Սուրբ Հակոբ եկեղեցի (Ստեփանակերտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հակոբ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունԱրցախ Ստեփանակերտ, Արցախ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրցախի
Օծման թվական2007մայիսի 6[1]
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակգերազանց
ՀիմնադիրՆերսես և Վաչե Եփրեմյաններ[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ2005սեպտեմբեր[1]
Կառուցման ավարտ2007-ի սկիզբ[1]
Քարտեզ
Քարտեզ
 Saint James Church, Stepanakert Վիքիպահեստում

Սուրբ Հակոբ եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասում[2]։ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելուց և Ստեփանակերտի հայաթափումից հետո դադարել է գործել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու հիմքերը դրվել են 2005 թվականի սեպտեմբերին, իսկ կառուցման աշխատանքները տևել են շուրջ 1,5 տարի՝ մինչև 2007 թ.-ի սկիզբ[2]։

Տաճարի կառուցման հովանավորն էր ամերիկահայ բարերար Ներսես Եփրեմյանը, որն եկեղեցին կառուցել է վաղամեռիկ որդու՝ Հակոբ Եփրեմյանի հիշատակին[1]։ Իսկ եկեղեցու շրջակայքը բարելավել և ասֆալատապատել է «Քարավան» ՍՊԸ տնօրեն Հակոբ Հակոբյանը[1]։

Օծում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մայիսի 6-ի երեկոյան տեղի է ունեցել եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են հարյուրավոր ստեփանակերտցիներ, հյուրեր, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգևորականներ, պաշտոնական այրեր, բարերարներ։ Օծման արարողությունը անց է կացրել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևոր դասի հետ միասին։ Ընդունված կարգի համաձայն, սաղմոսների երգեցողության ներքո եկեղեցին լվացվել է ջրով և գինով, Պարգև սրբազանի ձեռամբ հոգելույս մեռոնով օծվեցել էին եկեղեցու բոլոր խաչերը[2]։

Բացում և առաջին պատարագ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդը օրը, մայիսի 7-ի առավորտյան, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվել է անդրանիկ պատարագը[2]։ Նորակառույց եկեղեցու առաջին պատարագը, որին ներկա էին ԼՂՀ ղեկավարները՝ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ, պաշտպանության բանակի բարձրաստիճան սպայակազմը, նվիրված էր ԼՂՀ զինված ուժերին։ Մասնակիցները մեկական մոմեր էին վառել՝ վասն բանակի հզորացման։ Եկեղեցու բացմանը մասնակցելու համար Կալիֆորնիայից ժամանել էր նաև հովանավորը՝ Ներսես Եփրեմյանը՝ որդու և աղջկա հետ[1]։

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կիսվեց.

Եկեղեցու բացումը խորհրդանշական է նրանով, որ 15 տարի առաջ՝ հենց այս օրը, երբ մեր բանակը պետք է ազատագրեր Շուշին, Արցախի երկնքում երևաց Խաչը։ Եվ մեր զինվորներն սկսեցին իրենց վրա կրել խաչի նշան։ 15 տարի անց՝ դարձյալ նույն օրն Աստված մեզ շնորհ արեց, որ Ստեփանակերտն ունենա նորակառույց եկեղեցի։ Եռատոնի նախաշեմին մենք օծեցինք և բացեցինք Աստծո մի նոր տուն, ինչը հոգևոր բարձունքի ևս մեկ նվաճում է[1]

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը եկեղեցու բացման վերաբերյալ ասաց.

Անշուշտ, ցավալի է, որ մինչև հիմա Ստեփանակերտը չուներ եկեղեցի։ Մենք չէինք կարող առանց հավատի հաղթանակներ ունենալ։ Այս օրը մեզ համար Աստծուց ուժ վերցնելու, սեր ստանալու և մեր ազգային խնդիրներին մոտենալու խորհուրդ ունի։ Մենք պարտավոր ենք մեր երկրում զարգացնել և հզորացնել հոգևոր կյանքը։ Քաղաքում սկսված են նաև մեկ այլ՝ ավելի մեծ եկեղեցու կառուցման աշխատանքները։ Եկեղեցին, հոգևոր կյանքը միավորում են ժողովրդին, և ես վստահ եմ, որ այդպես կլինի նաև մեր պարագայում[1]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]