Ստեփան Բաբելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Բաբելյան
Ստեփան Բաբելյան.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունարմտ. հայ.՝ Ստեփան Բաբելեան
Ծնվել էդեկտեմբերի 3, 1875(1875-12-03)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
ԵրկիրFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of Turkey.svg Թուրքիա
Մահացել էօգոստոսի 17, 1960(1960-08-17) (84 տարեկան)
Ստամբուլ, Թուրքիա
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՊերպերյան վարժարան

Ստեփան Բաբելյան (դեկտեմբերի 3, 1875(1875-12-03), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 17, 1960(1960-08-17), Ստամբուլ, Թուրքիա), հայ կոմպոզիտոր, դաշնակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում, սովորել Պերպերյան վարժարանում, ինքնաշխատությամբ հետևել երաժշտության։ Սկսած 1906 թվականից մինչև կյանքի վերջին օրերը, ավելի քան 35 տարի, զբաղվել է մանկավարժական աշխատանքով, որպես դաշնամուրի ուսուցիչ պատրաստելով մի քանի տասնայակ շնորհալի դաշնակահարներ։ Հորինել է նաև երգեր։ Գրել է մի վիպակ «Իտեալին հասած» վերնագրով, որը նախ լույս է տեսել «Հանրագիտակ» պարբերականում, ապա առանձին գրքով 1900 թվականին։ Աշխատակցել է պոլսահայ մամուլին։ 1959 թվականին Պոլսում նշվել է նրա երաժշտական գործունեության 60-ամյակը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 169