Ստեփան Փարթամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Փարթամյան
Stepan Partamoian, 2015.JPG
Ծնվել էսեպտեմբերի 16, 1962 (57 տարեկան)
ԾննդավայրԼիբանան Բեյրութ, Լիբանան
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ԱզգությունՀայ
Կրոնաթեիստ
Երկեր"Yes, We Have"[1]
ՄասնագիտությունՀաղորդավար
պրոդյուսեր

Ստեփան Փարթամյան (1962, սեպտեմբերի 16, Բեյրութ, Լիբանան), հայ հաղորդավար, պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Փարթամյանը ծնվել է 1962 թվականին, Բեյրութում։ 1986 թվականին ավարտել է ԱՄՆԿալիֆորնիա նահանգի «Նորթրիջ» համալսարանի ռադիո-հեռուստատեսության բաժինը։ 1990 թվականին հիմնադրել է «Գառնի» երաժշտական ստուդիան, որտեղ ձայնագրել է ավելի քան 50 ձայնասկավառակ՝ Ռուբեն Հախվերդյան, Արմեն Մովսիսյան, Արթուր Մեսչյան, Լիլիթ Պիպոյան, Բելլա Դարբինյան և այլն։ Լոս Անջելեսի հայկական հեռուստատեսությամբ վարել է «Ձեր կարծիքը» «Հայը», «Բարի լույս» հաղորդաշարերը։ Եղել է բազմաթիվ համերգային ծրագրերի պրոդյուսեր։ Հիմնադրել և ղեկավարում է «Հայկական արվեստներ» ընկերությունը, որը կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ և հայ մշակույթին նվիրված երեկոներ[2]։ Ստեղծել է PARTAM all things Armenian App-ը՝ ճամփորդական ուղեցույցը, որում վավերագրված են տեղեկություններ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայկական վայրերի վերաբերյալ՝ լուսանկարներում ու տեղայնքով[3]:

2009 թվականին հրատարակել է "Yes, We Have" (Այո, մենք ենք) հայի ինքնությունը փաստող գիրքը, որտեղ ներկայացված են ԱՄՆ-ում զգալի ներդրումներ ունեցող հայազգի 700 ամերիկացիների կենսագրականներ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]