Ստեփանակերտի ռմբակոծում (2020)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփանակերտի ռմբակոծում
ՏեսակՀրթիռային հարձակում
ԵրկիրԱրցախ Արցախ
Գրոհի վայրՍտեփանակերտ
ՏարեթիվՍեպտեմբերի 27, 2020 թվական-
Գրոհի միջոցՍմերչ,
Պոլոնեզ,
Բայրաքթար
ԱհաբեկիչներԱդրբեջան Ադրբեջանի զինված ուժեր

Ստեփանակերտի ռմբակոծում, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբակոծությունների շարք, որը սկսվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07։00-ի կողմերը[1] և տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ից[2] հոկտեմբերի 17-ն[3] ընկած ժամանակահատվածում։ Հայաստանի և Արցախի իշխանությունները մեղադրել են Ադրբեջանին[4]՝ հայտարարելով, որ վերջինս թիրախավորում է քաղաքային ենթակառուցվածքները[5] և խաղաղ բնակչությունը[6], ինչը ռազմական հանցագործություն է[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև երկարածավալ ռազմական գործողություններ են սկսվել[8], հրթիռակոծվել է մայրաքաղաք Ստեփանակերտը[9], ինչի պատճառով այնտեղ օդային տագնապ է հայտարարվել[10]։ Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ են եղել[11]։

Հոկտեմբերի 2-ին շարունակվել է հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորումը։ Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ թշնամին ծանր հրթիռներով հարվածել է Ստեփանակերտ և Հադրութ քաղաքներին, ինչի հետևանքով տուժածներ են եղել խաղաղ բնակչության շրջանում[12]։ Հրթիռակոծման արդյունքում փրկարար ծառայությունում 10 վիրավոր է եղել, մասնակի ավիրվել է փրկարար ծառայության շենքը, քանդվել են պատեր և վնասվել մեքենաներ[13], արձանագրվել է մեկ մահվան դեպք[14]։ Արցախում Կարմիր խաչի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնը հայտնել է, որ թիրախավորվում են քաղաքացիական ենթակառուցվածնքերը և խաղաղ բնակչությունը[15]:

Հոկտեմբերի 4-ին առավոտյան ժամը 10։00-ից սկսվել է Ստեփանակերտի ուղղությամբ ակտիվ հրթիռակոծությունը «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգերով[16]։ Դրա մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Մայրաքաղաքը ժամանակավորապես հոսանքազրկվել է[17]։ ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով վիրավորներ և զոհեր են եղել[18]։ ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ադրբեջանը հարվածել է քաղաքին նաև ինքնաթիռով[19][20]։

Հոկտեմբերի 5-ին կրկին հրթիռակոծվել են Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ ԱՀ նախագահի խոսնակը հայտարարել է, որ պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա՝ կոչ անելով Ադրբեջանի խոշոր քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը լքել իրենց բնակավայրերը[21][22]։ Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, Ստեփանակերտը հրթիռակոծվել է «Սմերչ», «Պոլոնեզ» և «Կասիրգա» համակարգերից[23]։ Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ Ստեփանակերտը ռմբակոծվել է իսրայելական արտադրության M095 DPICM տեսակի կասետային ռումբերով, որոնք միջազգային իրավունքով արգելված են[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախի նախագահի խոսնակ. Հակառակորդը հրետակոծում է նաև Ստեփանակերտը»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2020-10-17 
  2. «Ստեփանակերտը՝ սեպտեմբերի 27-ին»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-17 
  3. «Ստեփանակերտի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացի. նրանց տեղափոխել են հիվանդանոց»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-17 
  4. «Statement by the MFA of Armenia»։ www.mfa.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-17 
  5. «Ադրբեջանը հասցեական թիրախավորել է Արցախի քաղաքացիական բնակչությանը. ՄԻՊ-ը կադրեր է հրապարակել»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-17 
  6. «Հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Ստեփանակերտը. Վահրամ Պողոսյան»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-10-17 
  7. «Armenia takes Azerbaijan to Europe rights court over Nagorno-Karabakh clashes»։ www.jurist.org (en-US)։ Վերցված է 2020-10-17 
  8. «https://twitter.com/naghdalyan/status/1310080620211601408»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2020-10-17 
  9. «Ադրբեջանը հրետակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում Ստեփանակերտը»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-17 
  10. «Разрушения и воронки от снарядов. Как выглядит Степанакерт после обстрела»։ РБК (ռուսերեն)։ Վերցված է 2020-10-17 
  11. «Արցախը քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ ունի․ ՄԻՊ»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-17 
  12. «Հակառակորդը կրկին հարվածում է Ստեփանակերտի ուղղությամբ. ԼՐԱՑՎՈՂ»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-17 
  13. «Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-10-17 
  14. «Հրթիռակոծված Ստեփանակերտը. հոկտեմբերի 2»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-17 
  15. «Nagorno-Karabakh conflict: Civilians bearing brunt of surge in violence»։ International Committee of the Red Cross (անգլերեն)։ 2020-10-02։ Վերցված է 2020-10-17 
  16. «Появилось видео обстрела Степанакерта азербайджанскими военными»։ lenta.ru։ Վերցված է 2020-10-17 
  17. «Ադրբեջանցիները հարվածել են Ստեփանակերտի էլեկտրակայանին. Արցախի մայրաքաղաքը հոսանքազրկված է»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2020-10-17 
  18. «Հրթիռակոծում են Շուշին. կան զոհեր և վիրավորներ»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2020-10-17 
  19. News Shant (2020-10-04)։ «Ադրբեջանը Ստեփանակերտին հարվածում է նաև ինքնաթիռով. կան քաղաքացիական տուժածներ»։ ShantNews - Շանթ Հեռուստաընկերություն - Լուրեր - Shant TV Online (ամհարերեն)։ Վերցված է 2020-10-17 
  20. «Ադրբեջանը Ստեփանակերտին հարվածում է նաև ինքնաթիռով. կան քաղաքացիական տուժածներ»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-17 
  21. «Ստեփանակերտ և Շուշի քաղաքները կրկին հրթիռակոծվում են. ՊԲ–ն պատժելու է Ադրբեջանին»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2020-10-17 
  22. ««Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները. պաշտպանության բանակի...»։ A1Plus (հայերեն)։ Վերցված է 2020-10-17 
  23. «Ստեփանակերտը հրթիռակոծվել է «Սմերչ», «Պոլոնեզ» և «Կասիրգա» համակարգերից»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2020-10-17 
  24. «Armenia/Azerbaijan: Civilians must be protected from use of banned cluster bombs»։ www.amnesty.org (անգլերեն)։ Վերցված է 2020-10-17