Ստեֆան Բաբովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆան Բաբովիչ
Քաղաքացիությունը  Սերբիա և Չեռնոգորիա և  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 7, 1987(1987-01-07)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Berane, Մոնտենեգրոյի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 62 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1995—2004 Հարավսլավիա Պարտիզան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2006 Սերբիա և Չեռնոգորիա Պարտիզան 36 (4)
2006—2008 Սերբիա ՕՖԿ 42 (9)
2008—2010 Ֆրանսիա Նանտ 33 (0)
2009—2010  Նիդերլանդներ Ֆեյենորդ 10 (1)
2010—2012 Սերբիա Պարտիզան 22 (8)
2012—2013 Իսպանիա Ռեալ Սարագոսա 9 (0)
2013—2015 Սերբիա Վոժդովաց 31 (7)
2015—2016 Սերբիա Պարտիզան 26 (5)
Ազգային հավաքական
2003 Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա (մինչև 17) 1 (1)
2004—2006 Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա (մինչև 19) 5 (0)
2002—2004 Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա (մինչև 21) 17 (5)
2007—2008 Սերբիա Սերբիա 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ստեֆան Բաբովիչ (սերբ.՝ Стефан Бабовић, հունվարի 7, 1987(1987-01-07)[1][2], Berane, Մոնտենեգրոյի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆան Բաբովիչը ֆուտբոլ խաղալ սովորել է Բելգրադի «Պարտիզանի» երիտասարդական խմբակներում՝ 2002-2004 թվականներին։ Նորամուտը նշել է թիմի հիմնական կազմում 2003/04 մրցաշրջանում՝ 17 տարեկան 50 օրականում։ Նա 5 տարվա մասնագիտական պայմանագիր է կնքել 2005 թվականի հունվարի 8-ին՝ իր 18-ամյակի հաջորդ օրը[3]։ Ակումբի կազմում Ստեֆանը 2004/05 թվականներին հաղթել է Սերբիայի առաջնությունում, իսկ Դրագան Չիրիչի հեռանալուց հետո ստացել է 10 համարի մարզաշապիկը, որով խաղացել է 2005/06 մրցաշրջանում։ Այդ մրցաշրջանում նա անցկացրել է 23 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։ Մարզիչ Միոդրագ Եսիչի հետ կոնֆլիկտի պատճառով նա հեռացել է ակումբից 2006 թվականի օգոստոսին[4][5], այնուհետև 4 տարվա պայմանագիր է կնքել ՕՖԿ-ի հետ[6], որում հաջողվել է ամրապնդվել։ Իր ելույթների շնորհիվ դարձել է Սերբիայի երիտասարդական հավաքականի մշտական խաղացող[7]։

2007 թվականի դեկտեմբերի 13-ին Բաբովիչը հայտարարել է «Նանտ» տեղափոխվելու և երեքուկես տարվա պայմանագիր կնքելու մասին[8], տեղափոխությունը տեղի է ունեցել 2008 թվականի առաջին օրը[9]։ 2007/08 մրցաշրջանի երկրորդ կեսում նա անցկացրել է 15 խաղ՝ ակումբին օգնելով տեղափոխվել Լիգա 1։ Հաջորդ մրցաշրջանում նա նույնպես անցկացրել է 15 հանդիպում, բայց ակումբը վերադարձել է Լիգա 2։ 2009/10 մրցաշրջանում երեք խաղ անցկացնելուց հետո, 2009 թվականի սեպտեմբերի 1-ին, Բաբովիչը որոշ ժամանակով հեռացել է ակումբից՝ մինչ մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվելով «Ֆեյենորդ»[10], ընդ որում՝ հոլանդացիները խաղացողին գնելու իրավունք չունեին[11]։

2009 թվականի նոյեմբերի 1-ին «Այաքսի» դեմ խաղում Բաբովիչն աչքի ընկավ վատ արարքով. սերբը Յան Վերտոնգենին արմունկով հարվածելու համար հեռացվեց խաղադաշտից[12]։ Երեքխաղյա որակազրկումից հետո[13] Բաբովիչը վերադարձավ կազմ և օգնեց 3-1 հաշվով առավելության հասնել «Գրոնինգենի» նկատմամբ՝ խփելով առաջին գոլը։ Մրցաշրջանի ավարտին հայտարարվեց, որ պայմանագիրը չի երկարաձգվի[14], և Բաբովիչը վերադարձավ Ֆրանսիա, բայց հունիսին, փոխադարձ համաձայնությամբ, խզեց պայմանագիրը «Նանտի» հետ[15]։

Երկու ամիս մարզվելուց հետո Բաբովիչը 2010 թվականի օգոստոսի 16-ին երկու տարվա պայմանագիր կնքեց իր առաջին թիմի՝ «Պարտիզանի» հետ[16]։ Բաբովիչի 8 գոլերը թիմին օգնեցին նվաճելու չորրորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը, իսկ Բաբովիչը մտավ մրցաշարի խորհրդանշական հավաքական։ Նա նաև օգնեց նվաճել 2010/11 մրցաշրջանի Սերբիայի գավաթը։

2012 թվականի օգոստոսին Բաբովիչը եռամյա պայմանագիր կնքեց «Ռեալ Սարագոսայի» հետ[17]՝ իր նորամուտը նշելով 2012 թվականի սեպտեմբերի 16-ին «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում (0-2 հաշվով պարտություն)։ Ընդամենը 9 հանդիպում անցկացնելուց հետո՝ նա ամռանը լքեց ակումբը, որը դուրս էր մնացել Լա Լիգայից։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրը ազատ գործակալի կարգավիճակով նա տեղափոխվեց «Վոժդովաց»[18]։

2015 թվականի հունվարի 14-ին Բաբովիչը պաշտոնապես վերադարձավ իր նախկին ակումբ՝ «Պարտիզան»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր և ստացավ 10 համարի մարզաշապիկը[19]։ Առաջին խաղն անցկացրեց իր նախկին ակումբի՝ «Վոժդովացի» դեմ (ոչ-ոքի 3-3)։

Կարիերա ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական հավաքականում անցկացրել է 17 հանդիպում, խփել 5 գոլ։ Երիտասարդական հավաքականում նա մասնակցել է շվեդների նկատմամբ պատմական հաղթանակին։ Սերբիայի ազգային հավաքականում առաջին խաղը եղել է Բասկերի երկրի թիմի հետ ոչ պաշտոնական հանդիպումը, իսկ առաջին պաշտոնական խաղն անցկացրել է Ղազախստանի դեմ։

Ընդգրկվել է օլիմպիական հավաքականում (Պեկինի խաղեր), բայց վնասվածքի պատճառով այդպես էլ չի խաղացել, և նրան շտապ փոխարինել է Անդրիա Կալուջերովիչը։ Հատկանշական է, որ 10 համարը, որով պետք է խաղար Բաբովիչը, խաղացողներից ոչ մեկին չի տրվել։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերբիայի չեմպիոն (1)՝ 2011/12

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Babović potpisao prvi ugovor» (Serbian). partizan.rs. 8 января 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Stefan Babović napustio Partizan!» (Serbian). partizan.rs. 2006 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Babović:"Poštujem Zvezdu, ali nikada ne bih igrao u njoj"» (Serbian). sportske.net. 2011 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Babović potpisao za OFK Beograd» (Serbian). mondo.rs. 2006 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Igram i uživam!» (Serbian). novosti.rs. 2006 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  8. «Lekip: Babović u Nantu» (Serbian). b92.net. 2007 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Babović: Transfer u Nant odličan potez» (Serbian). mondo.rs. 2007 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Babovic signing boosts Feyenoord». ФИФА. 2009 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 9-ին.
  11. «Feyenoord capture Babovic». skysports.com. 2009 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
  12. «Report: Ajax Amsterdam v Feyenoord Rotterdam». ESPN. 2009 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  13. «Babovic banned for three games». skysports.com. 2009 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
  14. «Feyenoord heeft geen plaats meer voor Babovic» (Dutch). vi.nl. 2010 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «'Babovic en FC Nantes akkoord over verscheuren van verbintenis'» (Dutch). voetbalzone.nl. 2010 թ․ հունիսի 28. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Babović se vratio u Partizan!» (Serbian). partizan.rs. 2010 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Babovic, nuevo jugador del Zaragoza» (իսպաներեն). marca.com. 2012 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  18. «Babović potpisao za Voždovac» (սերբերեն). sportal.rs. 2013 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
  19. «Stefan Babović po treći put u Partizanu!» (սերբերեն). partizan.rs. 2015 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Բաբովիչ» հոդվածին։