Ստեփան Կարճիկյան
| Ծնվել է | սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1890[1][2] |
|---|---|
| Ծննդավայր | Վաղարշապատ[1][2] |
| Մահացել է | նոյեմբերի 27, 1965[1][2] (75 տարեկան) |
| Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1915)[1] |
| Մասնագիտություն | նյարդախտաբան |
| Կոչում | պրոֆեսոր[1] |
| Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1938) |
| Աշխատավայր | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա[1] |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
| Պարգևներ | |
Ստեփան Հովհաննեսի Կարճիկյան (սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1890[1][2], Վաղարշապատ[1][2] - նոյեմբերի 27, 1965[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային նյարդախտաբան, բժշկական ծառայության գեներալ-մայոր (1949), բժշկական գիտությունների[դոկտոր (1938), պրոֆեսոր (1939)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականին ավարտել է Պետրոգրադի ռազմաբժշկական ակադեմիան։ 1918 թվականից՝ Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայի նյարդային հիվանդությունների ամբիոնի դասախոս, 1948 թվականից 1962 թվականը՝ ամբիոնի վարիչ։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, Խորհրդա-ֆիննական և Երկրորդ համաշխարհային պատերազմներին։ 1941 թվականին նշանակվել է Լենինգրադի, 1948 թվականին՝ խորհրդային բանակի գլխավոր նյարդախտաբան։ Կարճիկյանի գիտական աշխատությունները նվիրված են ռազմական նյարդախտաբանության, հատկապես կենտրոնական ու ծայրամասային նյարդային համակարգերի վնասվածքների (դասակարգել է գլխուղեղի վնասվածքները), նևրոզների, գլխուղեղի արյունատար անոթների հիվանդությունների և էպիլեպսիայի բուժման հարցերին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի երկու շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 555.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 329)։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Կարճիկյան» հոդվածին։ |
| ||||||
- Հոկտեմբերի 5 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Վաղարշապատ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 27 մահեր
- 1965 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ս.Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ բժշկական ծառայության հայ գեներալ-մայորներ
- Հայ նյարդախտաբաններ
- Հայ պրոֆեսորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ