Ստեֆան Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆան Հայրապետյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 24, 1997 (26 տարեկան)
Վիլյանդի, Էստոնիա
Երկիր Էստոնիա
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգիչ
Գործունեություն2018-Ներկա օրերս
 Stefan Airapetjan Վիքիպահեստում

Ստեֆան Հայրապետյան (ստեղծագործական անունը Ստեֆան, դեկտեմբերի 24, 1997, Վիլյանդի, Էստոնիա[1]), էստոնահայ երգիչ։ Նա ներկայացնելու է Էստոնիան Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում «Hope» երգով[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական արմատներով Ստեֆանը ծնվել է 1997 թվականի Դեկտեմբերի 24-ին Էստոնիայի Վիլյանդի քաղաքում[3]։ Ստեֆանն ունի քույր՝ Ստեֆանիա անունով։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆանը երգել է վաղ մանկությունից իր վոկալի ուսուցչուհու՝ Հեդի-Կայ Պայի հետ և հաղթել մի շարք մրցույթներում։ 2010 թվականին նա մասնակցել է Էստոնական հեռուստատեսության կողմից կազմակերպված «Լաուլկարուսել» երգի մրցույթին և հասել եզրափակիչ։

Նա չորս անգամ մասնակցել է Էստոնայի ազգային ընտրությանը` հաղթելով մեկ անգամ։ Նա առաջին անգամ մասնակցել է 2018 թվականին «Vaje» կոչվող դուետի կազմում՝ «Laura (Walk with Me)» երգով, որը գերեզրափակչում զբաղեցրել է երրորդ տեղը։ Նրա առաջին մենակատարումը եղել է 2019 թվականին՝ «Without You» երգով, որը հաղթեց ժյուրիի քվեարկությանը եզրափակչում և որակավորվեց գերեզրափակիչ՝ զբաղեցնելով երրորդ տեղը։ Այնուհետև նա մասնակցեց 2020 թվականին «By My Side» երգով, որը զբաղեցրեց յոթերորդ տեղը եզրափակիչում։

Նա հաղթեց Էստոնայի ազգային ընտրությանը 2022 թվականին՝ «Hope» երգով, որը թույլ տվեց նրան ներկայացնել Էստոնիան Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rozell / Stefan / Vajé». Allstarz.ee (Estonian). Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Eesti Laul draws to its conclusion with Stefan taking the victory 🇪🇪». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). 2022 թ․ փետրվարի 12. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  3. World, Estonian (2022 թ․ փետրվարի 12). «Video: Estonia will be represented by Stefan Airapetjan at Eurovision 2022». Estonian World (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
  4. Spiteri, Steven (2022 թ․ փետրվարի 12). «There is hope for Estonia: Stefan wins Eesti Laul 2022». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.