Ստեֆանիա Տուրկևիչ
Ստեֆանիա Տուրկևիչ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Стефанія Іванівна Туркевич-Лукіянович |
Ծնվել է | ապրիլի 25, 1898 Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | ապրիլի 8, 1977 (78 տարեկան) Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահարուհի, երաժշտագետ և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր, Ֆիսհարմոն և տավիղ |
Աշխատավայր | Լվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Կրթություն | Լվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ակադեմիա, Պրահայի Կարլի համալսարան, Լվովի համալսարան, Վիեննայի համալսարան և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
![]() |
Ստեֆանիա Տուրկևիչ-Լիսովսկայա, 1937 թվականից՝ Լուկյանովիչ (ուկրաիներեն՝ Стефа́нія Турке́вич-Лісо́вська, з 1937 Лукіяно́вич[1], ապրիլի 25, 1898, Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - ապրիլի 8, 1977, Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ուկրաինացի կոմպոզիտոր, դաշնակահարուհի, երաժշտագետ[2]։ Պաշտոնապես համարվում է ուկրաինացի առաջին կին կոմպոզիտորը[3]։ Խորհրդային տարիներին իշխանությունն արգելել էր նրա ստեղծագործությունների հրատարակումն ու կատարումը Ուկրաինայում և ողջ ԽՍՀՄ-ում[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1898 թվականի ապրիլի 25-ին, քահանայի ընտանիքում։ Հայրը՝ քահանա Իվան Տուրկևիչը (1872—1936 թթ.), նաև երգչախմբի դիրիժոր էր, կրոնի ուսուցիչ, երաժշտական քննադատ[5], մայրը՝ Սոֆյա Կորմոշը, երաժշտական լավ կրթություն ստացած դաշնակահարուհի էր (ժամանակին նվագակցել է օպերային անվանի երգչուհի Սալոմեյա Կրուշելնիցկայային)[6]։ Երաժշտական ընտանիքում մեծացած, մանուկ հասակից երաժշտությամբ տարված Ստեֆանիան Լվովի իգական գիմնազիան ավարտելուց հետո ուսունառությունը շարունակել է այդ նույն քաղաքի Նիկոլայ Լիսենկոյի անվան բարձրագույն երաժշտական ինստիտուտ-ակադեմիայում՝ Վասիլի Բարվինսկու դասարանում, այնուհետև (1914—1916 թթ.) Վիեննայում աշակերտել է ճանաչված դաշնակահարներ Վիլհելմ Կուրցին ու Եժի Լյալևիչին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտվելուց հետո Լվովի Իվան Ֆրանկոյի անվան ազգային համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, մանկավարժություն և երաժշտագիտություն, միաժամանակ շարունակել է խորամուխ լինել երաժշտարվեստի նրբությունների ու գաղտնիքների մեջ՝ 1918-1920 թվականներին զուգահեռաբար ուսանելով պետական ուսուցչական ճեմարանում (սեմինարիայում), 1921 թ. առաջին կեսին՝ լեհական երաժշտական ընկերության կոնսերվատորիայում[7]։ 1921 թ. կեսերին ավարտելով Լվովի համալսարանը՝ 1921-1923 թթ. ուսումը շարունակել է Վիեննայում, որի համալարանում աշակերտել է Գվիդո Ադլերին, իսկ երաժշտական ակադեմիայում՝ Ֆ. Վյուրերին ու Յոզեֆ Մարքսին[8]։
1925 թվականին ամուսնացել է նկարիչ Ռոբերտ Լիսովսկու հետ[2]։ 1927—1930 թթ. ապրել է Բեռլինում[9], դասեր վերցրել Առնոլդ Շյոնբերգից և Ֆրանց Շրեկերից։ 1930 թվականին մեկնել է Պրահա, որի կոնսերվատորիայում կոմպոզիցիայի դասեր է առել Օտակար Շինից, ապա՝ վարպետության բարձրագույն դպրոցում՝ Վիտեսլավ Նովակից։ Սովորել է նաև Պրահայի Կարլի համալսարանում՝ դառնալով Զդենեկ Նեեդլիի ուսանողուհին[10]։ 1934 թվականին հենց Պրահայում էլ հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Украинский элемент в произведениях П. Чайковского „Черевички“ („Кузнец Вакула“), Н. Римского-Корсакова „Ночь перед рождеством“ и сравнение их с оперой Н. Лысенко „Різдвяна Ніч“» թեմայով[8]։
Ստեֆանիա Տուրկևիչ-Լիսովսկայան 1935—1939 թվականներին հարմոնիա և դաշնամուր է դասավանդել Լվովի բարձրագույն երաժշտական ինստիտուտ-ակադեմիայում, 1939 թվականից՝ կոնսերվատորիայում։
1937 թվականին մտերմացել է հոգեբույժ, գրող Նարցիս Լուկյանովիչի հետ, ամուսնացել[11]։ 1944 թվականին ընտանիքով տեղափոխվել են Վիեննա, 1946-ին՝ Անգլիա[12]։ Իր ստեղծագրծությունների հիմնական մասը կին կոմպոզիտորը գրել է Մեծ Բրիտանիայում ապրած ժամանակաշրջանում։
Վախճանվել է 1977 թվականի ապրիլի 8-ին, Քեմբրիջում։
Ստեղծագործությունների կատարումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կին կոմպոզիտորի որոշ ստեղծագործություններ 1920—1930-ական թվականներին կատարվել են Լվովում և Պրահայում, 1956—1961 թթ.՝ Արևմտյան Եվրոպայում, 1969—1970 թթ.՝ Կանադայում։ Վերջին տարիներս նրա մի շարք գործեր կատարվել են Ուկրաինայում և Կանադայում։ 2014 թվականին Կանադայում թողարկվել է Տուրկևիչի 20 երգերի ձայնագրություններն ամփոփող խտասկավառակ, որը «Galicians I — The Art Songs» հավաքածուի մաս է կազմել[13]։
2020 թվականի նոյեմբերի 8-ին Լվովի Միրոսլավ Սկորիկի անվան ազգային ֆիլհարմոնիայում տեղի է ունեցել Ստեֆանիա Տուրկևիչի «Օքսանայի սիրտը» օպերայի պրեմիերան (դիրիժոր՝ Սերգեյ Խորովեց)։ Օպերան, որ գրվել է դրանից 60 տարի առաջ, հեղինակը նվիրել է իր քրոջը՝ օպերային և կամերային երգչուհի Իրինա Տուրկևիչ-Մարտինեցին (1899—1983), որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտագաղթել է Կանադա և այնտեղ 1960 թվականից ղեկավարել է Վիննիպեգի ուկրաինական մանկական թատրոնը[14]։
2020 թվականի դեկտեմբերի 26-ին Չեռնովցիի մարզային ֆիլհարմոնիայում կայացել է Ստեֆանիա Տուրկևիչի «Կուց» մանկական օպերայի համաշխարհային պրեմիերան[15]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիմֆոնիկ ստեղծագործություններ
- Симфонія — Symphony no. 1 — 1937.
- Симфонія no. 2(a) — Symphony no. 2(a) — 1952.
- Симфонія no. 2(b) (2-й варіант) — Symphony no. 2(b) (2nd version).
- Симфонієта — Symphoniette — 1956.
- Три Симфонічні Ескізи — Three Symphonic Sketches /Երեք սիմֆոնիկ էսքիզ, 1975.
- Симфонічна поема /սիմֆոնիկ պոեմ «La Vita».
- Космічна симфонія /Տիեզերական սիմֆոնիա— Space Symphony — 1972.
- Сюїта для подвійного струнного оркестру — Suite for Double String Orchestra./Սյուիտ լարային զույգ նվագախմբի համար
- Фентезі для подвійного струнного оркестру — Fantasy for Double String Orchestra./Ֆանտազիա լարային զույգ նվագախմբի համար
- Բալետներ
- Руки — The Girl with the Withered Hands — Bristol, 1957.
- Перли — The Necklace.
- Весна (Дитячий балет) — Spring — (Children's Ballet/Բալետ մանուկների համար) 1934-5.
- Мавка (a) — Mavka — ‘The Forest Nymph’ — 1964-7 — Belfast.
- Мавка (b) — Mavka — ‘The Forest Nymph’ — 1964-7 — Belfast.
- Страхопуд — Scarecrow — 1976.
- Օպերա
- Мавка (Լեսյա Ուկրաինկայի «Անտառային երգ»-ի հիման վրա) (անավարտ).
- Մանկական օպերաներ
- Цар Ох або Серце Оксани — Tsar Okh or Heart of Oksana — 1960
- Куць — The Young Devil
- Яринний городчик — A Vegetable Plot (1969)
- Երգչախմբային երկեր
- Літургія 1919.
- Psalm to Sheptytsky (Սաղմոս՝ նվիրված Անդրեյ Շպտիցկուն).
- До Бою.
- Триптих.
- Колискова (А-а, котика нема; 1946).
- Կամերային-գործիքային երկեր
- Соната для скрипки і фортепіано 1935 — Sonata for violin and piano.
- (a) струнний квартет 1960—1970 — String quartet.
- (b) струнний квартет 1960—1970 — String quartet.
- Тріо для скрипки, альта та віолончелі 1960—1970 — Trio for Violin, Viola and Cello.
- Квінтет для двох скрипок, альта, віолончелі фортепіано 1960—1970 — Piano Quintet.
- Тріо для флейти, кларнету, фагота 1972 — Wind Trio.
- Ստեղծագործություններ դաշնամուրի համար
- Варіації на українську тему 1932 — Variations on a Ukrainian Theme.
- Фантазія: Сюїта фортепіанна на українські теми — Fantasia: Suite for Piano on Ukrainian Themes 1940.
- Імпромпту — Impromptu 1962.
- Гротеск — Grotesque 1964.
- Гірська сюїта — Mountain Suite 1966—1968.
- Цикл п'єс для дітей — Cycle of Pieces for Children 1936—1946.
- Українські коляди та щедрівки — Ukrainian carols and Shchedrivka.
- Вістку голосить — Good Tidings.
- Christmas with Harlequin 1971.
- Զանազան
- Серце — Heart — Solo voice with orchestra.
- Лореляй — Lorelei — Narrator, Harmonium and Piano 1919 — words by Lesia Ukrainka.
- Травень — May — 1912.
- Тема народної пісні — Folk Song Themes.
- На Майдані — Independence Square — piano piece.
- Не піду до леса з конечкамі — Лемківська пісня — Lemky song for voice and strings.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Енциклопедія українознавства, Кн. 2, [т. 9: «Тимошенко — Хмельницький Богдан». Голов. ред: Володимир Кубійович. Париж, Нью-Йорк: «Молоде життя», Наукове товариство імені Шевченка у Європі. 1980. С. 3285]
- ↑ 2,0 2,1 Turkevych-Lukiianovych, Stefaniia (անգլ.)
- ↑ «Ukrainian Art Song Project — Stefania Turkewich (1898-1977)»
- ↑ «У Стефи Туркевич-Лісовської, або інтерв’ю Мелі Нижанківської»։ Фотографії старого Львова (ուկրաիներեն)։ 2019-10-03։ Վերցված է 2020-11-20
- ↑ «Іван Емануїл Туркевич нар. 1872 пом. 12 грудня 1936»։ Родовід։ Վերցված է 07.12.2019
- ↑ Павлишин, 2004, էջ 7
- ↑ |назва=Туркевич-Лукіянович Стефанія|веб-сайт= Українці в Сполученому Королівств. Інтернет-енциклопедія|url=http://www.ukrainiansintheuk.info/ukr/02/turkevych-u.htm}}(չաշխատող հղում)
- ↑ 8,0 8,1 Ihor Sonevyts'ki, Nataliia Palidvor-Sonevyts'ka. Dictionary of Ukrainian Composers. L'viv, 1997, 336 pp.
- ↑ Павлишин, 2004, էջ 14
- ↑ |назва=Stefiania Turkewich|веб-сайт=Ukranian Art Song Project|url=http://www.ukrainianartsong.ca/new-page-1/%7Curl-архіву=https://web.archive.org/web/20160322103631/http://www.ukrainianartsong.ca/new-page-1/%7Cдата-архіву=2016-03-22}}(չաշխատող հղում)
- ↑ «Narcyz Lukianowicz (Нарциз Лукіянович)»
- ↑ «Стефанія Туркевич – перша українська композиторка» (ուկրաիներեն)։ Վերցված է 2020-11-20
- ↑ Кравець Роман։ «Стефанія Туркевич-Лукіянович»։ www.ukrainiansintheuk.info։ Վերցված է 2020-11-20
- ↑ Кияновська Любов (2020-11-11)։ «Серце Оксани: післяпрем'єрні роздуми від Любові Кияновської»։ Львівська національна філармонія (ուկրաիներեն)։ Վերցված է 2020-11-20
- ↑ «Дитяча опера «Куць»»։ Новини Чернівці: Інформаційний портал «Молодий буковинець»։ Վերցված է 2021-01-03
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Карась Г. В. Статика і динаміка жанру дитячої опери у творчості композиторів української діаспори ХХ ст. // Вісник Державної академії керівних кадрів культури і мистецтв Науковий журнал — № 2, 2010.
- Медведик П. К. Лукіянович-Туркевич Стефанія Іванівна //
- Павлишин С. - Перша українська композиторка Стефанія Туркевич-Лісовська-Лукіянович, Львів, видавництво БаК, 2004 թ., 157 էջ, isbn = 966-706-55-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Аудіозапис та відео прем'єри (15.09.2020) Симфонії № 1 Стефанії Туркевич (1937) в мобільному додатку Ukrainia Live Classic!
- Stefania Turkewich: Galicians I |The Art Songs
- Музично-меморіальний музей Соломії Крушельницької у Львові: Вечір, присвячений 110-річчю Стефанії Туркевич — першої української професійної композиторки Archived 2021-01-13 at the Wayback Machine.
- Ukrainian Art Song Project — Stefania Turkewich (1898—1977) (անգլ.)
- «Цар Ох» або Серце Оксани — The Heart of Oksana
- Фільм про Стефанію Туркевич — Film about Stefania Turkewich
- Світова прем'єра Першої симфонії Стефанії Туркевич — The world premiere of Stefania Turkewich's First Symphony
- Три симфонічні ескізи- Three Symphonic sketches — World Premier
- Концерт-присвята до 120 року з дня народження Стефанії Туркевич — Concert dedicated to the 120th anniversary of the birth of Stefania Turkewich
- Прем'єра. Стефанія Туркевич-Лукіянович «Серце Оксани» опера — Premiere. Stefania Turkewich-Lukiyanovich «Heart of Oksana» opera.
|
- Ապրիլի 25 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Լվով քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 8 մահեր
- 1977 մահեր
- Քեմբրիջ քաղաքում մահացածներ
- Կարլի համալսարանի շրջանավարտներ
- Լվովի համալսարանի շրջանավարտներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ուկրաինացի կոմպոզիտորներ
- Ուկրաինացի երաժշտագետներ
- Ուկրաինացի երաժիշտներ