Ստելիոս Մալեզաս
| Ստելիոս Մալեզաս
հուն․՝ Στέλιος Μαλεζάς
| |
|---|---|
| Ծնվել է | մարտի 11, 1985[1] (41 տարեկան) |
| Ծննդավայր | Կատերինի |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Ստելիանոս (Ստելիոս) Մալեզաս (հուն․՝ Στέλιος Μαλεζάς , մարտի 11, 1985[1], Կատերինի), հույն ֆուտբոլիստ, պաշտպան։ ՊԱՕԿ-ի մինչեւ 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ։ Խաղացել է Հունաստանի հավաքականում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալեզասը Կատերինայի աշակերտն է։ 2003 թվականին Սթելիոսն անցել է ՊԱՕԿ և ստորագրել առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ 2004/2005 մրցաշրջանում վարձակալությամբ խաղացել է «Իրոդոտոսում» և ՊԱՕԿ վերադառնալուց հետո աստիճանաբար սկսել է ներգրավվել հիմնական թիմի խաղերում: 2008/2009 մրցաշրջանում Մալեզասը դարձել է Ֆեսալոնիկ ակումբի հիմնական պաշտպանը: 2009 թվականի փետրվարի 6-ին Սթելիոսը ՊԱՕԿ-ի հետ երկարաձգել է պայմանագիրը մինչև 2013 թվականը։ 2014 թվականի հուլիսի 11-ին Մալեզասը երկու տարվա պայմանագիր է կնքել հունական «Պանետոլիկոսի» հետ[2]։ Իսկ հետո նորից վերադարձել է ՊԱՕԿ[3]։ 2019 թվականի հունիսի 24-ին Մալեզասը ազատ գործակալի իրավունքով միացել է «Շկոդ Կսանտիին»[4]։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի փետրվարի 28-ին Մալեզասը հրավիրվել է Հունաստանի հավաքական Կամերունի թիմի հետ ընկերական խաղի, բայց դաշտ դուրս չի եկել։ Մեկ ամիս անց հայտնի դարձավ, որ հունական թիմի մարզիչ Օտտո Ռեխագելը խաղացողը ներառել է աշխարհի առաջնության հայտում, որտեղ Սթելիոսը նույնպես ոչ մի խաղ չի անցկացրել:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Μαλεζάς διετίας στον Παναιτωλικό (11.06.2014)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Stelios Malezas returns to PAOK (10.08.2015)». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Малезас на правах свободного агента присоединился к «Шкода Ксанти» (24.06.2019)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на официальном сайте ФК «Фортуна» (Дюссельдорф) Արխիվացված 2013-05-05 Wayback Machine(գերմ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստելիոս Մալեզաս» հոդվածին։ |
|