Ստելլա Աբիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստելլա Աբիդ
Ծնվել է1903
Մահացել է1989
Քաղաքացիություն Տրինիդադ և Տոբագո
ԿրթությունNaparima Girls' High School? և Տորոնտոյի համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ՊաշտոնMedical Officer for Health?
Համաստեղ ապրողAdrian Cola Rienzi?
Ծնողներհայր՝ Clarence Carmichael Abidh?
Պարգևներ
Chaconia Medal

Ստելլա Պիարի Աբիդ(1903 - 1989)[1], Տրինիդադ և Տոբագոյում աշխատող նախկին հանրային բժիշկ։ Նա բժիշկ է եղել Սան Ֆերնանդոյում և բժշկական ղեկավար՝ Հարավային Տրինիդադի դպրոցներում։ Նա առաջին կին բժիշկն էր Ինդո-Տրինիդադում։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստելլան Քլարենս Քարմայքլ Աբիդի դուստրն էր, որը Չարլիվիլում հնդկացիների կանադական առաքելության դպրոցի տնօրենն էր[2] և օրենսդիր խորհրդի անդամ[3]։ Աղջկա մայրը մահացել էր, երբ նա դեռ մանկահասակ էր[4]։ Ստելլան կրթություն է ստացել Սան Ֆերնանդոյի Նապարիմի օրիորդաց միջնակարգ դպրոցում, որտեղ եղել է առաջին աշակերտը, որը պարգևատրվել է Քեմբրիջի պատանեկան հավաստագրով[5] և հետո Սուրբ Հովսեփի վանքում՝ Պորտ օֆ Սփեյնում[6]։ Հրաժարվելով իր տատիկի կողմից կազմակերպված ամուսնությունից՝ Աբիդը ստանձնել է դպրոցի ուսուցչուհու մասնագիտությունըը[4]։

Ոգեշնչված Ռոզալի Սանովարի՝ առաջին Ինդո-տրինիդադցի բուժքույր դարձած կնոջ պատմությամբ, Աբիդը քույրական գործի ուսուցման դիմում է ներկայացրել։ Ի պատասխան՝ հայրը նրան առաջարկել է բժիշկ դառնալ։ Երբ աղջիկը դիմել է Տրինիդադի Պրեսբիտերական եկեղեցու ղեկավարին, որպեսզի նրան ուղարկեն Կանադա՝ բժշկություն սովորելու համար, նրան ասել են. «Հնդիկ աղջիկները բարոյապես թույլ են և չեն կարողանա դիմանալ նման ճնշմանը»։ «Այդ հնդկացիներից մեկը» չլինելու խոստումը վերցնելով՝ հայրը Ստելլային Կանադա է ուղարկել[4]։ Նա Տորոնտոյի համալսարանում ստացել է բժշկական դոկտորի աստիճան և հավաստագիր է ստացել[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբիդը համարվում է առաջին Ինդո-տրինիդադցի կինը, որը բժիշկ է դարձել[4][5][note 1]։ Նա Սան Ֆերնանդոյիբաննակում ծառայել է որպես բժշկական սպա[7] և բժշկական տեսուչ Հարավային Տրինիդադի դպրոցներում[2]:244–245։ Մասնագիտացել է հանրային առողջապահության ոլորտում և նկատել, որ առաջին հերթին բուժում է հարկավոր վարակիչ հիվանդությունների համար[4]։ Ակտիվորեն մասնակցել է անկիլոստոմներին արմատախիլ անելու աշխատանքներին։ 1954 և 1979 թվականներին Տրինիդադում և Տոբագոյում դեղին տենդի բռնկումները կանխելու համար ջանք չի խնայել[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբիդի և լեյբորիստական առաջնորդ Ադրիան Քոլա Ռիենզիի ամուսնության արդյունքում ծնվել են նրանց երեխաները, սակայն ամուսնալուծությունից հետո երեխաները մնացել են Կանադայում և կրել են հոր ազգանունը[8]։

Պատվավոր կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբիդը 1988 թվականին պարգևատրվել է Չակոնիայի ոսկե մեդալով, 1971 թվականին պետությանը մատուցած ծառայությունների համար ոսկե մեդալով[9]։ 1980 թվականին նրան պատկերել են Տրինիդադի և Տոբագոյի թողարկած նամականիշերի վրա[10]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Patricia Mohammed (2016) says of Abidh: "to my knowledge, the first Indian female physician in Trinidad".

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Mahabir, Kumar (1992). East Indian Women of Trinidad and Tobago: an annotated bibliography with photographs and ephemera. San Juan, Trinidad and Tobago: Chakra Publishing House. էջ 58. ISBN 976-8012-76-5.
  2. 2,0 2,1 Mohammed, Patricia (2002). Gender negotiations among Indians in Trinidad, 1917–1947. Houndmills, Basingstoke, Hampshire: Palgrave in association with Institute of Social Studies. էջ 89. ISBN 9781403914163. OCLC 681923933.
  3. Parliament of Trinidad and Tobago (2015 թ․ մարտի 10), Parliamentary Personalities – Clarence Abidh (video), Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Mohammed, Patricia (1998). Stories in Caribbean feminism: Reflections on the Twentieth Century. St. Augustine, Trinidad and Tobago: Centre for Gender and Development Studies, The University of the West Indies. ISBN 9766201455. OCLC 48497139.
  5. 5,0 5,1 Mohammed, Patricia (2016), «A Vindication for Indo-Caribbean Feminism», in Hosein, Gabrielle; Outar, Lisa (eds.), Indo-Caribbean feminist thought: Genealogies, theories, enactments, New York: Palgrave Macmillan, էջ 29, ISBN 9781137559371, OCLC 965128517
  6. Mahase, Anna (1992). My Mother's Daughter: The Autobiography of Anna Mahase Snr. 1899–1978. Union Village, Claxton Bay: Royard's Publishing Company. էջ 32.
  7. Clarke, Colin G.; Clarke, Gillian (2010). Post-colonial Trinidad: An ethnographic journal (1st ed.). New York: Palgrave Macmillan. էջեր 17, 101. ISBN 9780230106857. OCLC 688186382.
  8. Rambally, Rhonda Krystal (2016 թ․ մարտի 11). «My family would never do that». Trinidad and Tobago Guardian. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  9. «National Awards Database» (ամերիկյան անգլերեն). The Office of the President of the Republic of Trinidad and Tobago. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  10. «Recent Topical Releases» (PDF). The Journal of the United Nations Philatelists. 4: 52. 1981 թ․ փետրվար.