Ստերի քաղաք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստերի քաղաք
անգլ.՝ City of Lies
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրկենսագրական ֆիլմ, քրեական ֆիլմ, դրամա, գրքերի էկրանավորում և թրիլեր
ԹեմաԼոս Անջելեսի ոատիկանության վարչություն, Թուփակ Շակուրի սպանություն և Քրիստոֆեր Ուոլեսի սպանություն
ՀիմքLAbyrinth: A Detective Investigates the Murders of Tupac Shakur and Notorious B.I.G., the Implication of Death Row Records' Suge Knight, and the Origins of the Los Angeles Police Scandal?
Թվական2018[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորBrad Furman?
ԴերակատարներՋոնի Դեփ, Ֆորեսթ Ուիթակեր, Rockmond Dunbar?, Նիլ Բրաուն կրտսեր, Թոբի Հասս[2], Դեյթոն Կալլի[2], Քսանդեր Բերքլի[2], Շի Ուինգհեմ[2], Մայքլ Պարե[2], Լուիս Հերթեմ[2], Քևին Չեփմեն[2], Angela Gots?[2] և Գլեն Պլամմեր[2]
ԵրաժշտությունՔրիս Հաջյան
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունGood Films? և Infinitum Nihil
Տևողություն112 րոպե

«Ստերի քաղաք», Քրիստիան Կոնտրերասի կողմից գրված և Բրադ Ֆուրմանի կողմից 2018 թվականին նկարահանված ամերիկյան քրեական ֆիլմ։ Այն հիմնված է Ռանդալ Սուլիվանի «LAbyrinth» գրքի վրա, որը պատմում է Թուփակ Շակուրի և Քրիստոֆեր Ուոլեսի սպանության մասին։ Ֆիլմում նկարահանվել են Ջոնի Դեփը նախկին հետաքննող LAPD Ռյուսսել Փուլի դերում և Ֆորեսթ Ուիթակերը լրագրող Ջեքսոնի դերում, ինչպես նաև Ռոկմոնդ Դանբարը և Նիլ Բրաուն կրտսերը։

Ի սկզբանե նախատեսվում էր ֆիլմը թողղարկել 2018 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Global Road Entertainment-ի կողմից, սակայն ծրագիրը չեղարկվել է․ այն թողարկվել է մրցույթից դուրս՝ Noir in Festiva-ում՝ 2018 թվականի դեկտեմբերի 8-ին, իսկ ավելի ուշ եղել է սահմանափակ թողարկում Իտալիայում՝ 2019 թվականի հունվարի 10-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է LAPD-ի նախկին հետաքննող Ռյուսսել Փուլի (Ջոնի Դեփ) մասին, ով 1997 թվականին զբաղվում է ռեփեր Թուփաք Շակուրի և Քրիստոֆեր Ուոլեսի սպանությունների հետաքննություններով։ Լրագրող (հիմնվելով լրագրող Ռենդալ Սալիվանի՝ Ռյուսսել Փուլի հետ համագործակցության վրա[3]) «Ջեք» Ջեքսոնը գրեթե երկու տասնամյակ անց համագործակցում է Փուլի հետ՝ ճշմարտությունը պարզելու համար[4]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոնի Դեփը՝ Ռյուսսել Փուլի, Մեգանի ամուսնու և LAPD-ի թոշակառու հետաքննիչի դերում[4][5]։
  • Ֆորեսթ Ուիթակերը՝ Ջեքսոնի (Ջեք) դերում, լրագրողի՝ որը հետաքննիչների հետ փորձում է պարզել ճշմարտությունը։
  • Ռոկմոնդ Դանբարը՝ Դրիդլոքսի դերում[6]։
  • Նիլ Բրաուն կրտսերը՝ կաշառակեր LAPD-ի սպա Ռաֆայել Պերեզի դերում։
  • Քսանդեր Բերկլին՝ Էդվարդի դերում։
  • Շի Ուինգհեմը՝ հետաքննիչ Ֆրանկ Լիգայի դերում։
  • Ուայնն Էվերեթթը՝ Ռյուսսելի կնոջ՝ Մեգան Փուլի դերում։
  • Թոբի Հասսը՝ Փուլի ընկերոջ՝ հետաքննիչ Ֆրեդ Միլլերի դերում։
  • Լուիս Հերթումը՝քաղաքային փաստաբան Սթոունի դերում, որը դատարանում պաշտպանում է Փուլին։
  • Շամիեր Անդերսոնը՝ LAPD-ի կաշառված սպա Դեյվիդ «Դ. Մակ» Մակի դերում։
  • Ամին Ժոսեֆը՝ կաշառված LAPD-ի սպա Քևին Գեյնսի դերում[7]։
  • Լոուրենս Մասոնի[8]՝ ՀԴԲ գործակալ Դանթոնի դերում։
  • Ժոզեֆ Ֆերրանտեն[9]՝ հետաքննիչ Սնոուի դերում։
  • Դեյթոն Քալլին՝ լեյտենանտ Օշիի դերում։
  • Քիյ Սզարաբայկան՝ Sgt. Ռիզի դերում։
  • Փիթեր Գրինը՝ հրամանատար Ֆասոուլոյի դերում։
  • Մարիսոլ Սակրամենտոն՝ Էրրոլին Ռոմերոյի դերում։
  • Մայքլ Պարը՝ Վարնիի դերում։
  • Գլենն Պլամմերը՝ հոգեբան Մայքի դերում։
  • Քևին Չամպանը՝ Sgt. Լիդսի դերում։
  • Օբբա Բաբատունդեն՝ ոստիկանապետի դերում։
  • Ռոբերտ Հենլի Սթարը՝ EMT Ռոբերտ ՄաքԳիննիսի դերում։
  • Ռիան Բիշոփը՝ սպա Սիմպակի դերում։
  • Ռեյ Բորջը՝գանձապահի դերում։
  • Վոլետտա Ուոլասը՝ նույնանուն դերում։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեփը՝ LAPD-ի նախկին հետաքննիչ Ռյուսսել Փուլի դերում

2013 թվականի փետրվարի 4-ին հաղորդվել է, որ Միրիամ Սեգալի բրիտանական Good Films ընկերությունը գնել է Ռանդալ Սալիվանի ոչ գեղարվեստական «LAbyrinth» գրքի կինոնկարը` Լոս Անջելեսում ոստիկանության կոռուպցիայի մասին, որը Ռյուսսել Փուլի մասին է ով փորձում է բացահայտել Թուփակ Շակուրի և Biggie Smalls-ի սպանությունները[10]։ 2016 թվականի սեպտեմբերի 7-ին Ջոնի Դեփը նկարահանվել է ֆիլմում՝ մարմնավորելով Պուլին՝ Լոս Անջելեսի ոստիկանության հետախույզին, որը հետաքննում էր ռեփերի սպանությունները[5]։ Հայտնի է դարձել, որ Բրեդ Ֆուրմանը նկարահանելու է ֆիլմը Քրիստիան Կոնտրերասի գրած սցենարով[5]։ Սեպտեմբերի 19-ին Open Road Films-ը ձեռք է բերել ֆիլմի ԱՄՆ-ում տարածման իրավունքներ և Miramax-ի հետ համատեղ ֆինանսավորել ֆիլմը, իսկ Good Universe-ը զբաղվել է ֆիլմի միջազգային վաճառքով[4]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016-ի նոյեմբերի 11-ին Ռոքմոնդ Դանբարը նկարահանվել է ֆիլմում՝ խաղալով Դրեդլոքսի դերը, իսկ նոյեմբերի 16-ին Ֆորեսթ Ուիթակերը նույնպես միացել է ֆիլմին՝ մարմնավորելով լրագրողին, որը միանում է ոստիկանության սպայի հետ՝ ճշմարտությունը բացահայտելու համար[6][11]։ Նոյեմբերի 17-ին Նիլ Բրաուն կրտսերը մարմնավորել է ոստիկան Ռաֆայել Պերեզին[12]։ Դեկտեմբերի 13-ին ֆիլմում նկարահանվել են Քսանդեր Բերկլին, Շի Ուինգհեմը, Ուայն Էվերեթը և Թոբի Հուսը, երկու օր անց ֆիլմին են միացել նաև Լուի Հերթումը, ով Փուլի դատապաշտպանն էր և Շամիեր Անդերսոնը՝ LAPD-ի սպա Դեյվիդ «Դ․ Մակ» Մակը[13][14]։ 2017 թվականի հունվարի 6-ին Ամին Ժոսեֆը միացել է ֆիլմին՝ խաղալով ոստիկանության սպա Քևին Գեյնսի դերը և հունվարի 18-ին միացել է Լոուրենս Մասոնը՝ մարմնավորելով FBI գործակալ Դանթոնի կերպարը[7][8]։ 2017 թվականի հունվարի 23-ին նորեկ Ժոսեֆ Ֆերրանտեն է միացել ֆիլմին մարմնավորելով չնախատեսված դեր[9]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2016 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում[15]։ 2017 թվականին ավարտվել են հիմնական նկարահանումները։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը որոշված էր անվանել «LAbyrinth», և թողարկել 20187 թվականի մայիսի 21-ին՝ The Notorious B.I.G-ի 46-ամյակին[16]։ Open Road Films-ի և IM Global-ի Global Road Entertainment-ը ձևավորվելուց հետո ֆիլմը վերանվանվել է «Ստերի քաղաք» և թողարկվել 2018 թվականի սեպտեմբերի 7-ին, Թուփակ Շակուրի Լաս Վեգասի նկարահանումներից 22 տարի անց.[17][18]։

2018-ի օգոստոսի 23-ին հայտնվել են զեկույցներ այն մասին, որ Դեփի դատական խնդիրն օգտագործվել է որպես քավության նոխազ, և ֆիլմը փաստորեն կարող է ճնշվել Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքի կողմից, որը ներգրավված է ֆիլմում, կամ այլ տարբեր խաղացողների, ովքեր չեն ցանկանում, որպեսզի ֆիլմը թողարկվի[19]։ 2018 թվականի օգոստոսի 29-ին Բանկ Լեումի կողմից մեկ այլ դատական հայց է ներկայացվել միլիոնավոր չվճարված երաշխիքների պարտքի համար, որոնք առաջացել էին ֆիլմը էկրանավորելու արդյունքում[20]։

Այնուամենայնիվ Իտալիայում «Ստերի քաղաք»-ը թողարկվել է, երբ այն ցուցադրվել է մրցույթիից դուրս, Noir in Festival-ում որպես միջոցառման եզրափակիչ ֆիլմ[21][22] նախքան 2019 թվականի հունվարի 10-ը։

Home media[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը Իտալիայում թողարկվել է 2019 թվականի հունիսի 19-ին՝ Blu-ray[23]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրեական ֆիլմերի ցանկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.imdb.com/title/tt2677722/releaseinfo?ref_=tt_dt_dt
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Jmix/JesseSurratt Productions (2017 թ․ հունիսի 14), Author Randall Sullivan Speaks On LAbyrinth The NEW Russell Poole Movie Starring Johnny Depp, Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին
  4. 4,0 4,1 4,2 Kroll, Justin (2016 թ․ սեպտեմբերի 19). «Open Road Acquires Johnny Depp Crime Thriller 'Labyrinth'». Variety. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 Kit, Borys (2016 թ․ սեպտեմբերի 7). «Johnny Depp to Star in Notorious B.I.G.-Tupac Thriller 'Labyrinth'». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  6. 6,0 6,1 N'Duka, Amanda (2016 թ․ նոյեմբերի 11). «Rockmond Dunbar Joins Biggie-Tupac Thriller 'LAbyrinth'; Richard Robichaux Cast In 'Ocean's Eight' & 'Last Flag Flying'». Deadline Hollywood. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  7. 7,0 7,1 N'Duka, Amanda (2017 թ․ հունվարի 7). «Amin Joseph Cast In 'LAbyrinth'; Shioli Kutsuna Joins Indie Film 'Oh Lucy!'». Deadline Hollywood. Penske Media. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  8. 8,0 8,1 N'Duka, Amanda (2017 թ․ հունվարի 18). «'Soldado' Cast 'Teen Wolf' Actor Ian Bohen; Laurence Mason Boards 'LAbyrinth'». Deadline Hollywood. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  9. 9,0 9,1 N'Duka, Amanda (2017 թ․ հունվարի 23). «Netflix's 'Come Sunday' Adds Stacey Sargeant; Joseph Ferrante Cast In 'LAbyrinth'». Deadline Hollywood. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  10. Kemp, Stuart (2013 թ․ փետրվարի 4). «U.K.'s Good Films Buys Rights to L.A. Cop Corruption Novel 'LAbyrinth'». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  11. Fleming, Mike, Jr. (2016 թ․ նոյեմբերի 16). «Forest Whitaker Joins Johnny Depp In Tupac/Notorious BIG Murder Drama 'LAbyrinth'». Deadline Hollywood. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. N'Duka, Amanda (2016 թ․ նոյեմբերի 17). «'Straight Outta Compton's Neil Brown Jr. Heads To 'LAbyrinth'». Deadline Hollywood. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  13. N'Duka, Amanda (2016 թ․ դեկտեմբերի 14). «'LAbyrinth' Adds To Its Cast As Production Begins; Shioli Kutsuna Joins 'The Outsider'». Deadline Hollywood. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  14. N'Duka, Amanda (2016 թ․ դեկտեմբերի 15). «Louis Herthum & Shamier Anderson Cast In 'LAbyrinth'». Deadline Hollywood. Los Angeles, California: Penske Media Corporation. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  15. Evry, Max (2017 թ․ հունվարի 13). «First Look at Johnny Depp and His Mustache in LAbyrinth». ComingSoon.net. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  16. Carson, Rene (2018 թ․ մայիսի 21). «New trailer for Johnny Depp/Forest Whitaker murder mystery City of Lies now online». Film Fetish. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  17. Frater, Patrick (2018 թ․ մայիսի 9). «Johnny Depp's 'City of Lies' Acquired for China». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  18. «Johnny Depp is investigating 2pac and Biggie's murder in this new trailer for City of Lies». Film Industry Network. 2018 թ․ մայիսի 21.
  19. Rohrlich, Justin (2018 թ․ օգոստոսի 23). «Inside the Shocking Death of Johnny Depp's Biggie-Murder Movie 'City of Lies'». The Daily Beast (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  20. Emery, Debbie (2018 թ․ օգոստոսի 29). «Global Road, Miramax Sued by Bank Over Refusal to Release 'City of Lies'». Miramax. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  21. «CITY OF LIES - L'ORA DELLA VERITÀ. Film di chiusura fuori concorso».
  22. «[Noir in Festival] Recensione di City of lies - L'ora della verità, con Johnny Depp». 2018 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  23. «City of Lies - L'Ora Della Verità Blu-ray».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]