Ստեֆանի Ռայս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆանի Ռայս
Դիմանկար
Ծնվել էհունիսի 17, 1988(1988-06-17)[1] (35 տարեկան)
ԾննդավայրԲրիսբեն, Ավստրալիա[2]
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունClayfield College? և Ascot State School?
Մասնագիտությունլողորդ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքstephanierice.com.au
 Stephanie Rice Վիքիպահեստում

Ստեֆանի Լուիզա Ռայս (անգլ.՝ Stephanie Louise Rice, հունիսի 17, 1988(1988-06-17)[1], Բրիսբեն, Ավստրալիա[2]), ավստրալիացի լողորդուհի, Պեկինի օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, Մելբուռնի աշխարհի առաջնության մեդալակիր, համալիր լողի 200 և 400 մետր հեռավորությունների աշխարհի ռեկորդակիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին միջազգային հաղթանակը Ստեֆանի Ռայսը տարել է Մելբուռնում կայացած Համագործակցության խաղերում։ Համալիր 200 մետր հեռավորությունում Ռայսը առաջ է անցել օլիմպիական մեդալակիր Բրուք Հենսոնից և Լառա Քարոլից՝ հաղթարելով հեռավորությունը 2.12,90 րոպեում՝ իր սեփական ռեկորդը գերազանցելով 1,19 վայրկյանով։ Մի քանի օր անց նա 400 մետրանոց համալիրում առաջինն է հասել եզրագծին։

Աշխարհի առաջնությունում նորամուտը Ստեֆանի Ռայսի համար եղել է հաջող։ Լողալով 200 մետրանոց համալիրը 2 րոպե 11.42 վայրկյանում՝ նվաճել է բրոնզե մեդալ։ Առաջինը եզրագծին է հասել ամերիկացի Քեթի Հոֆը[4], արծաթը բաժին է հասել Քրիստի Կովենթրին՝ Զիմբաբվեից։ Առաջնության երկրորդ բրոնզը բաժին է ընկել Ռայսին՝ 400 մետրանոց համալիր լողում։ Հերթական անգամ նա գերազանցել է սեփական ռեկորդը՝ վայրկյանաչափը կանգնեցնելով 4 րոպե 41,19 վայրկյանում[5]։

2008[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղերի ազգային ընտրության ժամանակ Ստեֆանի Ռայսը միանգամից երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 200 և 400 մետրանոց համալիր լողում ցուցաբերելով համապատասխանաբար 2.08,92 և 4.31,46, արդյունքները։

Պեկինի Օլիմպիական խաղերում Ռայսի նվաճած ոսկին դարձել է Պեկինի՝ ավստրալիացիների համար առաջինը և չորս հարյուրերորդը՝ ամառային Օլիմպիական խաղերում Ավստրալիայի ելույթի ամբողջ ընթացքում[6]։ 400 մետրանոց համալիրը հաղթելով 4.29,45, րոպեում՝ նա դարձել է առաջին կինը, որը կարողացել է հաղթահարել շեմը այդ հեռավորությունում 4 րոպե 30 վայրկյանում։ Օգոստոսի 13-ին 200 մետրանոց համալիր լողում Ստեֆանին եզրափակչում հաղթանակը խլել է Քիրսթի Քովենթրիից՝ նվաճելով երկրորդ ոսկե մեդալը։ Հաջորդ օրը 4×200 մետր ազատ ոճի փոխանցումավազքում Ռայսը նվաճել է իր կարիերայի երրորդ օլիմպիական ոսկին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Babesdirectory — 2020.
  2. 2,0 2,1 2,2 Sports-Reference.com
  3. Australian Honours Search Facility
  4. AAP (2008 թ․ մարտի 22). «Rice, Seebohm break world records». The Age. Վերցված է 2008 թ․ մարտի 22-ին.
  5. «Rice receives international acclaim | Swimming Australia». www.swimming.org.au. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  6. «Rice steams to gold and world record». The Sydney Morning Herald. 2008 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանի Ռայս» հոդվածին։