Ստեփան Ստեփանյան (քաղաքական մեկնաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Ստեփանյան (այլ կիրառումներ)
Ստեփան Ստեփանյան
Ծնվել էնոյեմբերի 20, 1927(1927-11-20)
ԾննդավայրԱրթիկ
Մահացել էհունիսի 27, 2019(2019-06-27) (91 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1977)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան

Ստեփան Սմբատի Ստեփանյան (նոյեմբերի 20, 1927(1927-11-20), Արթիկ - հունիսի 27, 2019(2019-06-27), Երևան, Հայաստան), հայ պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1980): Տեղեկատվության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (1998):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Ստեփանյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 20-ին, Արթիկի շրջանի Արթիկ քաղաքում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1950-1976 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես դասախոս, ապա՝ դասախոսական խմբի ղեկավար։ 1965 թվականին Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան: Թեկնածուական թեզը նվիրված է եղել ազգամիջյան հարաբերությունների գիտական վերլուծությանը: 1965-1973 թվականներին աշխատել է գերմանական արխիվներում ու գրադարաններում, որոնցում հայտնաբերած փաստաթղթերի ու նյութերի հիման վրա գրել ու հրապարակել է մի շարք աշխատություններ, աշխարհին է ներկայացրել Հայոց ցեղասպանության (1915) հակամարդկային էությունը: 1975 թվականին Մոսկվայում պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Հայաստանը Գերմանիայի քաղաքականության մեջ 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին» թեմայով (1980 թվականից՝ պրոֆեսոր): Հեղինակել է շուրջ 22 գիրք և ավելի քան 500 գիտական ու հրապարակախոսական հոդվածներ, որոնք հրապարակվել են տարբեր լեզուներով[1]: Հայերի ցեղասպանության ճանաչման գործում Ստեփանյանի կարևոր ներդրումներից մեկն այն է, որ նա Ռուսաստանի Պետական դումայի համար պատրաստել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ամբողջ փաթեթը, որի հիման վրա Պետական դուման 1995 թվականին ընդունել է «Հայտարարություն 1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին»: Երկար տարիներ Երևանի պոլիտեխնիկական և գյուղատնտեսական ինստիտուտներում աշխատել է քաղաքագիտության ամբիոնի վարիչ: 1994 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում, նախ՝ առաջատար գիտական աշխատող, այնուհետև՝ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ: Աշխատել է նաև Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ամբիոնի վարիչ: 1995 թվականից մասնակցել և զեկուցումներ է կարդացել Հայոց ցեղասպանությանը նվիրված բոլոր միջազգային գիտաժողովներին: Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հայկական հեռուստատեսությամբ և ռադիոյով բազմաթիվ ելույթներ է ունեցել[2][3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան (1967, 1986)
  • Գերմանական Դեմոկրատական Հանրապետության Խաղաղության Խորհրդի մեդալ (1985)
  • Ս. Վավիլովի անվան մեդալ (1987)
  • ՀՀ նախագահի պատվոգիր (1995)
  • Տեղեկատվության միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչում (1998)
  • Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի «Ցեղասպանագիտության մեջ ձեռք բերած վաստակի համար» մեդալի (2005)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանը իմպերիալիստական Գերմանիայի քաղաքականության մեջ 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ», Երևան, «Հայաստան», 1975 թ. 13 մամուլ, ռուսերեն:
  • «Գերմանական աղբյուրները հայերի ցեղասպանության մասին», Երևան, «Հայաստան», 1991 թվական, հատոր առաջին, 25 մամուլ, ռուսերեն:
  • «Թալեաթ փաշայի դատավարությունը», Մոսկվա, «Ֆենիքս», 1992 թ., 15 մամուլ, ռուսերեն:
  • «Հայոց ցեղասպանությունը», համահեղինակ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ազատ Համբարյանի հետ, Երևան, «Գիտություն», 1995 թ., 4.5 մամուլ:
  • «Արմին Վեգները և Էրնստ Վերները Հայոց ցեղասպանության մասին», Երևան, Ազգային հարցի և գենոցիդի ուսումնասիրման կենտրոն, 1996 թ., 3 մամուլ:
  • «Յոհաննես Լեփսիուսը և Հայաստանը», Երևան, 1998 թ., 3.5 մամուլ:
  • «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը. միջազգային ճանաչման, հայերի ցեղասպանության հետևանքների վերացման, արդարացի պահանջատիրության հիմնահարցերը և պատմական դասերը», Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի և իրավունքի ինստիտուտի Երևանի մասնաճյուղի հրատարակչություն, Երևան, 2005 թ., ռուսերեն, 3.25 մամուլ:
  • «Թալեաթ փաշայի դատավարությունը, Երևան, 2007 թ. ռուսերեն, 18 մամուլ, Ստ. Ստեփանյանի առաջաբանով, ծանոթագրություններով և խմբագրությամբ:

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 496:
  2. Ստեփան Ստեփանյանի մասին avproduction.am կայքում
  3. 3,0 3,1 Ստեփան Սմբատի Ստեփանյան, Կենսագրական համառոտ տվյալներ