Ստեղծագործական մտածողության մեթոդիկաներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստեղծագործական մտածողության մեթոդիկաներ կամ ստեղծարարության մեթոդիկաներ, մեթոդիկաներ և տեխնիկաներ, որոնք նպաստում են յուրօրինակ մտքերի համախմբմանն ու նոր մտքերի ստեղծման գործընթացին՝ օգնելով գտնել առաջացած խնդիրների և դժվարությունների համար նոր, յուրօրինակ մոտեցումներ և լուծումներ։ Ստեղծագործական գործունեության մեթոդիկաներն oգնում են ավելի հստակ ձևակերպել խնդիրները, արագացնում են նոր գաղափարներ գտնելու գործընթացը, ինչպես նաև ավելացնում են դրանց քանակը, լայնացնում են խնդիրների վերաբերյալ արդեն եղած տեսակետները և ոչնչացնում իմացական արգելքները։ Մեթոդիկաները որպես այդպիսին իրենցից ալգորիթմեր չեն ներկայացնում, որոնց հետևելով անպայման խնդիրների լուծումներ կարելի է գտնել, այլ տալիս են ուղղվածություն ու կարգուկանոն մտքերի ու գաղափարների առաջացման ու ուղղորդման համար։ Մեթոդիկաները կրճատում են գաղափարների փնտրտուքի ժամանակը՝ կազմակերպելով և դարձնելով ավելի արդյունավետ բուն մտքերի որոնման գործընթացը։ Գոյություն ունեն ստեղծարարույթան մեթոդիկաների ինչպես անհատական, այնպես էլ՝ խմբով կամ զույգերով աշխատելու ձևեր։
Ստեղծարարության մեթոդիկաների խնդիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խնդրի հստակ ձևակերպում
- Ելքային տվյալների հավաքագրում
- Ելքային տվյալների կառուցակարգման համար չափորոշիչների մշակում
- Կառուցակարգել ելքային տվյալները
- Բազմակողմանիորեն ուսումնասիրել ելքային տվյալները
- Լայնացնել խնդրահարույց իրավիճակի ենթաճյուղերը
- Խնդրի վերաբերյալ մի քանի տեսակետ մշակել
- Առաջ քաշել հնարավոր լուծումների առավելագույն քանակ
- Մշակել առավել հնարավոր լուծումներից ընտրություն կատարելու սկզբունք
- Հանել մտավոր արգելքները
- Արագացնել մտքերի գեներացման գործընթացը
- Դուրս բերել իսկապես արդյունավետ ու յուրօրինակ լուծումներ
Հայտնի մեթոդիկաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղեղային գրոհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խնդիրների լուծման օպերատիվ տարբերակներից մեկն է, որը հիմնված է ստեղծագործական գաղափարների հավաքագրման վրա, որի ընթացքում մասնակիցներին ասվում է տալ հնարավորինս շատ լուծումների տարբերակներ առկա խնդրին՝ անգամ ամենաֆանտաստիկ ու առաջին հայացքից անհնար թվացող։ Որից հետո ասված տարբերակներից ընտրվում են ամենահնարավորները, որոնք կարող են լինել տվյալ իրավիճակի համար լավագույն լուծում։ Դասվում է արագ գնահատման մեթոդնների շարքին։ Մեթոդը հայտնագործվել է գովազդային հայտնի կազմակերպության տնօրեններց մեկի՝ Ալեքս Ասբորնի կողմից և նկարագրվել իր՝ «Ի՞նչպես հորինել» գրքում 1942 թ-ին։
Հենրի Ալշտուլերի խնդիրների հայտանգործման տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեթոդիկան հիմնվել է 1946 թ-ին գրող-ֆանատիկ Հենրի Ալշտուլերի կողմից։ Այն իրենից ներկայացնում է մեթոդոլոգիա, գործիքների համախումբ, գիտելիքների պահոց և տեխնոլոգիաների համախումբ, որոնց շնորհիվ մոդելավում են նորագույն գաղափարներ և որոշումներ։ Այն իրենից ներկայացնում է խնդրի ձևավորման գործիքներ և մեթոդներ, որոնց միջոցով կարողանում են ձևակերպել խնդիրներ, կատարել համակարգային վերլուծություն։ Ի տարբերություն «Ուղեղային գրոհ» մեթոդիակայի, այս մեթոդիկայի նպատակը համարվում է նոր համակարգի հայտնաբերումը կամ բարելավումը։
Դելֆիի մեթոդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեթոդիկան թույլ է տալիս հարցերի, ուղեղային գրոհի միջոցով հասնել մաքսիմալ փոխհամաձայնության խնդրի լուծման հարցում։ Դելֆյան մեթոդի միջոցով իրականացվող վերլուծությունը անց է կացվում մի քանի փուլով, արդյունքները մշակվում են վիճակակգրական մեթոդների միջոցով։ Մեթոդի հիմնային սկզբունքը հետևյալում է՝ անկախ փորձագետների մի խումբ, ովքեր հաճախ չեն ճանաչում մեկը մյուսին, ավելի արդյունավետ են գնահատում ու կանխատեսում են արդյունքները, քան՝ մասնագիտական խմբերը։ Թույլ է տալիս խուսափել հակառակ տեսակետներ ունեցող մասնագետների միմյանց հետ բախումից, քանի որ բացառում է փորձագետների անմիջական շփումը մեկը մյուսի հետ և հետևաբար նաև խմբային փոխազդեցությունը, որը ծագում է համատեղ աշխատանքի ժամանակ և բացառվում է կարծիքների հարմարեցումը մեկը մյուսին։ Թույլ է տալիս հարցումներ անել անկախ ու առանձին՝ առանց մեկը մյուսի հետ շփվելու։
Սուբյեկտներն են՝
- Հետազոտողների խումբ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանում է առանձին՝ գրավոր ձևով
- Կազմակերպչական խումբ, որը միացնում է հետազոտողների կարծիքները մեկը մյուսին
Լատալ մտածողություն (Էդուարդ դը Բոնո)
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիտանացի բժիշկ Էդվարդ դե Բոնոն առաջարկել է ստեղծագործելու և մտածողության բազմաթիվ մեթոդիկաներ։ Նա հանդիսանում է լատալ մտածողության հեղինակը, որը տարբերվում է սովորական հորիզոնական մտածողության ձևերի վրա հիմնաված մեթոդիկաներից նրանով, որ հարցականի տակ է դնում ելքային պայմանները։ Լատալ մտածողության տեսակներից մեկն է վեց գլխարկների մեթոդիկան (սպիտակ՝ վերլուծական մտածողություն, կարմիր՝ զգացմունքային մտածողություն, սև՝ քննադատական մտածողություն, դեղին՝ լավատեսակն մտածողություն, կանաչ՝ ստեղծագործական մածողություն, կապույտ՝ լայնածավալ մտածողություն)։ Մետաֆորիկ դիտանկյունից նայելիս՝ մարդը, կրելով գլխարկներից յուրաքանչյուրը, սկսում է խնդրին նայել տարբեր տեսակետներից։
Սինեկտիկա (Ուիլյամ Գորդոն)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծարարության մեթոդիկան, որը ստացել է սինեկտիկա անվանումը, մշակվել է 1940-ական թվականներին Ուիլյամ Գորդոնի կողմից։ Այստեղ մասնակիցները փորձում են «հայտնին դարձնել տարօրինակ, իսկ տարօրինակը՝ հայտնի»։ Մեթոդիկան բաղկացած է 10 քայլերից. վերլուծություն և խնդրի որոշում, խնդրի լուծման ինքնաբուխ տարբերակների առաջարկում, խնդրի նոր ձևակերպում, ուղիղ մենախոսությունների կազմակերպում, սիմվոլիկ մենախոսությունների կազմակերպում, անձնային մենախոսությունների կազմակերպում, նորից ուղղակի մենախոսությունների կազմակերպում, մենախոսությունների դուրս բերումը խնդրի լուծման և մոտեցումների մշակման ուղղությամբ։
Պրակտիկ կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեթոդիկաները, որոնք առաջացնում են ստեղծագործական մտածողություն, կիրառվում են կյանքի տարբեր բնագավառներում, պահանջում են յուրօրինակ գաղափարներ։ Այս ամենի հետ մեկտեղ օրինակ հնարամիտ խնդիրների լուծման տեսություն մեթոդիկան և մորֆոլոգիական վերլուծությունը, տարածված է ինժեներների և գյուտարարների շրջանակներում։ Լատալ մտածողության մեթոդիկան կիրառվում է բիզնեսի և գովազդի ոլորտում։ Ուոլթ Դիսնեյի մեթոդը և մտագրոհը օգտագործվում է զանազան խնդիրների լուծման նպատակով արվող քննարկումների ընթացքում։ Հաճախ խնդիրների ստեղծագորական մոտեցում տալու նպատակով կիրառվում են գաղափարների գրաֆիկական պատկերներ՝ քարտեզների, դիագրամների տեսքով։