Ստելյար տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարձրակարգ բույս

Ստելյար տեսություն, ուսմունք բարձրակարգ բույսերի ստելի (ցողունի և արմատի կենտրոնական գլան) կառուցվածքի և տարբեր տիպերի փոխհարաբերության մասին։ Ստելի մեծ մասը կազմում են փոխադրող հյուսվածքները՝ քսիլեմը (բնափայտ) և ֆլոեմը (լուբ), որոնք շրջապատված են մեխանիկական և պարենքիմային բջիջներից կազմված պերիցիկլով։ Ստելի շուրջը գտնվում է առաջնային կեղևը։ Ստելի մասին ուսմունքը ստեղծել են ֆրանսիացի․ բուսաբաններ Ֆ․ վան Տիգեմը և Ա․ Դուլիոն (1886)։ Ստելյար տեսություն հետագայում զարգացվել է անգլ․ բուսաբան Գ․ Բրեբների, ամեր․ է․ Ջեֆրիի, գերմ․ Վ․ Ցիմմերմանի և սովետական գիտնականներ Կ․ Սեյերի ու Ա․ Թախտաջյանի աշխատանքներում։ Ստելի ամենապարզ, նախնական տիպը պրոաոստելն է, որի դեպքում քսիլեմը շրջապատված է ֆլոեմի համեմատաբար միատարր շերտով կամ դրանք հաջորդում են միմյանց շարերի և թիթեղների ձևով։

Պրոտոստել[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոստոտելը բնորոշ է հնագույն բարձրակարգ բույսերին՝ պսիլոֆիտներին (ռինիա), lycophyta և sphenophyta տիպերին, պտերների ու ծածկասերմերի մի քանի ջրային ներկայացուցիչների, սերմնավոր բույսերի արմատներին։ Ստելի զարգացման հաջորդ փուլը՝ սիֆոնոստելն է, որին հատուկ է փոխադրող հյուսվածքներով շըր- ջապատված պարենքիմային միջուկը։ Ըստ ֆլոեմ և քսիլեմ դասավորության տարբերում են էկտոֆլոյ (ֆլոեմը շրջապատում է քսիլեմին դրսից, օրինակ, սերմնավոր բույսեր) և ամֆիֆլոյ (ֆլոեմըշրջապատում է քսիլեմին և դրսից, և՝ ներսից, օրինակ, պտերներ)։ Պարզ սիֆոնոստելները չունեն տերևային հետքեր, իսկ բազմաթիվ պտերների տերևային հետքերն այնքան յայն են, որ փոխադրող հյուսվածքը մասնագիտացված տեսք ունի և նմանվում է ցանցի (դիկտիոստել)։ Սիֆոնոստելի առավել կատարելագործված ձևը էուստևլնէ, որտեղ կոլատերալ և բիկոլատերալ փոխադրող խրձերն իսկական ցանց են կազմում, իսկ տերևային ճեղքերն ու միջխրձային գոտիները միմյանցից էականորեն չեն սահմանազատվում։ Բնորոշ է մերկասերմերին և երկշաքիլավորներին։ Անկանոն դասավորված խրձերով ստելը կոչվում էատակտոստել և հատուկ է միաշաքիլավորներին։ Ստելյար տեսություն․ բացահայտում է բույսերի առանցքային օրգաններում կենտրոնական գլասաելրների տիպերի էվոլյուցիայի սխեման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 112