Ստեփան Բաբայան
Ստեփան Բաբայան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1931 (91 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ռուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1977) |
Մասնագիտություն | քիմիկոս |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Ստեփան Գրիգորի Բաբայան (հոկտեմբերի 28, 1931, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս-տեխնոլոգ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1980): Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս (1994): Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի անդամ (1999):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեփան Բաբայանը ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 28-ին, Երևանում։ 1955 թվականին ավարտել է Մոսկվայի քիմտեխնոլոգիայի ինստիտուտը։ 1967-1971 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Անօրգանական և ընդհանուր քիմիայի ինստիտուտի (1964-1969 թվականներին, միաժամանակ՝ Երևանի պետական համալսարանի դասախոս), 1971-1986 թվականներին՝ քիմիական ռեակտիվների և գերմաքուր քիմիական նյութերի «ԻՌԵԱ» գիտաարտադրական միավորումների հայկական մասնաճյուղի լաբորատորիայի վարիչ, 1986-1991 թվականներին՝ նույն մասնաճյուղի, 1991-1996 թվականներին՝ «Քիմտեխ» քիմիատեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ 1997-2002 թվականներին՝ ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարության վարչության պետ, ապա՝ խորհրդական, 2002 թվականից՝ Միջազգային բիզնեսի կենտրոնի բաժնի պետ[1]։
Աշխատանքները վերաբերում են ռադիոակտիվ տարրերի քիմիային, անօրգանական միացությունների, գերմաքուր նյութերի, ադսորբենտների արտադրության տեխնոլոգիաների և ոչ մետաղային հանածոների մշակմանը։ Ներդրել է անագի և կապարի, սիլիկազոլի, նրբաշերտ քրոմատագրության սալիկների, կատալիզատորների ալյումինասիլիկատային կրողների, նոյեմբերյանի ցեսլիտների հիմքի վրա մոլեկուլային մաղերի, հեղուկ ապակու արտադրություն[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 182։
- ↑ «К 80-летнему юбилею Бабаяна Степана Григорьевича»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-16-ին
|