Ստեփան Գաբրիելյան Խատիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Գաբրիելյան
Խատիսյան (ց)
Թիֆլիսի քաղաքագլուխ
1843 - 1844
Նախորդող Հովհաննես Իզմիրյան
Հաջորդող Մովսես Տեր-Գրիգորյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և հասարակական գործիչ
Գործունեություն՝ Պետական
Հասարակական
Ազգություն հայ
Ծննդավայր Տփղիս
Վախճանի վայր Թիֆլիս
Գերեզման Խոջիվանք
Թաղված Խոջիվանք
Դինաստիա Խատիսյան (ց)
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն

Ստեփան Գաբրիելյան Խատիսյան (ց) (ծննդ. անհայտ Տփղիս - մահվ. անհայտ Թիֆլիս), հայազգի պետական, հասարակական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ[1]:

Ս. Խատիսյանի կենսագրական քիչ տվյալներ են հայտնի: Սերում է Տփղիսի բնիկ հայկական տոհմական առաջին կարգի քաղաքացիության շնորհում ունեցող Խատիսյան (ց) գերդաստանից[2]: 1820-ական թվականներից նպաստել է Թիֆլիսի հայկական Ներսիսյան դպրոցի կայացման գործին[1][3]:

Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնը ստանձնել է 1843 թվականին՝ պաշտոնավարելով մինչև 1844 թվականը: 1845 թվականին Ս.Խատիսյանը հիշվում է այն 9 անձանց թվում, ովքեր ստանձնել էին արքունի նորաստեղծ թատրոնի շինարարական աշխատանքների ղեկավարման գործը[1][4]:

Ամենայն հավանականությամբ թաղված է եղել Թբիլիսիի հայկական Խոջիվանքի գերեզմանատանը: Հայտնի է, որ գերեզմանը ոչնչացվել է[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) (ռուս.)
  2. “Акты ...”, том XII, Тифлис, 1904, ст. 227.
  3. Երիցեանց Աղէքսանդր Դ., Պատմութիւն 75-ամեայ գոյութեան Ներսիսեան Հայոց հոգևոր դպրոցի որ ի Թիֆլիզ, հ. Ա, Թիֆլիս, 1898, էջ 56:
  4. “Акты ...”, том XI, Тифлис, 1888, ст. 880.
  5. «ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ - Թբիլիսիի քաղաքագլուխները», Ալիք օրաթերթ 2013թ.: