Ստելլա Դամասուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստելլա Դամասուս
անգլ.՝ Stella Damasus
Ծնվել էապրիլի 24, 1978(1978-04-24)[1] (45 տարեկան)
ԾննդավայրԱսաբա, Նիգերիա
Քաղաքացիություն Նիգերիա
ԿրթությունԼագոսի համալսարան
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
Կայքstelladamasus.com

Ստելլա Դամասուս (Stella Damasus, ապրիլի 24, 1978(1978-04-24)[1], Ասաբա, Նիգերիա)[2], նիգերիացի դերասանուհի և երգչուհի[3]։ 2009 թվականին Աֆրիկայի կինոակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ առաջադրվել է լավագույն դերասանուհու առաջատար դերի համար։ 2007 թվականին Նիգերիայի ժամանցային մրցանակաբաշխությանն արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին[4]։ 2012 թվականին նա Հյուսթոնի (Տեխաս) Ոսկե իկոնների ակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին «Երկու հարսնացու և երեխա» ֆիլմի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստելլա Դամասուսը ծնվել է 1978 թվականին Նիգերիայի Էդո նահանգի Բենին Սիթիում։ Ունի չորս քույր։ Մեծացել է Բենին Սիթիում, որտեղ էլ ստացել է տարրական կրթություն[5]։ 13 տարեկան հասակում տեղափոխվել է Դելտա նահանգի Ասաբա քաղաք, որտեղ շարունակել է միջնակարգ կրթությունը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամասուսը 1999 թվականին ամուսնացել է Ջաիե Աբոդերինի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր։ 2005 թվականին Ջաիեն հանկարծամահ է եղել։ 2007 թվականին Դամասուսը ամուսնացել է Էմեկա Նզերիբեի հետ։ Ամուսնությունը տևել է յոթ ամիս, զույգն ամուսնալուծվել է։ 2011 թվականից կապի մեջ է մի շարք մրցանակների դափնեկիր, Նոլիվուդի պրոդյուսեր և ռեժիսոր Դանիել Ադեմինոկանի հետ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամասուսը երաժշտական կարիերան սկսել է Լագոսում, որտեղ Klink Studios-ում աշխատել է երգչուհի։ Այնտեղ նա Նիգերիայի ռադիոյի և հեռուստատեսության համար վոկալ ձայնագրություններ է կատարել։

Դամասուսն ավարտել է Լագոսի համալսարանի թատերական արվեստ բաժինը։ 1992 թվականին առաջին անգամ նկարահանվել է նիգերիական Abused ֆիլմում[6][7]։ Նրան ճանաչում է բերել պրոդյուսեր Էմեմ Իսոնգի և ռեժիսոր Ֆրանսիս Ագուի Breaking Point ֆիլմը։ Նկարահանվել է 7 տասնյակից ավել ֆիլմերում[6][8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Betrayed by Love (1999)
  • Face of a Liar (2001)
  • Rumours (2002)
  • Submission (2003)
  • Real Love (2003)
  • Passions (2003)
  • My Time 1&2 (2003)
  • When God says Yes (2003)
  • Never say goodbye (2003)
  • Market seller 1&2 (2003)
  • The Intruder 1&2 (2003)
  • Emotional Pain (2003)
  • Dangerous Desire (2003)
  • Bad Boys (2003)
  • After the Fight (2004)
  • Queen 1&2 (2004)
  • Missing Angel 1,2&3 (2004)
  • Kings Pride (2004)
  • Engagement Night 1&2 (2004)
  • Above Love (2004)
  • Red Hot (2004)
  • Burning Desire 1&2 (2004)
  • Cinderella (2004)
  • Dangerous Twins 1, 2 & 3 (2005)
  • Wheel of Change (2005)
  • The Seed 1&2 (2005)
  • Desperate and Dangerous (2005)
  • Real Love 2&3 (2005)
  • Games Women Play 1&2 (2005)
  • The Bridesmaid (2005)
  • Behind Closed Doors 1&2 (2005)
  • Widow (2006)
  • Standing Alone (2008)
  • Yankee Girls (2008)
  • Yankee Girls 2 (2008)
  • Four sisters (2008)
  • Halimat (2016)
  • Affairs of the Heart (2016)[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Adetu, Bayo (2012 թ․ ապրիլի 24). «At 34, Stella Damasus Has No Regrets». P.M. News]. Lagos, Nigeria. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  3. Ayakoroma, Barclays Foubiri (2015). Trends in Nollywood: A Study of Selected Genres UPCC book collections on Project MUSE. Kraft Books. ISBN 978-9-78-9182-01-5.
  4. «Nigeria Entertainment Awards 2007». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  5. «Biography at OnlineNigeria.com». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. 6,0 6,1 «Quick Fact: Stella Damasus first appeared in 'Abused' in 1992». Nigerian Entertainment Today. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. «Damasus-Aboderin's first movie». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.
  8. «List of movies by Stella Damasus-Aboderin at the Internet Movie Database». Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.
  9. Watch Stella Damasus and Joseph Benjamin in new movie