Ստելլա Բազազյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստելլա Բազազյանց
Ծնվել էմայիսի 9, 1932(1932-05-09)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 11, 2019(2019-09-11) (87 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական ​​համալսարանի պատմության ֆակուլտետի պատմության և արվեստի տեսության բաժին
Մասնագիտությունարվեստի քննադատ

Ստելլա Բորիսի Բազազյանց (մայիսի 9, 1932(1932-05-09), Մոսկվա, ԽՍՀՄ - սեպտեմբերի 11, 2019(2019-09-11), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս արվեստաբան, ժամանակակից արվեստի մասնագետ, «ԽՍՀՄ դեկորատիվ արվեստ» ամսագրի գլխավոր խմբագիր (1989-1992)։ ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1988), Մոսկվայի պատկերասրահների ասոցիացիայի նախագահ (1991-1997), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (2012

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստելլա Բազազյանցը ծնվել է 1932 թվականի մայիսի 9 -ին, Մոսկվայում։ 1952 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստագիտության բաժին։ 1956 թվականին պաշտպանել է դիպլոմային աշխատանքը պրոֆեսոր Յուրի Կոլպինսկու գիտական ղեկավարությամբ։ 1963 թվականին Բազազյանցը դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության Մոսկվայի մասնաճյուղի անդամ։

Աշխատանքային գործունեությունը սկսել է «ԽՍՀՄ դեկորատիվ արվեստ» ամսագրում, 1957-1976 թվականներին եղել է ամսագրի բաժնի վարիչ, 1976-1989 թվականներին աշխատել է որպես գլխավոր խմբագրի տեղակալ, իսկ 1989 թվականին դարձել է գլխավոր խմբագիր և այդ պաշտոնում մնացել մինչև 1992 թվականը։ 1991-1997 թվականներին զբաղեցրել է Մոսկվայի պատկերասրահների ասոցիացիայի նախագահի պաշտոնը։ 1988 թվականին ստացել է «Մշակույթի վաստակավոր գործչի» կոչում, այնուհետև դարձել Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ։ 2012 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի արվեստագիտության բաժնի ակադեմիկոսի կոչում։

Մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 11-ին Մոսկվայում[1]։

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Художник, пространство, среда». М., 1983;
  • «А. В. Васнецов». Монография, М., 1989;
  • Каталог «Московские галереи», 1995;
  • Каталог о галеристах. М., 1993;
  • Статья в каталоге выставки «Гиперреализм и его окрестности». М., 2007;
  • Статья в каталоге выставки «Русская метафора». М., 2007;
  • Статья «Rara avis» (о художнике Сергее Есаяне). ДИ. М., 2008;
  • Серия статей по современному интерьеру в журнале-газете «Стиль жизни» — «Место встречи изменить нельзя», «Москва обречена на любовь», «Музей современного искусства»: № 22, 23, 29 — 1998; 31,32 — 1999; 40 — 2000.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Умерла искусствовед Стелла Базазьянц»։ rbc.ru։ РБК։ 2019-09-12։ Վերցված է 2019-11-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]