Ստեֆանիա Լիբերակակիս
| Ստեֆանիա Լիբերակակիս | |
|---|---|
| Բնօրինակ անուն |
հուն․՝ Στεφανία Λυμπερακάκη |
| Ի ծնե անուն |
հուն․՝ Στεφανία Λυμπερακάκη |
| Ծնվել է | դեկտեմբերի 17, 2002[1] (23 տարեկան) Ուտրեխտ, Նիդերլանդներ[2][3] |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ |
| Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, յություբեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
| Գործիքներ | վոկալ |
| Անդամակցություն | Kisses? |
| Կայք | stefaniamusic.eu |
Ստեֆանիա Լիբերակակիս (հուն․՝ Στεφανία Λυμπερακάκη, Stefanía Lymperakáki, դեկտեմբերի 17, 2002[1], Ուտրեխտ, Նիդերլանդներ[2][3]), հայտնի է որպես Ստեֆանիա, հույն-հոլանդացի երգչուհի, դերասանուհի և Յութուբեր։ Kisses խմբի նախկին անդամ, խումբը ներկայացրել է Նիդերլանդները Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ 2016ում։ 2020 թվականին ներքին ընտրությամբ ընտրվել է Հունաստանի ներկայացուցիչ Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում «Supergirl» երգով, բայց մրցույթը չեղարկվել է՝ COVID-19 համավարակի պատճառով[4][5]։ Հունական ERT հեռուստաալիքը որոշել է, որ Լիբերակակիսը Հունաստանը կներկայացնի 2021 թվականի մրցույթում[6][7]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Լիբերակակիսը Նիդերլանդներում մասնակցել է The Voice Kids-ի երրորդ եթերաշրջանին։ Կույր լսումներ փուլից հետո միացել է Բորսատոյի թիմին, սակայն մենամարտ փուլից դուրս է մնացել նախագծից։ Այնուհետև միացել է Kinderen voor Kinderen մանկական երգչախմբին, որից հեռացել է երկու տարի անց[8]։
| The Voice Kids ելույթներ և արդյունքներ | |||
|---|---|---|---|
| Ելույթ | Երգ | Բնօրինակ նկարիչ | Արդյունք |
| Կույր լսումներ | «Ոչ ոք» | Ալիշա Քիզ | Միացել է թիմին՝ Մարկո Բորսատոյին |
| Մենամարտ | «Hoe» (ինչպես) | Նիելսոն և Miss Montreal | Դուրս է մնացել |
2016: Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին Լիբերակակիսը ընտրվել է որպես Նիդերլանդների ներկայացուցիչ Kisses խմբի կազմում։ Խումբը կատարել է «Kisses and Dancin» երգը և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը[9]։
2017-2019: Մենակատար կարիերա և դերասանական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին Լիբերակակիսը թողարկել է իր առաջին սինգլը՝ «Stupid Reasons» վերնագրով։ 2019 թվականին թողարկել է ևս երեք սինգլ՝ «Wonder», «I'm Sorry (Whoops!)» և «Turn Around»: 2019 թվականի հունիսին MAD Video Music Awards-ի ժամանակ կատարել է «Con Calma» երգը (Կոննի Մետաքսայի և Իլենիա Ուիլյամսի հետ միասին), որը հեռարձակել է հունական հեռուստատեսությամբ[8]։
2018 թվականից սկսած՝ նկարահանվում է «Brugklas» հեռուստասերիալում Ֆեննայի կերպարում։ Նկարաանվել է նաև հոլանդական Brugklas: De tijd van m'n leven, De Club van Lelijke Kinderen (որպես երգչուհի) և 100% Coco New York (որպես Լիլի) հեռուստասերիալում[10]։
Եվրատեսիլ 2020 և 2021 երգի մրցույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի փետրվարի 3-ին, ERT հեռուստաալիքը հայտարարել է Հունաստանը Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում ներկայացնելու է Ստեֆանիա[11][12]։ Ստեֆանիան պետք է կատարեր «Supergirl» երգը երկրորդ կիսաեզրափակչում, 2020 թվականի մայիսի 14-ին[12]։ Այնուամենայնիվ, մարտի 18-ին, ԵՀՄ-ն հայտարարել է մրցույթը չեղյալ հայտարարելու մասին՝ COVID-19 համավարակի պատճառով[13]։ Նույն օրը ERT-ը հայտարարել է, որ Հունաստանը կմասնակցի Եվրատեսիլ 2021 երգի մրցույթին և Հունաստանը Եվրատեսիլ 2021-ին կներկայացնի Ստեֆանիան[14]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեֆանիայի ընտանիքը ծագումով Սոֆիկոյից է, Հունաստանի Դիդիմոտեյհո քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղերից[15]։ Ստեֆանիան 2018 թվականի աշնանից մինչև 2021 թվականի ապրիլը հարաբերությունների մեջ է եղել հոլանդացի երգիչ Յանես Հոյվելմանսի հետ, որը ներկայացրել է Նիդերլանդները Մանկական Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում FOURCE խմբի կազմում։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վերնագիր | Տարի | Բարձրագույն դիրքը չարթում | Ալբոմ | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| GRE (Dig.) [16] | |||||||||
| «Muziek laat je dromen» | 2014 | - | «Feest» (vol. 35) | ||||||
| «Wereldplan» | — | ||||||||
| «Nu het feestje voorbij is» | — | ||||||||
| «Waarom moet ik gaan?» | 2015 | — | «Raar maar waar» (vol. 36) | ||||||
| «Eventjes alleen» | — | ||||||||
| «Leef met elkaar» | — | ||||||||
| «Stupid Reasons» | 2018 | — | Ոչ ալբոմային սինգլներ | ||||||
| «All I Want For Christmas Is You» | — | L'esprit de Noël (ժող.) | |||||||
| «Wonder» | 2019 | — | Ոչ ալբոմային սինգլներ | ||||||
| «I'm Sorry (Whoops!)» | — | ||||||||
| «Over and Over Again» | — | ||||||||
| «Turn Around» | — | ||||||||
| «Supergirl» | 2020 | 19 | |||||||
| «Friday» | — | ||||||||
Kisses խմբի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վերնագիր | Տարի | Ալբոմ |
|---|---|---|
| «Kisses and Dancin» | 2016 | Ոչ ալբոմային սինգլներ |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի(ներ) | Վերնագիր | Կերպար | Նշում |
|---|---|---|---|
| 2018–2020 | «Brugklas» | Ֆեննա և Ստեֆանիա | 7 և 8 եթերաշրջան |
Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Վերնագիր | Կերպար |
|---|---|---|
| 2019 | «Brugklas: De tijd van m'n leven» | Ֆեննա |
| «Wonder Park» | Ջեյն | |
| «100% Coco New York» | Լիլի | |
| «De Club van Lelijke Kinderen» | ||
| «Trouble» | Զոյի Բելլ | |
| 2020 | «Dolittle» | Լեդի Ռոզ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.eurovision.de/teilnehmer/ESC-2021-Stefania-singt-Last-Dance-fuer-Griechenland,griechenland1450.html
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.eurovision.de/teilnehmer/ESC-2021-Stefania-singt-Last-Dance-fuer-Griechenland,griechenland1450.html (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Chen S., Hurley C., Karim J. ՅուԹյուբ (նիդերլ.) — 2020.
- ↑ «Stefania to sing 'SUPERG!RL' for Greece at Eurovision 2020». Eurovision.tv. 2020 թ․ փետրվարի 3. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Eurovision 2020 cancelled».
- ↑ «🇬🇷 ΕΛΛΑΔΑ: Η ΕΡΤ θέλει τη Στεφανία και για τη Eurovision 2021!». OGAE Greece (հունարեն). 2020 թ․ մարտի 18. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
- ↑ Herbert, Emily (2020 թ․ մարտի 18). «Greece: Stefania Will Represent Greece at Eurovision 2021». Eurovoix. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
- ↑ 8,0 8,1 «Stefania». EGO Company (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է Հունվարի 18 2020-ին.
- ↑ «Stefania». EGO Company (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Stefania». EGO Company (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Kevorkian, Krikor (2019 թ․ դեկտեմբերի 28). «🇬🇷 ΕΛΛΑΔΑ: Σχεδόν επίσημο: Η Stefania στο Rotterdam με pop κομμάτι!». OGAE Greece (հունարեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 12,0 12,1 «Stefania to sing 'SUPERG!RL' for Greece at Eurovision 2020». Eurovision.tv. 2020 թ․ փետրվարի 3. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Eurovision 2020 cancelled».
- ↑ «🇬🇷 ΕΛΛΑΔΑ: Η ΕΡΤ θέλει τη Στεφανία και για τη Eurovision 2021!». OGAE Greece (հունարեն). 2020 թ․ մարտի 18. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Eurovision 2020: H Στεφανία Λυμπερακάκη με καταγωγή από τον Έβρο θα εκπροσωπήσει την Ελλάδα». e-evros.gr (հունարեն). 2020 թ․ փետրվարի 4. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Official IFPI Charts-Digital Singles Chart» (Greek). IFPI.gr. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 19-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանիա Լիբերակակիս» հոդվածին։ |
| ||||||||||||||