Ստինա Բլաքստենիուս
Քաղաքացիությունը | Շվեդիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 5, 1996[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Vadstena, Էստերգյոտլանդ, Շվեդիա[2][3][4] | ||
Հասակ | 174 սանտիմետր[5] | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Էմմա Ստինա Բլաքստենիուս (շվեդ.՝ Emma Stina Blackstenius, փետրվարի 5, 1996[1][2], Vadstena, Էստերգյոտլանդ, Շվեդիա[2][3][4]), շվեդ ֆուտբոլիստուհի, «Հեկեն» ակումբի և Շվեդիայի հավաքականի հարձակվող։
Ակումբային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլաքստենիուսն սկսել է իր գործունեությունը «Վադստենա» ակումբում։ 2012 թվականին հանդես է եկել 3-րդ դիվիզիոնի ակումբի համար, խփել է 38 գոլ և դարձել լավագույն ռմբարկուն։ Առաջադրվել է Էստերգյոտլանդի տարվա լավագույն ֆուտբոլիստուհի կոչման համար[6]։ 2013 թվականին հանդես է եկել «Լինչյոպինգ» ակումբում, առաջին մրցաշրջանը նշանավորվել է 8 գոլերով և 3 գոլային փոխանցումներով[7]։ 2014 թվականի հունվարին ևս երեք տարով երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ[8], որը լրանալուց հետո տեղափոխվել է ֆրանսիական «Մոնպելյե»՝ կնքելով եռամյա պայմանագիր[9]։
Գործունեություն հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 19 տարեկան աղջիկների Շվեդիայի հավաքականի կազմում Բլաքստենիուսը հանդես է եկել Եվրոպայի 2015 թվականի առաջնության ժամանակ և հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև 6 խփած գոլերով դարձել է լավագույն ռմբարկուն (դրանցից երկուսը նա խփել է Իսպանիայի դեմ եզրափակիչ խաղում, որն ավարտվել է 3։1 հաշվով հօգուտ Շվեդիայի)[10]։ Հիմնական կազմում առաջնախաղը եղել է 2015 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Դանիայի դեմ խաղում (1։0)։ 2016 թվականի ապրիլի 8-ին Պոպրադում Ստինան խփել է իր առաջին գոլը Սլովակիայի դեմ խաղում։ Ռիո դե Ժանեյրիոյի օլիմպիադայում Ստինան աչքի է ընկել երկու գոլով ԱՄՆ-ի և Գերմանիայի դեմ խաղերում՝ հավաքականի հետ նվաճելով արծաթե մեդալ։
2019 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, որն անցկացվել է հունիսին Ֆրանսիայում, Ստինան 1/8 եզրափակչի Կանադայի դեմ խաղում խփել է միակ գոլը և արդյունքում հավաքականը դուրս բերել քառորդ եզրափակիչ (1։0)։ Քառորդ եզրափակչում Գերմանիայի դեմ խաղում խփել է գոլ, իսկ նրա թիմը հաղթանակ է տարել 2:1 հաշվով և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Հավաքականի կազմում գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոլ |
Վայր | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար | |
---|---|---|---|---|---|---|
1 | 2015 սեպտեմբերի 22 | Սլովակիա, Պոպրադ | Սլովակիա | 0:3 | 0:3 | ԵԱ 2017 (ընտրական փուլ) |
2 | 2016 օգոստոսի 12 | Բրազիլիա, Բրազիլիա | ԱՄՆ | 0:1 | 1:1 (11 մետր. 3:4) | ՕԽ 2016 |
3 | 2016 օգոստոսի 19 | Բրազիլիա, Բրազիլիա | Գերմանիա | 1:2 | 1:2 | ՕԽ 2016 |
4 | 2017 հուլիսի 21 | Նիդերլանդներ, Դուտինհեմ | Ռուսաստան | 0:2 | 0:2 | ԵԱ 2017 |
5 | 2017 հուլիսի 25 | Նիդերլանդներ, Դուտինհեմ | Իտալիա | 2:2 | 3:2 | ԵԱ 2017 |
6 | 2019 հունիսի 24 | Ֆրանսիա, Փարիզ | Կանադա | 1:0 | 1:0 | ԱԱ 2019 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շվեդիայի չեմպիոն՝ 2016 («Լինչյոպինգ»)
- Շվեդիայի գավաթակիր՝ 2013/2014, 2014/2015 («Լինչյոպինգ»)
Հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի մինչև 19 տարեկանների չեմպիոն՝ 2015
- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր՝ 2016
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sveriges befolkning 2000 (շվեդերեն) — Sveriges Släktforskarförbund, 2020.
- ↑ 3,0 3,1 3,2 Olympedia — 2006.
- ↑ 4,0 4,1 4,2 SOK database (շվեդերեն)
- ↑ https://bkhacken.se/spelare/stina-blackstenius
- ↑ «Supertalang klar för LFC» (Swedish). Linköpings FC. 2012 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Johansson, Maja. «Sveriges 30 största talanger listas» (շվեդերեն). Damfotboll.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Blackstenius fortsätter i LFC» (շվեդերեն). Sveriges Television. 2014 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Sweden's Stina Blackstenius signs three-year deal with Montpellier». Excelle Sport. 2017 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Blackstenius crowned WU19 EURO top scorer». UEFA. 2015 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստինա Բլաքստենիուս» հոդվածին։ |
|
- Փետրվարի 5 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Շվեդիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2019 ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- Կանանց ֆուտբոլի հարձակվողներ
- Մոնպելիեի ֆուտբոլիստներ
- Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստներ