Ստելիոս Յաննակոպուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստելիոս Յաննակոպուլոս
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1974(1974-07-12)[1][2][3] (49 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Հասակ 172 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան և եզրային կիսապաշտպան

Ստիլիանոս (Ստելիոս) Յաննակոպուլոս (հուն․՝ Στέλιος (Στυλιανός) Γιαννακόπουλος, հուլիսի 12, 1974(1974-07-12)[1][2][3], Աթենք, Հունաստան), հույն ֆուտբոլիստ ու մարզիչ, որը որպես կիսապաշտպան հանդես է եկել Հունաստանի հավաքականի կազմում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական կարիերան սկսել է 1992 թվականին «Էթնիկոս Աստերաս» ակումբում, 1993 թվականին տեղափոխվել է «Պանիիլիակոս» ֆուտբոլային ակումբ, որտեղ անցկացրել է 3 մրցաշրջան։ 1996 թվականի ամռանը տեղափոխվել է «Օլիմպիակոս», որի կազմում հետագայում 7 անգամ դարձել է Հունաստանի չեմպիոն, նվաճել Հունաստանի գավաթը, մասնակցել Չեմպիոնների լիգային և ճանաչվել Հունաստանի լավագույն ֆուտբոլիստ։ 2003 թվականին միացել է անգլիական «Բոլթոն Ուոնդերերս» թիմին, որի կազմում դարձել է Լիգայի գավաթի խաղարկության ֆինալիստ և խաղացել մինչև պայմանագրի ավարտը 2008 թվականին։ 2008 թվականի սեպտեմբերի 23-ին մեկամյա պայմանագիր է կնքել «Հալլ Սիթի» ֆուտբոլային ակումբի հետ։

Հունաստանի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը կատարել է 1997 թվականի մարտի 12-ին Կիպրոսի ազգային հավաքականի դեմ խաղում։ 2004 թվականի Եվրոպայի առաջնությունում թիմի հիմնական խաղացողներից մեկն էր։ Մասնակցել է նաև 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիակոս
Բոլթոն Ուոնդերերս
Հունաստանի հավաքական
  • Եվրոպայի չեմպիոն 2004
  • Հունաստանի լավագույն ֆուտբոլիստ 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]