայության է անցել ԱՄՆ բանակում, եղել է հեռախոսավար, կռվել և վիրավորվել է Արևմտյան ռազմաճակատում (Ֆրանսիա), պարգևատրվել է «Մանուշակագույն սիրտ» պատվո շքանշանով և «Հաղթանակի մեդալով»[1]։

1920 թվականին ընդունվել է Չիկագոյի համալսարան, որտեղ հաճախել է նաև պահեստային սպայի դասընթացների, սակայն դասընթացները կիսատ է թողել։ Այդ ժամանակ նա վերադարձել է Լիտվա՝ մասնակցելու անկախության համար մղվող պատերազմին, ծառայել է Գլխավոր շտաբի հետախուզության վարչությունում։

1920 թվականի հոկտեմբերի 15-ին ընդունվել է Կաունաս քաղաքում գտնվող ռազմական ուսումնարանը և 1921 թվականին ավարտել այն, ընդգրկվել հրետանային զորամասում և նույն թվականի հունիսի 19-ից մասնակցել օդաչուների համար անցկացվող դասընթացներին։

1922 թվականին՝ դասընթացի տեսական մասն ավարտելուց հետո Ստյապոնաս Դարյուսը ստացել է ավիացիայի լեյտենանտի կոչում։ 1924 թվականի դեկտեմբերի 1-ին նա դարձել է ռազմական օդաչու, իսկ դեկտեմբերի 18-ին ստացել է ավագ լեյտենանտի կոչում։

Ստյապոնաս Դարյուսը ակտիվ մասնակցել է 1923 թվականի Մեմելի ապստամբությանը, եղել է նրա առաջնորդներից, պարգևատրվել է «Կլայպեդայի ազատագրման շքանշանով»։

1927 թվականին նորից վերադարձել է ԱՄՆ, աշխատանքի անցել ԱՄՆ քաղաքացիական ավիացիայում։


Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստյապոնաս Դարյուսը եղել է հայտնի մարզիկ, զբաղվել է բասկետբոլով, հոկեյով, բեյսբոլով, բռնցքամարտով, թեթև ատլետիկայով։ 1924 թվականին Փարիզում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ժամանակ եղել է Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի պահեստային դարպասապահը[2]։

Տրանսատլանտյան թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստյապոնաս Դարյուսի և Ստասիս Գիրենասի անվան հուշարձան Չիկագո քաղաքում

1933 թվականի հուլիսի 15-ին Ստյապոնաս Դարյուսը և Ստասիս Գիրենասը փորձել են «Լիտուանիկա» ինքնաթիռով Նյու Յորք-Կաունաս (7186 կմ) երթուղով առանց վայրէջքի տրանսատլանտյան չվերթ իրականացնել[3]:

Ստյապոնաս Դարյուսը և Ստասիս Գիրենասը թռիչքից առաջ «Լիտուանիկա» ինքնաթիռով

Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասով 37 ժամ 11 րոպե հաջողությամբ թռիչք իրականացնելուց հետո հուլիսի 17-ի գիշերը (0:36 Բեռլինի ժամանակով) ինքնաթիռը Նացիստական Գերմանիայի տարածքում, Մըսլիբուժ քաղաքից քիչ հեռու վթարի է ենթարկվել, որի հետեւանքով երկու օդաչուներն էլ մահացել են։ Օդաչուները կատարել էին 6411 կմ թռիչք, և նրանց մնում էր ընդամենը 650 կմ՝ մինչև Կաունաս, որտեղ հանդիսավոր կերպով պատրաստվում էին դիմավորել նրանց։ Վթարի վայրն այժմ գտնվում է Լեհաստանի տարածքում՝ Պշչելնիկ գյուղի մոտակայքում։

Ըստ գերմանական հանձնախմբի պաշտոնական վարկածի՝ վթարի պատճառը վատ եղանակն ու վառելիքի ավելցուկային սպառումն են եղել, ինչն էլ հանգեցրել է ինքնաթիռի հանկարծակի անկման։

Խորհրդային և լիտվացի ռեժիսոր Ռայմոնդաս Վաբալասի 1983 թվականի նկարահանած «Թռիչք Ատլանտյան օվկիանոսի վրայով» գեղարվեստական ֆիլմի սյուժեի վարկածով (որը պատմականորեն չի հաստատվել) ինքնաթիռը թռչել է Բարլինեկ քաղաքի գաղտնի համակենտրոնացման ճամբարի վրայով և խփվել գերմանացիների կողմից[4][5][6]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդաչուները հանդիսավոր կերպով հուղարկավորվել են Կաունասում՝ Զինվորական գերեզմանատանը և հետմահու ձեռք են բերել Լիտվայի ազգային հերոսների հռչակ։ Օդաչուների և նրանց տրանսատլանտյան չվերթի մասին լիտվացի բանաստեղծների բազմաթիվ չափածո գործեր են ստեղծվել․ հրապարակվել են հատուկ ընտրանիներ: Դարյուսի և Գիրենասի մասին ռուսերեն բանաստեղծություն է գրել Կոնստանտին Բալմոնտը։ Գյուղը, որտեղ ծնվել է Ստյապոնաս Դարյուսը, վերանվանվել է նրա անունով։ Լիտվայում փողոցներ[7], դպրոցներ, գիմնազիաներ, Կաունաս քաղաքի մարզադաշտը կրում են օդաչուների անունները[8]։ Չիկագոյում, որտեղ մեծ լիտվական սփյուռք է ձևավորվել, տեղադրվել է Դարյուսի և Գիրենասի հուշարձանը։ Դարյուսի և Գիրենասի պատկերներն առկա են 10 լիտ թղթադրամի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. {AUTHOR}։ «Биография Стяпонас Дарюс»։ www.peoples.ru (ռուսերեն)։ Վերցված է 2019-06-30 
  2. Switzerland — Lithuania Отчёт о матче на сайте ФИФА
  3. Digrytė Eglė։ «Ветеран авиации Викторас Ашмянскас: Стяпонаса Дарюса и Стасиса Гиренаса спасла бы помощь диспетчеров и синоптиков»։ ru.15min.lt (ռուսերեն)։ Վերցված է 2019-06-30 
  4. Полёт через Атлантический океан (1983), https://www.kino-teatr.ru/kino/movie/sov/5356/annot/, վերցված է 2019-06-30 
  5. ««Полет через Атлантический океан» (1983)»։ КиноПоиск (ռուսերեն)։ Վերցված է 2019-06-30 
  6. «Полет через Атлантический океан»։ Vkino.net։ Վերցված է 2019-06-30 
  7. Путешествуем сами: Прибалтика (ePub) (ռուսերեն)։ Путешествуем сами։ ISBN 9785904138523 
  8. «Kauno futbolo beisbolo klubas»։ web.archive.org։ 2011-08-02։ Վերցված է 2019-06-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]