Ստեֆկա Խրուսանովա
Ստեֆկա Խրուսանովա | |
---|---|
Ծնվել է | 1963[1] |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Մասնագիտություն | թարգմանչուհի, բանասեր և խմբագիր |
Ստեֆկա Խրուսանովա (բուլղար․՝ Стефка Рускова Хрусанова, 1963[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի թարգմանչուհի։ Թարգմանում է հունգարերենից, անգլերենից, ռումիներենից։ Մանկական «Фют» ամսագրի հեղինակ և համահիմնադիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեֆկա Խրուսանովան ծնվել է Սոֆիայում։ Ավարտել է Սոֆիայի համալսարանի հունգարերեն, անգլերեն, բուլղարերեն բանասիրության ֆակուլտետը։
Linguaggi-di-versi թարգմանության խնդիրներն աշխատանքային միջազգային խմբի անդամ և համահիմնադիրն է։ Խումբը համագործակցում է Բուլղարիայում, Իտալիայում, Սլովենիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում բնակվող թարգմանիչների ու գրողների հետ։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունգարերեն թարգմանություններ[2]`
- «Հիշողության ափը», Էնդրե Կուկորելի (Pan հրատարակչություն, 1996 թվական)
- «Պալ փողոցի տղաները», Ֆերենց Մոլնար (Pan հրատարակչություն, 1998 թվական)
- «Վերջին պատուհան-ընձուղտը», Պիտեր Զիլախի (Polis հրատարակչություն, 2001 թվական)
- «Կորնել Էստի», Դեժյո Կոստոլանի (Pensoft հրատարակչություն, 2002 թվական)
- «Կաշմիր», Ալեշ Շեգեր (Pan հրատարակչություն, 2003 թվական)
- «Ճամփորդություն լուսնի լույսով», Անտալ Սերբ (Stigmati հրատարակչություն, 2006 թվական)
- Ստվեր գլխավոր փողոցում, Լասլո Մարտոն (Bulgarian Writer հրատարակչություն, 2007 թվական)
- «Գործ K», Իմրե Կերտես (Riva հրատարակչություն, 2008 թվական)
- «Սպիտակ թագավորը», Գեորգի Դրագոման (Ergo հրատարակչություն, 2008 թվական)
- «Švejk gyóntatója», Իշվան Վյորոշ (Սոֆիայի համալսարանի ակադեմիական հրատարակչություն, 2009 թվական)
- «Երեք գումարած մեկ», Պիտեր Զիլախի (Ergo հրատարակչություն, 2010 թվական)
- «Տապալում. կոմունիզմի պատմություն», Էնդրե Կուկորելի (Ergo հրատարակչություն, 2012 թվական)
- «Ընտրյալ բանաստեղծություններ», Գաբոր Դյուկիչ (Gutenberg հրատարակչություն, 2013 թվական)
- «Կրկեսը քաղաքում», Շանդոր Պետյո (Ergo հրատարակչություն, 2013 թվական)
- «Հարկադիր ազատագրումը», Լասլո Մարտոն (Gutenberg հրատարակչություն, 2015 թվական)
- «Դրսի վանդակ. բանաստեղծություններ», Տատար Սանդոր (Gutenberg հրատարակչություն, 2015 թվական)
- «Մկրտություն ջրհեղեղի տակ», Իշվան Վյորոշ (Ergo հրատարակչություն, 2016 թվական)
Անգլերեն թարգմանություններ[2]`
- «Կապույտ դելֆինների կղզին», Սքոթ Օ'դել (Pan հրատարակչություն, 1998 թվական)
- «Էնը Ավոնլեից», Լյուսի Մոնտգոմերի (Pan հրատարակչություն, 1998 թվական)
- «Էնը կղզուց», Լյուսի Մոնտգոմերի (Pan հրատարակչություն, 1999 թվական)
- «Էնի երազանքների տունը», Լյուսի Մոնտգոմերի (Pan հրատարակչություն, 2001 թվական)
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունգարիայի «Միլան Ֆյուշտի» անվան հիմնադրամի մրցանակակիր[3]։
2011 թվականի նոյեմբերի 24-ին Հունգարիայի նախագահ Պալ Շմիտի կողմից արժանացել է Պատվո մեդալի, որը հանձնել է Բուլղարիայում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուդիտ Լանգը[3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Czech National Name Authority Database as Linked Data, Báze národních jmenných autorit v podobě propojených dat
- ↑ 2,0 2,1 Catalogue of the National Academic Library-Information System of Bulgaria
- ↑ 3,0 3,1 Информационен бюлетин. Централна библиотека на БАН, Брой 11 (57), година V, ноември 2011. „Високо отличие за Стефка Хрусанова от Централната библиотека на БАН“(չաշխատող հղում)
- ↑ Информационен бюлетин. Централна библиотека на БАН, Брой 11 (57), година V, ноември 2011. Раздел „Новини“(չաշխատող հղում)