Jump to content

Ստիվ Բլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստիվ Բլում
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29, 1960(1960-04-29) (65 տարեկան)
ԾննդավայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն և իսպաներեն
Կրոնհուդայականություն
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան
ԵրկերCowboy Bebop: The Movie?
Մասնագիտությունձեռնարկատեր, սցենարիստ, հնչյունավորող և դերասան
ԱմուսինMary Elizabeth McGlynn?
ԵրեխաներBrandon Blum?
🌐
 Steve Blum Վիքիպահեստում

Ստիվեն Ջեյ Բլում (ապրիլի 29, 1960 թ.), ամերիկացի ձայնային դերասան։ Հայտնի է իր հստակ խոր ձայնով։ Նա ձայնավորել է Սփայք Շպիգելին Cowboy Bebop անիմեում, Ամոնին «Քորայի լեգենդ»-ում, Heatblast-ին, Ghostfreak-ին և Vilgax-ին Ben 10-ում, Գարազեբ Օրրելիոսին «Աստղային պատերազմների ապստամբներ»-ում, Starscream-ին «Transformers. Prime»-ում, Սաբ-Զիրոյին «Mortal Kombat» ֆրանշիզայում, Տանկ Դեմպսիին «Call of Duty Zombies» ֆրանշիզայում, Արեսին «Պատերազմի Աստված», «Պատերազմի Աստված. Սպարտայի ուրվականը» և «Պատերազմի Աստված. Համբարձումը» տեսախաղերում և Կուղխին MarvelWolverine and the X-Men-ում, Marvel Anime: X-Men-ում, և տարբեր այլ նախագծերում որոնցում կերպարը առկա է:

Նա երբեմն օգտագործում է Դեյվիդ Լուկաս, Ռիչարդ Քարդոնա, Ռոջեր Քենֆիլդ, Թոմ Բարոն և Դենիել Էնդրյուս անունները տարբեր անիմեներում և ֆիլմերում։

Սթիվեն Ջեյ Բլումը ծնվել է 1960 թվականի ապրիլի 29-ին Սանտա Մոնիկայում, հրեական ընտանիքում[1]։ Մանկության տարիներին Բլումը ավելորդ քաշ ուներ և բազմիցս ենթարկվում էր բուլլինգի։ Այս դժվարություններին դիմակայելու համար նա հաճախ նկարում էր, քանդակում և երաժշտություն ստեղծում։ 12 տարեկաում Բլումն աշխատում էր Կալիֆորնիայի Հոլիվուդում գտնվող իր պապիկի գրախանութի կոմիքսների բաժնում, որտեղ նա տեսակավորում և ցուցակագրում էր վերնագրերը: Նա մուլտֆիլմերի մեծ սիրահար էր: Բլումը սկսեց պատվերով կերպարների կրկնօրինակումներ անել այն բանից հետո, երբ մի անգամ ձայնային փոստ թողեց Գուֆիի ձայնով[2]։

Բլումն իր կարիերան սկսել է Empire International Pictures կինոստուդիայի փոստային սենյակում աշխատելով: Փոստի ղեկավարը նրան առաջարկեց աշխատանք «Japananimation» նախագծում իր խոր ձայնի համար: Բլումը դարձավ ստուդիայի մարքեթինգի ղեկավար՝ միաժամանակ ձայնային դերասանի գործով զբաղվելով, նախքան լրիվ դրույքով ձայնային դերասան դառնալու որոշում կայացնելը[3][4]։ Նա ձայնավորել է Սփայկ Շպիգելին «Cowboy Bebop»- ում, Զեբ Օրելիոսին «Star Wars Rebels»-ում, Մուգենին «Samurai Champloo»-ում, Ռոջեր Սմիթին «The Big O»-ում, Օրոչիմարուին և Զաբուզային «Naruto»-ում և Կուղխին Marvel-ի բազմաթիվ արտադրություններում: Տեսախաղերում նա ձայնավորել է գլխավոր հերոս Ջեք Քեյմանին «MadWorld»-ում, կապիտան Ֆոլիին և Տանկ Դեմփսիին «Call of Duty»-ում, պրոֆեսոր Գալվեսին «Metal Gear Solid: Peace Walker»-ում, Արեսին «God of War»-ում և «God of War: Ascension»-ում, գլխավոր հերոս Գրեյսոն Հանթին «Bulletstorm»- ում, Brimstone-ին «Valorant»-ում, Zoltun Kulle-ին «Diablo III»-ում, Սաբ-Զիրոյին «Mortal Kombat X»- ում և 11-ում, Հալ Ջորդանին/Կանաչ Լապտերին «Injustice 2»-ում, Rytlock Brimstone-ին «Guild Wars 2»- ում և գլխավոր հերոս կապիտան Դևին Ռոսին «Clive Barker's Jericho»-ում:

2000 թվականի սեպտեմբերին Բլումը հնչյունավորեց Cartoon Network-ի Թունամի ծրագրավորման բլոկի ռոբոտային հաղորդավար TOM-ին: Նա փոխարինեց Սոնի Սթրեյթին կերպարի հետագա ելույթներում մինչև ծրագրի փակվելը 2008 թվականին։ Երբ Թունամին նորից եթեր դուրս եկավ 2012 թվականի մարտի 31-ին, նա վերադարձավ իր դերին։ Նա նաև 7-Eleven- ի «Oh Thank Heaven» հեռուստատեսային և ռադիո գովազդի հաղորդավարն է և համագործակցում է Վիկ Մինյոնայի հետ «Հանճարի իրական երկրպագուները» սերիալում:

Անիմեներում և ֆիլմերում նա ձայնավորել է Heatblast-ին, Ghostfreak-ին և Vilgax-ին Ben 10 ֆրանշիզայում, Գարազեբ Օրրելիոսին «Աստղային պատերազմների ապստամբներ» ֆիլմում, Count Vertigo-ին «DC Showcase. Green Arrow»-ում և «Young Justice»-ում; Կուղխին, Կարմիր Գանգին և Բեթա Ռեյ Բիլին «Wolverine and the X-Men» և «The Avengers. Earth's Mightiest Heroes» ֆիլմերում, Starscream-ին «Transformers: Prime»-ում, Heatwave-ին «Transformers: Rescue Bots»-ում և Ամոնին Nickelodeon-ի «The Legend of Korra»-ի առաջին սեզոնում:

2012 թվականի հունիսի 5-ին նա արժանացավԳինեսի ռեկորդների մրցանակի՝ որպես տեսախաղերի ամենաարդյունավետ ձայնային դերասան 2012 թվականի մայիսի 10-ի դրությամբ՝ ունենալով 261 մասնակցություն[5][6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլումն 2017 թվականին ամուսնացել է ձայնային դերասանուհի Մերի Էլիզաբեթ ՄակԳլինի հետ[7]։ Նախկին հարաբերություններից նա ունի երեք որդի[8]։ Նրանցից մեկը՝ Բրենդոնը, նույնպես դերասան է, իսկ մյուսը՝ Ջերեմին ուսուցիչ է։ Բլումը սիրում է հավաքել սողուններ, ձկներ և թռչուններ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Beck, Jerry (2005). The Animated Movie Guide. Chicago Review Press. էջեր 386pp. ISBN 9781569762226.
  • Brooks, Tim; Marsh, Earle F. (2009). The Complete Directory to Prime Time Network and Cable TV Shows 1946–Present (9th ed.). Random House Publishing Group. ISBN 9780307483201.
  • Terrace, Vincent (2008). Encyclopedia of Television Shows, 1925 through 2010 (2d ed.). McFarland. ISBN 9780786486410.
  • Terrace, Vincent (2014). Internet Horror, Science Fiction and Fantasy Television Series, 1998–2013. McFarland. ISBN 9781476616452.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Talking Toons With Rob Paulsen: Episode 53 with Guest: Steve Blum». Talkin Toons with Rob Paulsen. 2012 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  2. «Steve's Personal Story». 2018 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 6-ին.
  3. «Steve Blum - from Out of the Mailroom». 2016 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 6-ին.
  4. «Crystal Acids Steve Blum Page». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. Ransom, Ko (2012 թ․ հունիսի 7). «Voice Actor Steven Blum Receives Guinness Record for Game Roles». Anime News Network. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. «'Legend of Korra' Voice Actor Steve Blum Sets Guinness Record for Most Game VO Roles». MTV Geek. Viacom. 2012 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. «Star Wars Rebels Season 4 Series Finale Q & A with Dave Filoni & Cast». youtube.com. 2018 թ․ մարտի 5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  8. «Steve Blum – My Life of Dad». lifeofdad.com. 2016 թ․ մարտի 14. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստիվ Բլում» հոդվածին։