Ստեփան Մացոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Մացոյան
Ծնվել էմարտի 16, 1923(1923-03-16)
Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 26, 2010(2010-11-26) (87 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունքիմիկոս
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերՀԱՊՀ (1948)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1966) և պրոֆեսոր (1967)
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան և Անանիա Շիրակացու մեդալ

Ստեփան Գրիգորի Մացոյան (մարտի 16, 1923(1923-03-16), Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 26, 2010(2010-11-26), Երևան, Հայաստան), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1966 թ.), պրոֆեսոր (1967 թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982 թ.), թղթակից անդամ (1974 թ.)։ Գերմանիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1951 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1959 թվականից՝ մոնոմերների և պոլիմերների քիմիայի լաբորատորիայի վարիչ, 1967 -1988 թվականներին՝ տնօրեն, 1988 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի խորհրդատու։

Գիտական աշխատանքները վերաբերում են բարձրամոլեկուլային միացությունների քիմիային և օրգանական սինթեզին։ Ցիկլոպոլիմերման ռեակցիայի առաջին ուսումնասիրողներից է։ Բացահայտել է «ոչ դասական» մոնոմերներից (չզուգորդված դիենային, տրիենային և այլն) գլխավոր շղթայում ցիկլային խմբեր պարունակող պոլիմերների առաջացման օրինաչափությունները։ Առաջինն է մշակել շղթայում միան երկցիկլային օղակներ պարունակող մի շարք պոլիմերների սինթեզի եղանակները։ Ցիկլոպոլիմերման ռեակցիայի միջոցով հնարավոր դարձավ դժվարամատչելի պոլիվինիլացետալների և կետալների, ինչպես նաև մակրոցիկլային պոլիմերների ստացումը։ Մացոյանը հեղինակ է հետերոցիկլային միացությունների (պիրոզոլիններ, պիրազոլներ, ֆտալաններ են) սինթեզի սկզբունքորեն նոր եղանակների։ Նրա մշակած վինիլացետատի սուսպենզային պոլիմերման և օլիգովինիլացետատների ստացման եղանակները ներդրված են Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանում։

Շուրջ 500 գիտական հրատարակումների, հեղինակային իրավունքների և 3 մենագրությունների հեղինակ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Олигомеры, Ереван, 1987, 278 с.(խմբ․)
  • Политриазины, Ереван, 1987, 615 с.[2]

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 6-ին.
  2. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ստեփան Մացոյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 6-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 363
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Մացոյան» հոդվածին։