Ստեփան Ակոպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Ակոպով
Ծնվել էդեկտեմբերի 26, 1899(1899-12-26)
ԾննդավայրՇուլավեր, Մառնեուլի շրջան, Վրաստան
Մահացել էօգոստոսի 9, 1958(1958-08-09)[1] (58 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1931)
Մասնագիտությունպետական գործիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան I աստիճանի Կուտուզովի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան և Լենինի շքանշան

Ստեփան Հակոբի Ակոպով (դեկտեմբերի 26, 1899(1899-12-26), Շուլավեր, Մառնեուլի շրջան, Վրաստան - օգոստոսի 9, 1958(1958-08-09)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրրդային կուսակցական և պետական գործիչ, ինժեներ–մեխանիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է դեկտեմբերի 21-ին՝ Շուլավերում (այժմ Վրացական ԽՍՀ Մառնեուլի շրջանի Շահումյան ավան)։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։ Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1931

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականից կոմերիտական, կուսակցական ղեկավար աշխատանք է կատարել կոմերիտմիության Թիֆլիսի կոմիտեում, ՀամԿ(բ) կ Մոսկվայի Բաումանի շրջկոմում, ՀամԿ(բ) կ Մոսկվայի նահանգի Զվենիգորոդի գավկոմում։ Այնուհետև աշխատել է որպես Պոդոլսկի Օրջոնիկիձեի անվան մեքենաշինական գործարանի գլխավոր ինժեներ, ապա՝ տնօրեն, 1937-1939 թվականներին՝ Ուրալմաշ գործարանի (Սվերդլովսկ) տնօրեն։ Մեծ են Ակոպովի ծառայությունները խորհրդային ավտոմոբիլային և տրակտորային արդյունաբերության կազմակերպման և զարգացման գործում։

1940 թվականից եղել է միջին մեքենաշինության ժողկոմի 1-ին տեղակալ, 1941 թվականից՝ ժողկոմ, 1946 թվականից՝ ԽՍՀՄ ավտոմոբիլային արդյունաբերության, իսկ 1947 թվականից՝ ավտոմոբիլային ու տրակտորային արդյունաբերության մինիստր։ 1950 թվականից Ակոպովը աշխատել է որպես ԽՍՀՄ գյուղատնտեսական մեքենաշինության մինիստրի տեղակալ, իսկ 1953 թվականին նշանակվել ԽՍՀՄ մեքենաշինության մինիստրի տեղակալ, ապա և՝ մինիստր։

1954-1955 թվականներին եղել է ԽՍՀՄ ավտոմոբիլային, տրակտորային և գյուղատնտեսական մեքենաշինության մինիստր։ Ակոպովի նախաձեռնությամբ և խմբագրությամբ լույս են տեսել մեքենաշինության եռահատոր տեղեկատուն և մի շարք տեխնիկական գրքեր։ Եղել է ԽՍՀՄ 2-րդ և 4-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի երեք շքանշանով։ Մահացել է օգոստոսի 9-ին՝ Մոսկվայում։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 229 CC-BY-SA-icon-80x15.png