Ստելլա Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստելլա Գրիգորյան
Ստելլա Գրիգորյան.jpg
Ծնվել էնոյեմբերի 4, 1989(1989-11-04) (29 տարեկան)
ԾննդավայրԱրագածավան, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքանդակագործ, նկարչուհի և ուսուցչուհի
Ստելլա Գրիգորյան Վիքիքաղվածքում
Stella Grigoryan Վիքիպահեստում

Ստելլա Խաչատուրի Գրիգորյան (նոյեմբերի 4, 1989(1989-11-04), Արագածավան, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, գրաֆիկ, գեղանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստելլա Գրիգորյանը ծնվել է 1989 թվականին, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում: 2010-2014 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնում: 2016 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի «կերպարվեստ և գծագրություն» բաժնի մագիստրատուրան։ 2016 թվականից դասավանդում է «Մուղդուսյան» արվեստի կենտրոնում[1]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողական տարիների ընթացքում Ստելլա Գրիգորյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, այդ թվում՝ 2013 թվականի Երիտասարդական ցուցահանդեսը, «Բրոնզ և ծավալ» խորագրով ցուցահանդեսը: 2014 թվականին Ստելլան մասնակցել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթին:

2015 թվականին «Հարյուրտարիանց» խորագրով Հայոց եղեռնին նվիրված ցուցահանդեսին ներկայացել է յուրօրինակ քանդակային աշխատանքով:

Նույն թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում բացվել է Ստելլա Գրիգորյանի առաջին անհատական ցուցահանդեսը` «Զբոսանք» խորագրով[2][3][4], 2016 թվականին Նարեկացի արվեստի միությունում՝ երկրորդ անհատական ցուցահանդեսը։ Հեղինակը նույն տարում մասնակցել է «Հայ Արտ» մշակութային կենտրոնի, Հայաստանի նկարիչների միության և այլ ցուցահանդեսների։

2016 թվականի նոյեմբերի 4-ին Լոֆթ-ում մեկնարկել է «Օրգանոն» խորագիրը կրող Ստելլա Գրիգորյանի երրորդ անհատական ցուցահանդեսը, 2017 թվականի մայիսին՝ «Գույնի ֆենոմենը» ցուցահանդես-ինստալյացիան[5], 2017 թվականին «IN TOUCH» («Կապի մեջ, դիպչելով») խորագիրը կրող անհատական ցուցահանդեսովով ներկայացել է «Դալան» ցուցասրահում[6], 2018 թվականին Ստելլա Գրիգորյանի ստեղծագործությունները ցուցադրվել են Ռուս-հայկական համալսարանի «Արտ-ակվարիում» սրահում[7]:

Ստեղծագործական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստելլայի փոքրածավալ քանդակները զգայական օրգանների կծիկ են, որոնք մարմնի հետ շփում են իրագործում, ինչը տեսանելի է նրա աշխատանքների մակերեսների անհարթությունից, շոշափելիությունից, որտեղ երևում են հեղինակի ձեռքերի կամ գործիքի հետքերը։ Ստելլայի ստեղծագործությունները հակված են կապվածություն պահպանել դիտողի հետ, լինի դա աքլոր-կինը, թե ձուկ-նավը, կամ Դոն Կիխոտի արկածները։ Թեմաները պտտվում են մարդու և բնության, մարդու և կենդանական աշխարհի սինթետիկ կապի շուրջ և շատ հեռու են անձնական դրամաների և կոնֆլիկտների աշխարհից, նույնիսկ Հայոց Եղեռնը խորհրդանշող գետնին տապալված կերպարի մեջ առկա է ոչ թե հուսահատություն, այլ պայքար, որը կերպարին բարձրացնում է վերև և մագնիսական ուժով օժտում նրան[8]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Սարգիս մրցանակ, 2015 թ.
  • Սուրբ Սարգիս մրցանակ, 2016 թ.
  • Արտ ֆեստ միջազգային երիտասարդական բաց փառատոն 2016, լավագույն քանդակագործական աշխատանքի համար
  • Հայոց ցեղասպասնության 100-րդ տարելիցին նվիրված «Անցյալը ներկայում» խորագրով մրցույթ-ցուցադրության մրցանակակիր

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Stella Grigoryan | Armenia Art»։ armeniaart.com։ Վերցված է 2016-11-09 
  2. «Զբոսանք ծավալների և գույների աշխարհում»։ www.erit.am։ Վերցված է 2016-10-27 
  3. «Ստելլա Գրիգորյանի «Զբոսանք» ցուցահանդեսը»։ www.erit.am։ Վերցված է 2016-10-27 
  4. ««Զբոսանք» Ստելլա Գրիգորյանի հետ | ԼյունՍե»։ lyunse.com։ Վերցված է 2016-10-27 
  5. «Երևանում բացվեց Ստելլա Գրիգորյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2017-05-20 
  6. «Ստելլա Գրիգորյանի գունավոր քանդակները «IN TOUCH» ցուցահանդեսում (լուսանկարներ)»։ www.hraparak.am։ Վերցված է 2018-04-11 
  7. «Внутренние течения Стеллы Григорян - Новости - РОССИЙСКО-АРМЯНСКИЙ УНИВЕРСИТЕТ»։ РОССИЙСКО-АРМЯНСКИЙ УНИВЕРСИТЕТ (ru-RU)։ Վերցված է 2018-04-11 
  8. «Stella Grigoryan»։ armenianartworks.blogspot.am։ Վերցված է 2016-10-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]