Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ | |
---|---|
Տեսակ | երաժշտական քոլեջ |
Հիմնադրված է | 1961 |
Երկիր | ![]() |
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ, հիմնադրվել է 1961 թվականին Ստեփանակերտում (մինչև 1996 թվականը եղել է ուսումնարան)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սայաթ-Նովայի անունով կոչվել է 1963 թվականին։ 1972-1988 թվականներին Շուշիում գործել է մասնաճյուղ (1980-1988 թվականներին՝ ինքնուրույն կրթօջախ)։
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը մինչև 2000 թվականը տվել է շուրջ 1200 շրջանավարտ (Այսրկովկասյան մրցույթի դափնեկիրներ Շ. Գևորգյան, Վ. Գրիգորյան, նաև Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի Լ. Օվչյան, ԼՂՀ ժողովրդական արտիստ Նաիրուհի Ալավերդյան, կոմպոզիտորներ Ս. Մարկոսյան, Մ. Մանասյան, Ա. Նասիբյան, Է. Ղազարյան, մասնագետ-մանկավարժներ և ուրիշներ)։ Քոլեջում գործում են դաշնամուրի, լարային, փողային, ժողովրդական գործիքների, խմբավարության, մեներգեցողության, երաժշտության տեսության և այլ բաժիններ, ժողովրդական գործիքների նվագախումբ, երգչախումբ։
1998 թվականին քոլեջին կից բացվել է արվեստի վարժարան։
2011 թվականին, երբ լրացել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի հիմնադրման 50-ամյակը, շենքը վերանորոգվել է[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ավարտական համերգը
- Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը համալրվել է երաժշտական նոր գործիքներով
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |