Ստեֆանո Բալդինի
| Ստեֆանո Բալդինի | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Մասնագիտացում | marathon runner, երկար հեռավորություն վազող և թեթևատլետ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 25, 1971[1] (54 տարեկան) |
| Ծննդավայր | Կաստելնովո դի Սոտո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա |
| Հասակ՝ | 170 սանտիմետր[2] |
| Քաշ | 60 կիլոգրամ[2] |
Ստեֆանո Բալդինի (իտալերեն՝ Stefano Baldini. մայիսի 25, 1971[1], Կաստելնովո դի Սոտո, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի նախկին վազորդ մարզիկ, ով մասնագիտացել էր մարաթոնյան վազքում։ Նա 2004 թվականին Աթենքում դարձել է օլիմպիական չեմպիոն: Բացի այդ՝ երկու անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (1998 և 2006 թվականներին)։ Միակ ոչ աֆրիկացի թեթևաթլետն է, ում հաջողվել է 21-րդ դարում օլիմպիական ոսկե մեդալ նվաճել մարաթոնային վազքի մրցումներում: Արժանացել է կառավարական բարձրագույն պարգևի՝ Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի[3]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալդինին նաև կիսամարաթոնի աշխարհի չեմպիոն էր. այդ տիտղոսը նվաճել է 1996 թվականին Պալմա դե Մալյորկայում անցկացված մրցումներում։ 2004 թվականի ամառային օլիմպիական խաղերում Բալդինին տղամարդկանց մարաթոնում գրավեց առաջին տեղը՝ նվաճելով ոսկե մեդալ։
2007 թվականի անհաջող մրցաշրջանից հետո նա որոշեց մասնակցել Նյու Յորքի մարաթոնին, որտեղ զբաղեցրեց 4-րդ տեղը։ Բալդինին իր օլիմպիական կարիերան ավարտեց 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերում, որտեղ զբաղեցրեց 12-րդ տեղը[4]:
Իսկ իր մարզական կարիերան ավարտեց 2010 թվականի հոկտեմբերին: Ընդ որում՝ նախապես պլանավորել էր, որ իր վերջին մրցավազքը կայանալու է Ջիրո ալ Սասում, բայց վնասվածքի պատճառով որոշեց չմասնակցել այդ մրցմանը[5]։
Ազգային տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալդինին հաղթել է 13 ազգային առաջնությունում[6]:
- Իտալիայի թեթև ատլետիկայի առաջնություն
- 10.000 մետր վազքատարածությունում՝ 1993, 1994, 1995, 1996, 2001, 2002 (6)
- 10 կմ խճուղային վազքում՝ 2010
- Կիսամարաթոնում՝ 1995, 1998, 2001, 2004, 2006, 2009 (6)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 World Athletics database
- ↑ 2,0 2,1 http://www.fidal.it/atleta_one.php?t=eqiRkpKibWQ
- ↑ «Baldini Sig. Stefano». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Athletics Men's Marathon Results». Beijing2008.cn. The Beijing Organizing Committee for the Games of the XXIX Olympiad. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Sampaolo, Diego (11 October 2010). Baldini, Italian Marathon legend, retires – A look back. IAAF. Retrieved on 16 October 2010.
- ↑ «2 titoli italiani per la Corradini con Stefano Baldini e Elena Rango» (իտալերեն). fidal.it. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. «Quello di Baldini è il suo 13° titolo nazionale assoluto: proviamo a contarli, sperando di non dimenticarne nessuno. Sono 6 sui 10000 metri (1993-1994-1995-1996-2001-2002), 6 sulla mezza maratona (1995-1998-2001-2004-2006-2009) e 1 sui 10 km su strada assegnato per la prima volta quest'anno.»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Стефано Бальдини - անձնական էջը IAAF-ում(անգլ.)
- Website von Stefano Baldini (ital./engl.)
- Արխիվացված (Date missing) fidal.it (Error: unknown archive URL) bei der FIDAL
- Athletenporträt auf marathoninfo.free.fr
- Արխիվացված (Date missing) worldmarathonmajors.com (Error: unknown archive URL) auf der Website der World Marathon Majors
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանո Բալդինի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||