Ստեֆանի Ֆրապար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆանի Ֆրապար
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 14, 1983(1983-12-14)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Le Plessis-Bouchard[2]

Ստեֆանի Ֆրապար (ֆր.՝ Stéphanie Frappart, դեկտեմբերի 14, 1983(1983-12-14)[1], Le Plessis-Bouchard[2]), ֆրանսիացի ֆուտբոլային մրցավար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից սպասարկում է Ֆրանսիայի ֆուտբոլի երրորդ դիվիզիոնի ազգային առաջնության խաղերը[3]։

2014 թվականում Ֆրապարը դարձավ Ֆրանսիայի Լիգա 2-ի առաջին կին մրցավարը[3]։

2015 թվականին եղել է Կանադայում կայացած կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցավարներից մեկը[4][5]։

Մասնակցել է նաև 2019 թվականի աշխարհի առաջնությանը Ֆրանսիայում[6], որտեղ եղել է ԱՄՆ-ի և Նիդեռլանդների միջև կայացած եզրափակիչ խաղի մրցավար (2:0)[7][8]։

2019 թվականի ապրիլին հայտարարվել էր, որ Ֆրապարը կդառնա Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջին կին մրցավարը[9]։

Ապրիլի 28-ին նա իր նորամուտը նշեց Լիգա 1-ում՝ 34-րդ տուրի Ամյեն-Ստրասբուրգ խաղում, որում ցույց տվեց 4 նախազգուշացում։ Հանդիպումն ավարտվեց 0։ 0 հաշվով[10]։

2019 թվականի օգոստոսի 2-ին նշանակվել է ՈՒԵՖԱ-ի 2019 թվականի Սուպեր գավաթի հանդիպման գլխավոր մրցավար[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/5004494
  2. 2,0 2,1 2,2 https://www.lequipe.fr/Football/Article/Stephanie-frappart-1re-le-parcours-de-la-dame-en-noir/1211431
  3. 3,0 3,1 «Stéphanie Frappart, première femme arbitre centrale de Ligue 2» (French). L'Express (France). 2014 թ․ մայիսի 22. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «22 referees, 7 support referees and 44 assistant referees appointed for FIFA Women's World Cup 2015™». FIFA.com. 2015 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. «Referees and Assistant Referees for the FIFA Women's World Cup Canada 2015™» (PDF). FIFA.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  6. FIFA.com. «FIFA Women's World Cup France 2019™ - News - Match officials appointed for FIFA Women's World Cup France 2019™ - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  7. «Refereeing - Media briefing» (PDF). FIFA.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  8. FIFA.com. «FIFA Women's World Cup 2019™ - News - Frappart: Final role a huge source of pride - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  9. «Stephanie Frappart first woman to referee Ligue 1 match». www.bbc.co.uk. 2019 թ․ ապրիլի 24.
  10. «Ligue of her own: Female ref makes historic debut». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 28. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  11. Media, P. A. (2019 թ․ օգոստոսի 2). «Stéphanie Frappart to break new ground by refereeing Liverpool v Chelsea in Super Cup». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանի Ֆրապար» հոդվածին։