Jump to content

Ստեֆանի Կվոլեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆանի Կվոլեկ
Ծնվել էհուլիսի 31, 1923(1923-07-31)[1]
New Kensington, Վեստմորլենդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 18, 2014(2014-06-18)[1] (90 տարեկան)
Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ[2]
ԳերեզմանSaint Mary Cemetery[3]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Լեհաստան
Մասնագիտությունքիմիկոս և գյուտարար
Հաստատություն(ներ)DuPont?
Գործունեության ոլորտօրգանական քիմիա
ԱնդամակցությունՃարտարագիտական ազգային ակադեմիա
Ալմա մատերMargaret Morrison Carnegie College? և Մեսի համալսարան
Տիրապետում է լեզուներինլեհերեն
Պարգևներ
 Stephanie Kwolek Վիքիպահեստում

Ստեֆանի Կվոլեկ (անգլ.՝ Stephanie Kwolek, հուլիսի 31, 1923(1923-07-31)[1], New Kensington, Վեստմորլենդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունիսի 18, 2014(2014-06-18)[1], Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ[2][15]), լեհական ծագում ունեցող ամերիկացի քիմիկոս, ով հայտնագործել է պոլիպարաֆենիլեն-տերեֆտալամիդը, որն ավելի հայտնի է որպես քևլար[16]։ Կվոլեկը բազմաթիվ պարգևների է արժանացել պոլիմերային քիմիայի ոլորտում իր աշխատանքի համար։

Վաղ տարիներ և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կվոլեկը ծնվել է լեհ էմիգրանտների ընտանիքում Նյու Քենսինգթոնում (Փենսիլվանիա), 1923 թվականին[17]. Её отец, Джон Кволек[17]։ Նրա հայրը՝ Ջոն Կվոլեկը[17] (լեհ.՝ Jan Chwałek), մահացել է, երբ նա տասը տարեկան էր[18]։ Կվոլեկը նրանից հետաքրքրվել է գիտության հանդեպ, իսկ մորից՝ Նելլի Զայդել Կվոլեկից, նորաձևության հանդեպ[17][18]։ 1946 թվականին Կարնեգի Մելոն համալսարանի Մարգարետ Մորիսոն Կարնեգի քոլեջում Կվոլեկը քիմիայի բնագավառում աստիճան է ստացել[18]։ Կվոլեկը ծրագրել էր բժիշկ դառնալ և հույս ուներ, որ կկարողանա գումար կուտակել բժշկական կրթության համար քիմիական ոլորտում կատարված աշխատանքի հաշվին[18]։

Կարիերան DuPont-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին Ուիլյամ Հեյլ Չարչը՝ Կվոլեկի ապագա մարզիչը, նրան առաջարկել է աշխատել DuPont մասնաճյուղում, որը գտնվում էր Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում[19]։ Չնայած Կվոլեկը մտածում էր միայն աշխատանքի մասին, ժամանակի ընթացքում նա բավականին հետաքրքիր աշխատանք է գտել DuPont-ում և հրաժարվել բժշկական կարիերայից։ Կվոլեկը տեղափոխվել է Դելավեր նահանգի Ուիլմինգթոն և շարունակել աշխատանքը DuPont-ում[19]։ 1959 թվականին նա արժանացել է Ամերիկյան քիմիական ընկերության (ACS) մրցանակի[20]։

Կվոլեկը DuPont ընկերությունում աշխատելու ժամանակ հորինել է քևլարը[18]։ 1964 թվականին, նավթային դեֆիցիտի սպասումով, նրա խումբը սկսել է փնտրել թեթև, բայց ամուր մանրաթել,որը կօգտագործվեր անվադողերում[18][21]։ Ստացված մանրաթելերը, ի տարբերություն նեյլոնի, դյուրաբեկ չեն եղել։ Լաբորատորիայի ղեկավարը և տնօրենը հասկանում էին այս բացահայտման նշանակությունը, պոլիմերների քիմիայի այս նոր տարածքը սկսեց արագ զարգանալ։ 1971 թվականին ստացվել է ժամանակակից քևլարը[18]։ Կվոլեկը, սակայն, ակտիվ մասնակցություն չի ունեցել քևլարի և դրանից պատրաստված արտադրանքի օգտագործման մեթոդների մշակմանը[22]։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին Կվոլեկը հեռացել է DuPont ընկերության գիտաշխատողի պաշտոնից։ Այնուամենայնիվ, նա մինչև իր տարիների վերջը խորհրդակցել է DuPont ընկերությանը, ինչպես նաև եղել է ազգային հետազոտական խորհրդում և Գիտությունների ազգային ակադեմիայում[19]։ Գիտնական-հետազոտողի 40 տարիների ընթացքում նա տարբեր տվյալներով ստացել է 17-ից[22] մինչև 28 արտոնագիր[23]։ 1995 թվականին[19][23] նա դարձել է չորրորդ կինը, որն ընդունվել է գյուտարարների փառքի ազգային սրահ[24]։ 1996 թվականին նա ստացել է տեխնոլոգիայի ազգային մեդալ, իսկ 2003 թվականին ընդունվել է կանանց փառքի ազգային սրահ[17]։ 1997 թվականին նա ստացել է Պերկինի մեդալը ամերիկյան քիմիական ընկերությունից[25], իսկ 1980 թվականին նրա կողմից պարգևը՝ «ստեղծագործական գյուտի» համար[21]։

Կվոլեկը մահացել է 2014 թվականի հունիսի 18-ին Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում՝ կարճ հիվանդությունից հետո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1052969046 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. ↑ Find A Grave — 1996.
  4. ↑ https://www.fi.edu/en/laureates/stephanie-l-kwolek
  5. ↑ https://sci-america.org/awards/
  6. ↑ http://www.nndb.com/people/847/000165352/
  7. ↑ https://www.nationalmedals.org/laureates
  8. ↑ Stephanie L. Kwolek — National Women's Hall of Fame.
  9. ↑ https://www.artworkarchive.com/profile/owaa/artwork/stephanie-louise-kwolek
  10. ↑ http://www.invent.org/honor/inductees/inductee-detail/?IID=90
  11. ↑ https://web.archive.org/web/20140707204931/http://www.dupont.com/content/dam/assets/corporate-functions/our-approach/science/awards-and%20-recognition/articles/documents/Lavoisier%20Academy.pdf
  12. ↑ http://www.theaic.org/award_winners/chem_pioneer.html#cpa60s
  13. ↑ https://www.witi.com/halloffame/
  14. ↑ https://www.acs.org/funding/awards/acs-award-for-creative-invention/past-recipients.html
  15. ↑ DuPont Kevlar inventor Stephanie Kwolek dies at 90
  16. ↑ Wholly Aromatic Carbocyclic Polycarbonamide Fiber (անգլ.)
  17. 1 2 3 4 5 «Stephanie Kwolek». Soylent Communications. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
  18. 1 2 3 4 5 6 7 «Inventing Modern America: Insight — Stephanie Kwolek:». Lemelson-MIT program. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
  19. 1 2 3 4 «Invent Now». National Inventors Hall of Fame
  20. ↑ Rossiter, Margaret W. Women Scientists in America. — Baltimore, Maryland: Johns Hopkins University Press[en], 1998. — С. 267. — ISBN 0801857112
  21. 1 2 «Stephanie Louise Kwolek Biography». Bookrags. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին. {{cite web}}: Unknown parameter |unused_data= ignored (օգնություն)
  22. 1 2 Quinn, Jim. «"I was able to be Creative and work as hard as I wanted."». American Heritage Publishing. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
  23. 1 2 «The History of Kevlar — Stephanie Kwolek:». The New York Times Company. About.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
  24. ↑ «Citation conferring an Honorary Doctor of Science degree on Stephanie Louise Kwolek:». University of Delaware. UDaily. 2008 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.
  25. ↑ «JCE Online: Biographical Snapshots: Snapshot». American Chemical Society. Journal of Chemical Education. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանի Կվոլեկ» հոդվածին։